ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2008 թվականի N 1523-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն` համաձայն N 5 հավելվածի:».
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 6-րդ կետի «ե» ենթակետը «առկայությունը» բառից հետո լրացնել «և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը» բառերով, իսկ «ժ» ենթակետից հանել «միջքաղաքային» բառը,
բ. 11-րդ կետը «առկայությունը» բառից հետո լրացնել «և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը», իսկ 11-րդ կետի 2-րդ ենթակետը «ոստիկանությունը» բառից հետո` «և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը» բառերով,
գ. 14-րդ կետում «մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով,
դ. 15-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (համաձայնությամբ),» բառերով,
ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները`
1) Ընտանիքի` 3 ամսվա ընթացքում հեռախոսակապի համար վճարած միջին ամսական գումարի հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kհռ գործակցի միջոցով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Kհռ = 0, եթե ընտանիքի տվյալ տարվա ցանկացած հերթական 3 ամսվա ընթացքում հեռախոսակապի համար վճարած միջին ամսական գումարը հայտարարած եկամտի 20 տոկոս և ավելին է, բայց ոչ պակաս, քան 5000 դրամ, ինչպես նաև 10000 դրամ և ավելի է։
2) Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kհռ-ն հավասարվում է 1.0-ի:
Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը (համաձայնությամբ) ` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ։
3) Նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու վերաբերյալ և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը:»,
զ. 11-15-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական oգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ:» բառերով,
է. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Սույն կարգի 11-16-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությունը համապատասխան տեղեկատվությունը չկիրառելու վերաբերյալ գործում է`
1) 11-12-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` առավելագույնը 6 ամիս ժամկետով.
2) 13-16-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` մինչև հաջորդ տեղեկատվությունն ստանալու ամիսը.
3) սույն կետով սահմանված ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում տվյալ ընտանիքի անապահովության միավորի հարցը կրկին քննարկվում է սահմանված կարգով:»,
ը. 18-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կրթաթոշակը,» բառը, իսկ 5-րդ ենթակետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական oգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ:» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի 18-րդ կետում «10» թիվը փոխարինել «8» թվով.
4) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 20-րդ կետը «մարմիններից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կազմակերպություններից» բառերով, «երկամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով և հանել «և սոցիալական աջակցության խորհրդի համապատասխան նիստի որոշման քաղվածքը» բառերը.
2) 30-րդ կետում «10» թիվը փոխարինել «8» թվով.
3) 36.1-ին կետում «Հրատապ» բառը փոխարինել «Ընտանիքում երեխայի ծննդյան կապակցությամբ հրատապ» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նշանակված հրատապ օգնությունը վճարվում է միանվագ:».
4) 42-րդ կետում «Հրատապ» բառը փոխարինել «Սույն կարգի 36-րդ կետով սահմանված հրատապ» բառերով.
5) 46-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Բնակչությանը` ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների մասին իրազեկվում է վճարման ցուցակների երկրորդ օրինակը տեսանելի վայրերում փակցնելու միջոցով:».
6) N 1 ձևի 3-րդ կետը «տվյալներով» բառից հետո լրացնել «, հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի տեղեկատվական բազայում առկա տվյալներով, իսկ մյուս տվյալները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացված տեղեկատվությամբ» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «2008 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1530-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերությունում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքում» բառերով:
4. Առաջարկել «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածի համաձայն:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշումը:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին`
1) ապահովել ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում.
2) ապահովել մարզում (համայնքում) գործող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին իրավաբանական օգնությամբ` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման կամ համապատասխան դատարան հայցադիմումներ ներկայացնելու հարցում.
3) յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն նախորդ կիսամյակի ընթացքում` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման մասին:
(6-րդ կետը փոփ. 30.04.09 N 456-Ն)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված «Հավելված |
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |