Գլխավոր տեղեկություն
Номер
N 1523-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2009-21.11.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.01.14/2(668) Հոդ.14
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2008
Дата вступления в силу
15.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1523-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն` համաձայն N 5 հավելվածի:».

2) որոշման N 1 հավելվածում`

ա. 6-րդ կետի «ե» ենթակետը «առկայությունը» բառից հետո լրացնել «և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը» բառերով, իսկ «ժ» ենթակետից հանել «միջքաղաքային» բառը,

բ. 11-րդ կետը «առկայությունը» բառից հետո լրացնել «և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը», իսկ 11-րդ կետի 2-րդ ենթակետը «ոստիկանությունը» բառից հետո` «և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը» բառերով,

գ. 14-րդ կետում «մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով,

դ. 15-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (համաձայնությամբ),» բառերով,

ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները`

1) Ընտանիքի` 3 ամսվա ընթացքում հեռախոսակապի համար վճարած միջին ամսական գումարի հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kհռ գործակցի միջոցով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Kհռ = 0, եթե ընտանիքի տվյալ տարվա ցանկացած հերթական 3 ամսվա ընթացքում հեռախոսակապի համար վճարած միջին ամսական գումարը հայտարարած եկամտի 20 տոկոս և ավելին է, բայց ոչ պակաս, քան 5000 դրամ, ինչպես նաև 10000 դրամ և ավելի է։

2) Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kհռ-ն հավասարվում է 1.0-ի:

Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը (համաձայնությամբ) ` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ։

3) Նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու վերաբերյալ և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը:»,

զ. 11-15-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական oգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ:» բառերով,

է. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.

«16.1. Սույն կարգի 11-16-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությունը համապատասխան տեղեկատվությունը չկիրառելու վերաբերյալ գործում է`

1) 11-12-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` առավելագույնը 6 ամիս ժամկետով.

2) 13-16-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` մինչև հաջորդ տեղեկատվությունն ստանալու ամիսը.

3) սույն կետով սահմանված ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում տվյալ ընտանիքի անապահովության միավորի հարցը կրկին քննարկվում է սահմանված կարգով:»,

ը. 18-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կրթաթոշակը,» բառը, իսկ 5-րդ ենթակետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական oգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ:» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի 18-րդ կետում «10» թիվը փոխարինել «8» թվով.

4) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 20-րդ կետը «մարմիններից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կազմակերպություններից» բառերով, «երկամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով և հանել «և սոցիալական աջակցության խորհրդի համապատասխան նիստի որոշման քաղվածքը» բառերը.

2) 30-րդ կետում «10» թիվը փոխարինել «8» թվով.

3) 36.1-ին կետում «Հրատապ» բառը փոխարինել «Ընտանիքում երեխայի ծննդյան կապակցությամբ հրատապ» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նշանակված հրատապ օգնությունը վճարվում է միանվագ:».

4) 42-րդ կետում «Հրատապ» բառը փոխարինել «Սույն կարգի 36-րդ կետով սահմանված հրատապ» բառերով.

5) 46-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Բնակչությանը` ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների մասին իրազեկվում է վճարման ցուցակների երկրորդ օրինակը տեսանելի վայրերում փակցնելու միջոցով:».

6) N 1 ձևի 3-րդ կետը «տվյալներով» բառից հետո լրացնել «, հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի տեղեկատվական բազայում առկա տվյալներով, իսկ մյուս տվյալները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացված տեղեկատվությամբ» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «2008 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1530-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերությունում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքում» բառերով:

4. Առաջարկել «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածի համաձայն:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշումը:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին`

1) ապահովել ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում.

2) ապահովել մարզում (համայնքում) գործող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին իրավաբանական օգնությամբ` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման կամ համապատասխան դատարան հայցադիմումներ ներկայացնելու հարցում.

3) յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն նախորդ կիսամյակի ընթացքում` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման մասին:

(6-րդ կետը փոփ. 30.04.09 N 456-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. դեկտեմբերի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1523-Ն որոշման

«Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ

 

NN
ը/կ

Անվանումը

Բովանդակությունը

Անհրաժեշտ տվյալները

Պարբերակա-
նությունը

Ժամկետը

Կրիչը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

7

8

1.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

մահեր, ծնունդներ ամուսնություններ, ամուսնալուծություններ

համապատասխան ակտային գրանցման պատճենը (անհրաժեշտ տվյալները մուտքագրելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով), սոցիալական ապահովության քարտի համարը

յուրաքանչյուր եռամսյակ

հաջորդ
ամսվա 25-ը

թղթով
մագնի-
սական
կրիչով

տրվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջոցով`
ՀՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ

2.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

անձնական օգտագործման փոխադրամիջոցներ

դիմելու նախորդ տարում տեխնիկական զննում անցած փոխադրամիջոցի սեփականատիրոջ ազգանունը, անունը, փոխադրամիջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, նույնականացման համարը

յուրաքանչյուր եռամսյակ

հաջորդ
ամսվա 25-ը

մագնի-
սական կրիչով

 

3.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

անձնական օգտագործման փոխադրամիջոցներ

փոխադրամիջոցի սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, բնակության վայրը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը և մակնիշը, նույնականացման համարը

յուրաքանչյուր եռամսյակ

հաջորդ
ամսվա 25-ը

մագնի-
սական
կրիչով

 

4.

«Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

էլեկտրաէներգիայի անհատ բաժանորդներ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը, բաժանորդի քարտի համարը, էլեկտրաէներգիայի սպառման ամսական չափը, սոցիալական ապահովության քարտի համարը

տարեկան մեկ անգամ, նախորդ տարվա (6-րդ, 7-րդ և 8-րդ ամիսների) ծախսը

սեպտեմբերի
25-ը

մագնի-
սական կրիչով

«Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համաձայնությամբ

5.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

մաքսային մուծումներ

անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը և մաքսային մուծումների չափը, սոցիալական ապահովության քարտի համարը

յուրաքանչյուր
ամիս

հաջորդ ամսվա
25-ը

մագնի-
սական կրիչով

 

6.

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատոր

ֆիքսված հեռախոսի բաժանորդներ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը, հեռախոսահամարը և խոսակցության դիմաց մուծված գումարը, սոցիալական ապահովության քարտի համարը

յուրաքանչյուր կիսամյակ
(ըստ ամիսների)

հաջորդ ամսվա 25-ը

մագնի-
սական կրիչով

հանրային էլեկտրոնային հաղորդակցության
ցանցի օպերատորի համաձայնությամբ

անհատ
բաժանորդներ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, բջջային հեռախոսի համարը և հեռախոսավարձը

7.

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

ՍՊԸ

կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, գրանցված անդամների անունները, հայրանունները, ազգանունները, բնակության վայրերը, անձնագրերի և վկայականների համարներն ու գրանցման ամսաթվերը, ամիսները, տարեթվերը, սոցիալական ապահովության քարտի համարները

յուրաքանչյուր ամիս

հաջորդ ամսվա 25-ը

մագնի-
սական կրիչով

 

ՓԲԸ

ԲԲԸ

ԼՏՀ

ԼՊՀ

վստահության վրա հիմնված ընկերություն

8.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

անշարժ գույքի օտարման գործարքներով սեփականության իրավունք ձեռք բերողների մասին

ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշմամբ հաստատված կարգի N 2 ձևի ձևաթղթին և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն որոշման NN 2, 6 և 8 հավելվածներին համապատասխան` գույքահարկ վճարողներին հաշվառող Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ և հարկային տեսչություն ներկայացվող տվյալները

յուրաքանչյուր ամիս

հաջորդ ամսվա 25-ը

մագնի-
սական կրիչով

 

 »:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան