Գլխավոր տեղեկություն
Номер
N 145-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.02.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.02.2009
Дата вступления в силу
19.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2009 թվականի N 145-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1460-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման 1-ին կետով հաստատված` զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Սեդա Կրպեյանին, Անելգա Դովլաթյանին, Շուշանիկ Բաբայանին, Զարինե Հակոբյանին, Գեղեցիկ Խաչմանուկյանին, Քրիստինե Թորոսյանին, Կարեն Մկրտչյանին և Գրիշա Բադասյանին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 1460-Ա որոշման 3-րդ և 4-րդ կետերում «2-սենյականոց» բառերը փոխարինել «3-սենյականոց» բառերով, իսկ «20.066.000» թիվը՝ «25.211.000» թվով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1460-Ա որոշման 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին՝ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «01. Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման և բնակարանային պայմանների բարելավում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 18

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան