ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2007 թվականի N 1169-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 984-Ա որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
2. «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 6,855.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգության ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում առաջնահերթ միջոցառումների իրականացման համար գումար հատկացնելու մասին» N 1301-Ն որոշման N 5 հավելվածում ընդգրկված և 2006 թվականին աջակցություն չստացած անձանց բնակարանային խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 56,221.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով):
4. Սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծել շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1301-Ն որոշման N 5 հավելվածով նախատեսված գումարների չափով աջակցության տրամադրմամբ` աջակցության միջոցով` սողանքային գոտում գտնվող` բնակությունից ազատված բնակելի տների քանդման պարտադիր պայմանով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 4-րդ կետի համաձայն աջակցությունը տրամադրել բնակարանների գնման վկայագրերի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
Խումբը | Ենթա- խումբը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
տարի | |||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
- | ||
06 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ |
(63,076.0) | |
05 | Այլ սոցիալական ծրագրեր այդ թվում` |
(63,076.0) | |
13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով | (63,076.0) | ||
ՀՀ քաղաքաշինության նախարարություն այդ թվում` |
(63,076.0) | ||
Կապիտալ ներքին տրանսֆերտներ | (63,076.0) | ||
14 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | 63,076.0 | |
այդ թվում` |
|||
06 | Այլ ծրագրեր | 63,076.0 | |
այդ թվում` |
|||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 63,076.0 | ||
ՀՀ կառավարություն | 63,076.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրագրերի և |
Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | ||||
այդ թվում` ըստ ծախսատեսակների | |||||||
խումբը |
ենթա- |
կապիտալ շինարա- |
կապիտալ նորոգում |
նախագծահե- |
այլ կապիտալ ծախսեր | ||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(63,076.0) |
(63,076.0) | |||||
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
|
| |||||
06 |
05 |
13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով այդ թվում` |
|
| |||
Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում |
(75,102.0) |
(75,102.0) | |||||
ՀՀ Տավուշի մարզ - ք. Իջևան (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 984-Ա որոշում) |
12,026.0 |
12,026.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը | Ենթա- խումբը |
Ծրագրերի և կատարողների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
տարի | |||
ԸՆԴԱՄԵՆԸ | (63,076.0) | ||
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ այդ թվում` |
|||
06 | 05 | 13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով այդ թվում` |
(63,076.0) |
Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում | (75,102.0) | ||
ՀՀ Տավուշի մարզ - ք. Իջևան (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 984-Ա որոշում) |
12,026.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ` ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ
Կատարողների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները | Գումարը (հազ. դրամ) |
ԸՆԴԱՄԵՆԸ | 6,855.0 |
այդ թվում` |
|
1. ՀՀ քաղաքաշինության նախարարություն` ընդամենը | 5,340.0 |
այդ թվում` |
|
Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ | 2,250.0 |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 457.5 |
Գրասենյակային ապրանքներ և նյութեր | 599.7 |
Տրանսպորտային ծառայությունների վճարներ | 1237.8 |
Կապի ծառայությունների վճարներ | 285.0 |
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 510.0 |
2. ՀՀ Շիրակի մարզպետարան` ընդամենը | 691.5 |
այդ թվում` |
|
Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ | 360.0 |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 78.0 |
Գրասենյակային ապրանքներ և նյութեր | 49.7 |
Տրանսպորտային ծառայությունների վճարներ | 163.8 |
Կապի ծառայությունների վճարներ | 30.0 |
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 10.0 |
3. ՀՀ Լոռու մարզպետարան` ընդամենը | 233.4 |
այդ թվում` |
|
Գրասենյակային ապրանքներ և նյութեր | 28.5 |
Տրանսպորտային ծառայությունների վճարներ | 164.9 |
Կապի ծառայությունների վճարներ | 30.0 |
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 10.0 |
4. ՀՀ Կոտայքի մարզպետարան | 590.1 |
այդ թվում` |
|
Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ | 360.0 |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 78.0 |
Գրասենյակային ապրանքներ և նյութեր | 32.5 |
Տրանսպորտային ծառայությունների վճարներ | 79.6 |
Կապի ծառայությունների վճարներ | 30.0 |
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 10.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |