ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2009 թվականի N 385-Ա
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին 2009 թվականի մայիսի 11-13-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում տեխնիկական հարցերով հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մարտիրոսյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 14 Երևան |