ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2009 թվականի N 254-Ն
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածին ու «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի և հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի և հարկային մարմնի միջև փոխանակվող տեղեկությունները ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու համար հայտերի, առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հայտարարությունների ու առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպիչների հաշվետվությունների պատճենները հարկային մարմին ներկայացնելու, ինչպես նաև հարկային մարմնի կողմից լիցենզավորող մարմին տեղեկանքներ ու տեղեկություններ ներկայացնելու ընթացակարգերը:
2. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի ու հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և տեղեկությունները ներկայացնելու ձևերը հաստատելու մասին» N 254-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ` դրանց կցելով`
1) լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտերի պատճենները.
2) հայտերին կից` լիցենզավորող մարմին ներկայացված առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հայտարարությունների պատճենները:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը հարկային մարմնում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը լիցենզավորող մարմին է ներկայացնում`
1) տեղեկանք հայտատուի հայտարարությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հայտարարությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին.
2) հայտատուի մասին տեղեկություններ` սահմանված կարգով առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու անհրաժեշտության կամ բացակայության մասին:
4. Հարկային մարմինը լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտարարությունում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության մասին կատարում է նշում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկանքում, որի արդյունքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:
5. Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը ներառյալ` լիցենզավորող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի ու հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և տեղեկությունները ներկայացնելու ձևերը հաստատելու մասին» N 254-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ` դրանց կցելով տվյալ եռամսյակի ընթացքում լիցենզավորող մարմին առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպիչների կողմից ներկայացված` առևտրի իրականացման վայրի տրամադրած վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հաշվետվությունների պատճենները:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը հարկային մարմնում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք հաշվետվությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հայտարարությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:
7. Հարկային մարմինն առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի հաշվետվությունում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության մասին կատարում է նշում սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկանքում:
8. Անկախ սույն կարգով նախատեսված ժամկետներից` հարկային մարմինը լիցենզավորող մարմին է ներկայացնում նաև ընթացիկ տեղեկատվություն օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպչին ներկայացվող` հարկային մարմնի հսկողության շրջանակներում պահանջների խախտման դեպքերի մասին:
9. Հարկային մարմնի ներկայացրած տեղեկությունների հիման վրա` լիցենզավորող մարմնի կողմից առևտրի իրականացման վայրի կազմակերպչի լիցենզիայի գործողությունը կասեցվում և (կամ) դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիաներ տալու, գործող լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործունեության վայրի փոփոխության, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեության իրականացման, ինչպես նաև լիցենզիայի գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորող մարմինը հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Սույն կարգով նախատեսված տեղեկությունները կարող են փոխանակվել նաև էլեկտրոնային եղանակով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տեղեկություններին կցվող էջերի թիվը (լրացվում է թվերով և տառերով) |
_____ | |||||||
Տեղեկությունները ներկայացնելու ամսաթիվը |
NN |
Տեղեկություններ առևտրի իրականացման վայրի կազմակերպման |
Տեղեկություններ | ||||||||||||||||||||||
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
իրավաբանական |
պետական գրանցման համարը |
իրավաբանական անձի |
գործու- |
ընդամենը` վաճառատե- |
ՀԴՄ տեղադրած վաճառատե- | ||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |||||||||||||||||
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տեղեկություններին կցվող էջերի թիվը (լրացվում է թվերով և տառերով) |
_____ | |||||||
Տեղեկությունները ներկայացնելու ամսաթիվը |
NN |
Տեղեկություններ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ունեցող և հաշվետվություն ներկայացրած իրավաբանական անձանց և (կամ) անհատ |
Տեղեկություններ վաճառատեղերի | |||||||||||||||||||||||
հարկ վճարողի հաշվառման համարը |
իրավաբանա- |
պետական գրանցման համարը |
իրավաբանա-կան անձի գտնվելու (անհատ ձեռնարկատի-րոջ բնակության) վայրը |
գործունե- |
ընդամենը` վաճառա-տեղերի թիվը |
վաճառա-տեղերի ընդհա-նուր մակերեսը (քառ. մ) |
ՀԴՄ տեղա-դրած վաճառա-տեղերի թիվը | ||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 | |||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |