ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2009 թվականի N 145-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1460-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման 1-ին կետով հաստատված` զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Սեդա Կրպեյանին, Անելգա Դովլաթյանին, Շուշանիկ Բաբայանին, Զարինե Հակոբյանին, Գեղեցիկ Խաչմանուկյանին, Քրիստինե Թորոսյանին, Կարեն Մկրտչյանին և Գրիշա Բադասյանին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 1460-Ա որոշման 3-րդ և 4-րդ կետերում «2-սենյականոց» բառերը փոխարինել «3-սենյականոց» բառերով, իսկ «20.066.000» թիվը՝ «25.211.000» թվով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1460-Ա որոշման 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին՝ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «01. Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման և բնակարանային պայմանների բարելավում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 18 Երևան |