ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 750-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 31-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1575-Ն որոշման հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Ֆիրմային անվանման մեջ «հայկական» բառի օգտագործման դիմաց պետական տուրքի 2004-2008 թվականների ապառքը և դրա նկատմամբ հաշվարկված տույժերը վճարելու նպատակով «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 15654.0 հազ. դրամ (որից ապառքը` 2400.0 հազ. դրամ, տույժը` 13254.0 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1575-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 15346.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1064-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրից բխող ինժեներական լուծումների մշակման, քաղաքի տոպոգրաֆիական քարտեզի և մանրակերտի պատրաստման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 37000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) ապահովել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրից բխող ինժեներական լուծումների մշակումը, քաղաքի տոպոգրաֆիական քարտեզի և մանրակերտի պատրաստումը` շվեյցարական «Թայգեր Դեվ Սուիսս» ընկերության կամ այլ մասնագիտացված կազմակերպության հետ կնքելով համապատասխան պայմանագիր և աշխատանքների համաֆինանսավորման նպատակով բանակցել մասնավոր հատվածի, դոնոր և այլ միջազգային կազմակերպությունների հետ.
2) «Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմի նկարահանում և միջազգային հեղինակավոր հեռուստաալիքով հեռարձակում» ծրագրի (04 բաժին, 07 խումբ, 03 դաս, 01 ծրագիր) իրականացման արդյունքում 3072.1 հազ. դրամ տնտեսված միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի N 412-Ն որոշմամբ «Բազզ Բիզնես» (Buzz Business S.L.) ընկերության կողմից նկարահանված` Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմի թարգմանությանը, արդիականացմանն ու լազերային սկավառակների թողարկմանը` անհրաժեշտության դեպքում «Բազզ Բիզնես» ընկերության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 13 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 750-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | ||||
բաժինը |
խումբը |
դասը |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
|
|
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
04 |
|
|
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(44000.0) |
(68000.0) |
(68000.0) |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
07 |
|
Այլ բնագավառներ |
(44000.0) |
(68000.0) |
(68000.0) |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
03 |
Զբոսաշրջություն |
(44000.0) |
(68000.0) |
(68000.0) |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
02. «Հայաստանը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային երկիր» գովազդային ծառայություններ |
(44000.0) |
(68000.0) |
(68000.0) |
|
|
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
(44000.0) |
(68000.0) |
(68000.0) |
|
|
|
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
(44000.0) |
(68000.0) |
(68000.0) |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
ԴՐԱՄԱՇՀՆՈՐՀՆԵՐ |
(44000.0) |
(68000.0) |
(68000.0) |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին |
(44000.0) |
(68000.0) |
(68000.0) |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
(44000.0) |
(68000.0) |
(68000.0) |
11 |
|
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
44000.0 |
68000.0 |
68000.0 |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
01 |
|
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
44000.0 |
68000.0 |
68000.0 |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
44000.0 |
68000.0 |
68000.0 |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
44000.0 |
68000.0 |
68000.0 |
|
|
|
ՀՀ կառավարություն |
44000.0 |
68000.0 |
68000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |