Գլխավոր տեղեկություն
Номер
N 206-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.18/15(681) Հոդ.259
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.01.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2009
Дата вступления в силу
19.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2009 թվականի N 206-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1057-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող` ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկը սահմանելու մասին» N 1057-Ն որոշմամբ սահմանված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.

 

«

8.

Կրաքար, դոլոմիտ և այլ տեսակի կրաքարեր

251710200

9.

Գիպս և անհիդրիդ

252010000

10.

Պորլանդցեմենտ, ցեմենտ` կավահողային, ցեմենտ` խարամային, ցեմենտ` սուպերսուլֆատ և ցեմենտ` հեղուկաբաշխական համանման, չներկած կամ ներկած, պատրաստի կամ կլինկերի տեսքով

 

2523

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 9

Երևան