Գլխավոր տեղեկություն
Номер
N 775-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.10.2008-14.05.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.08.06/50(640) Հոդ.819
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.07.2008
Дата вступления в силу
07.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2008 թվականի N 775-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը կատարված աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 28

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 26-ի N 775-Ն որոշման

 

«ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՈՒՇԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԶՄՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

NN
ը/կ

Բարեփոխումների հուշագրով ներկայացված առաջարկը

Առաջարկվող միջոցառումը

Նպատակը( արդյունքը

Պատասխանատու մարմինը

Կատարման ժամկետը

1

2

3

4

5

6

1.

Հարկերի վճարում
- վերացնել հարկային հաշվետվությունները անձամբ հարկային ծառայություններ  ներկայացնելու պահանջը,
- միավորել հարկային վճարումները,
- կիրառել ռիսկի վրա հիմնված ստուգումներ/ աուդիտներ

- հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների կազմի և բովանդակության վերանայում և կրճատման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների ներկայացում` հաշվի առնելով «Գործարարությամբ զբաղվելը» ծրագրի (Doing Business) «հարկերի վճարումը» բաղադրիչով արձանագրված ժամկետների կրճատման անհրաժեշտությունը
- հարկային հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգի ներդրում:
- ՀՀ պետական կառավարման մարմիններին ներկայացվող հաշվետվությունների կազմի և բովանդակության վերանայում և կրճատման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների իրականացում, մասնավորապես, ՓՄՁ-ի կողմից ֆինանսական հաշվետվության ներկայացման պահանջի վերացում
- ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրում և կիրառում (սահմանված է ՀՀ կառավարության 2007 թ.-ի մայիսի 24-ի  N 696-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009 թթ. եռամյա ծրագրի 4-րդ բաժնի 3-րդ միջոցառման 1-ին բաղադրիչ): «Ռիսկի գործոնների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության» և  «Ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձի գործընթացին օժանդակող, հաշվառող» համակարգչային ծրագրերի մշակում և  ներդրում
- մշակել և ընդունել «Անշարժ գույքի միասնական հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքներ և դրանց կիրարկումն ապահովող այլ իրավական ակտերի փաթեթ, ինչպես նաև ներդնել սույն հարկերի վճարման էլեկտրոնային (on-line) համակարգ
- կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման ծրագրի շրջանակներում առնվազն ապահովել եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների ներկայիս գործող  հաշվետվությունները  որպես մեկ միասնական հաշվետվություն սահմանող անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթ

հարկային վարչարարության պարզեցում, ընթացակարգերի իրականացման ժամանակի և ծախսերի կրճատում, մասնավորապես, արձանագրված 1120 մարդ (ժամ ցուցանիշի կրճատում մինչև 400 մարդ)ժամ
բիզնեսի վարչական ծախսերի կրճատում
ռիսկի վրա հիմնված ստուգումների իրականացման հնարավորությունների ընդլայնում
հարկման արդարացիության բարձրացում, հարկման սկզբունքների միասնականացում, հարկային արտոնությունների համակարգի բարելավում
հողի և շինությունների առանձին գնահատումների արդյունքում կատարվող ծախսերի կրճատում
անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային
(on-line) համակարգով վճարում
գույքային հարկերի, որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկի բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում` առանց նվազ ապահովված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման
գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում
պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ցանցի զարգացում
անշարժ գույքի ամբողջական և ճշգրիտ կադաստրային գնահատում
հարկերի հավաքագրման ծախսերի կրճատում

ՀՀ ֆինանսների նախարարություն
 

ՀՀ կառավարությանն առընթեր  հարկային պետական ծառայություն
 

ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ ֆինանսների

նախարարություն
 

ՀՀ կառավարությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
 
այլ շահագրգիռ մարմիններ

01.01.2009 թ.


 

01.07.2009 թ

30.11.2008 թ.
 
 

 

 

շարունակական
 

 

 

 

01.09.2008 թ.
 

2009 թ.

2.

Միջազգային / արտաքին առևտուր
- վերացնել արտահանման թույլտվությունների պահանջը
- նվազեցնել փաստաթղթային պահանջները
- դիտանցել մաքսային ընթացակարգերի իրականացման ժամկետները` խոչընդոտները որոշելու համար
- վերացնել ապրանքների գնահատման անորոշությունները

արտահանման և ներմուծման գործարքների ժամանակ մաքսային հսկողության համար պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատում (ՀՀ կառավարության 2003 թ.-ի N 1779-Ն որոշման փոփոխություն)
- մաքսային հսկողության համար պահանջվող ոչ սակագնային կարգավորման նպատակով փաստաթղթերի ցանկի վերանայում և կրճատում, մասնավորապես, համապատասխանության հավաստման հավաստագիրը և այլն
- արտահանման դեպքում մաքսային հսկողության համար ներկայիս պահանջվող 5 փաստաթղթի փոխարեն միայն 3 փաստաթղթի ներկայացման պահանջ, իսկ ներմուծման դեպքում ներկայիս 6-ի փոխարեն 3 փաստաթղթի ներկայացման պահանջ
- ապրանքների գնահատման մեթոդաբանությունը և մոտեցումները դարձնել թափանցիկ,  հրապարակել  ՀՀ ներքին շուկայի ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա որոշվող ապրանքների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը
- ԱՏԳ-ի սուբյեկտների մաքսային հսկողությունն իրականացնելու  համար ներդնել տարբերակված հսկողության համակարգ, որը հիմնված կլինի ԱՏԳ-ի սուբյեկտի գործունեության պատմության վրա
- ՀՀ ԿԱ ՄՊԿ-ի աշխատողների կողմից պարտադիր կատարման համար ընդունել «Էթիկայի և վարվելակերպի կանոններ»  փաստաթուղթը և այն դարձնել հրապարակային

մաքսային վարչարարության պարզեցում` պահանջվող փաստաթղթերի թվի, ընթացակարգերի իրականացման ժամանակի և ծախսերի կրճատում
Արդյունքում կպահանջվի
արտահանման համար 3 փաստաթուղթ, ներմուծման համար` 3:

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն մաքսային պետական կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.09.2008 թ.
 

 

01.01.2009 թ.

01.01.2009 թ. (շարունակական)

01.11.2008 թ.

01.12.2008 թ.

3.

Ընկերության հիմնադրում
- միասնական դարձնել ընկերություն հիմնադրելու ընթացակարգերը
- վերացնել նվազագույն կանոնադրական կապիտալի պահանջը
- հանել կնիքի թույլտվության պահանջը
- բարձրացնել համակարգչային հուսալիությունը(վստահելիությունը պետական ռեգիստրում

- գրանցման ժամանակ իրավաբանական անձի (առևտրային կազմակերպությունների) կանոնադրություն ներկայացնելու պահանջի վերացում
- գրանցման ժամանակ գրավոր հայտարարություն
այն մասին, որ հիմնադրվող իրավաբանական անձը գործունեություն է ծավալելու համապատասխան կազմակերպաիրավական տեսակի համար սահմանված ՀՀ օրենսդրությանը համապատասխան (by default)
- ցանկության դեպքում կանոնադրության ներկայացում, որի բովանդակությունը չի ստուգվում, այլ միայն գրանցվում, հաշվառվում է գրանցող մարմնի կողմից
- նվազագույն կանոնադրական կապիտալի պահանջի, այդ թվում` դրա առկայութան (փաստաթղթային ապացուցման) պահանջի վերացում
-  գրանցման ժամանակ իրավաբանական անձի կողմից կապիտալի չափի մասին տեղեկատվության ներկայացում, որն  այդ պահին չի ստուգվում, այլ միայն հաշվառվում է (բացառություն այս կարգից պետք է արվի միայն ֆինանսական միջնորդության գործունեությամբ զբաղվելու նպատակով ստեղծվող իրավաբանական անձանց համար)
- իրավաբանական անձի գրանցում անհրաժեշտ  նվազագույն տեղեկատվության` վավերապայմանների  ներկայացման հիման վրա (նախատեսված ֆիրմային անվանում և այլն)` վարչական ակտի ընդունման և տրամադրման միջոցով (Ministerial act), որը կպարունակի առնվազն ֆիրմայի անվանման և ՀՎՀՀ-ի մասին տեղեկատվություն
- իրավաբանական անձի կնիք ունենալու պարտադիր պահանջի վերացման նպատակով ՀՀ ՀՊԾ-ի կողմից ստեղծել աշխատանքային խումբ և եռամսյա ժամկետում միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ ներկայացնել կնիքին փոխարինող անհատականացման այլ միջոցներ (մասնավորապես, ստորագրությունների նմուշների էլեկտրոնային բազայի ստեղծում և ստորագրությունների ստուգման համակարգչային ծրագրերի ներդրում)
- իրավաբանական անձի կողմից կնիք ունենալու ցանկության դեպքում դրա ստանալու  թույլտվության պահանջի վերացում
- իրավաբանական անձանց վերաբերյալ էլեկտրոնային վարչական վիճակագրության և փաստաթղթային տեղեկատվական բազայի ստեղծում, որի միջոցով իրավաբանական անձանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ պետական կառավարման մարմիններին
(օրինակ, այդ թվում` իրավաբանական անձի կողմից բանկերում կատարված վճարումների հավաստիության ստուգում էլ. հարցման միջոցով, արդյունքում վճարման անդորրագրերի ներկայացման պահանջի վերացում)
այս բարեփոխումների իրականացման համար և դրա հետ մեկտեղ գոյություն ունեցող պետական կառույցների հենքի վրա բիզնեսի աջակցման կենտրոնների հիմնում, որը տնտեսավարող սուբյեկտներին «Մեկ պատուհան, մեկ կանգառ» (one stop shop) սկզբունքով կմատուցի հանրային ծառայություններ, մասնավորապես, ընկերություն հիմնադրելու ամբողջ գործընթացի, ինչպես նաև այլ վարչական ռեգիստրներին` կոմունալ ծառայությունների միացումների  և այլնի վերաբերյալ
Նպատակահարմար է նաև, որ այդ կառույցների  համար հասանելի լինեն այլ տվյալների բազաներ (օրինակ` աշխատուժի շուկայի, անշարժ գույքի շուկայի, խորհրդատվական ընկերությունների, հաշվապահական  և այլ գործարար ծառայություն մատուցող ընկերությունների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության տրամադրման հնարավորություն)
- վերացնել անհատ ձեռնարկատերերի գրանցման պահանջը` դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձանց տրամադրելով ՀՎՀՀ:

ընկերության   հիմնադրման ընթացակարգերի պարզեցում, ժամանակի և ծախսերի կրճատում` հաշվի առնելով FATF-ի և այս ոլորտում գործող այլ միջազգային կազմակերպությունների պահանջները
ընթացակարգերի իրականացում 2 օրում, ներկայիս 18-20 օրվա փոխարեն
ընկերության հիմնադրման նպատակով այցելություն միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով պետական ռեգիստրի, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, Երևանի քաղապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կառավարությանն առընթեր  հարկային պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն
Տեղական ինքնակառավարման մարմիններ
այլ շահագրգիռ մարմիններ

01.07.2009 թ.

   

- լիցենզավորման և թույլտվությունների ընթացակարգերի և պահանջների պարզեցում  և հստակեցում

ընկերության   գործունեության մեկնարկի ընթացակարգերի պարզեցում, ժամանակի և ծախսերի կրճատում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ
պետական  կառավարման մարմիններ

01.01.2009 թ.

4.

Շինարարական թույլտվություններ
- բացառել պարտադիր վճարների իրականացումը քաղաքային բարեգործական հիմնադրամներին
- ներդնել «Մեկ պատուհան, մեկ կանգառ» կոմունալ ծառայությունների միացման համար

- տես նաև 3-րդ կետի միջոցառումները
- քաղաքաշինական գործունեության ծավալման ընթացակարգերի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի փաթեթի մշակում և ընդունում, ոլորտի հանրային ծառայությունների մատուցում «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով
- պետական և համայնքային հողերի օտարման և օգտագործման տրամադրման, դրանց մեկնարկային գների սահմանման, ինչպես նաև շինարարության թույլտվությունների տրամադրման թափանցիկ և հրապարակային մեխանիզմների ներդրում` հանրապետության բոլոր համայնքներում: Դրանց ընթացակարգերի պարզեցում և հստակեցում, ժամկետների կրճատում, ինչպես նաև հստակ նկարագրությամբ պաշտոնական տեղեկատվության պարբերաբար տեղակայում պետական համապատասխան կառավարման մարմինների պաշտոնական էլեկտրոնային կայքերի գլխավոր էջերում
ՀՀ քաղաքաշինության նախարարության գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի կողմից մշակված շինարարական թույլտվությունների և ընթացակարգերի ուսումնասիրությունների և առաջարկների փաթեթը եռամսյա ժամկետում ներկայացնել քննարկման
- լրատվության միջոցներով «Երևան հիմնադրամին» փոխանցումներ կատարելը կամավոր և բարեգործական հիմունքներով լինելը հանրությանը հասանելի դարձնել 

ընթացակարգերի պարզեցում և թափանցիկության բարձրացում
ժամանակի և ծախսերի կրճատում
հասարակական վերահսկողության հնարավորության ստեղծում

Երևանի քաղաքապետ

ՀՀ  քաղաքաշինության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն
Առաջարկել
Տեղական ինքնակառավարման մարմիններին

01.01.2009 թ.

 

 

 

 

 

01.09.2008 թ.

5.

Պայմանագրերի կիրարկում
- արագացնել գույքի դատական կարգով հանրային վաճառքը/աճուրդը
-արագացնել հայցի լրացման և պատասխանողին ծանուցման ընթացակարգը

-  դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող այլընտրանքային մասնավոր ծառայությունների ստեղծման հնարավորության  ուսումնասիրության իրականացում
- դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող այլընտրանքային մասնավոր ծառայությունների ստեղծման իրավական հենքի ստեղծում
- դատավարական ժամկետների վերանայում և հստակեցում` դատաքննության ընդհանուր ժամկետների կրճատման նպատակով
- դատավարական ժամկետների պահպանման նպատակով հսկողության իրականացում
- դատարաններում հայցի լրացման և պատասխանողին ծանուցում ուղարկելու ընթացակարգերի ժամկետների հստակեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխության  նախաձեռնում` ժամկետների կրճատման նպատակով

գույքի վաճառքի գործընթացի ժամկետների կրճատում` ծանրության կենտրոնը որոշակիորեն հանրայինից (պետական) տեղափոխում մասնավոր ոլորտ
դատավարական ժամկետների կրճատում
նախնական հայցի լրացման և պատասխանողին ծանուցման ընթացակարգի տևողության կրճատում` ներկայիս միջինում 40 օրից մինչև 7 օր

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

01.01.2009 թ.

01.07.2009 թ.

01.09.2009 թ.
 

2009 թ.

01.01.2009 թ.

6.

Վարկերի ստացում
- վերացնել վարկային տեղեկատվությունը հավաքագրելու և տարածելու օրենսդրական խոչընդոտները
- նախատեսել գույքի և որպես գրավ օգտագործվող բոլոր տեսակի գույքի համար ավելի շուտ ընդհանուր, քան հատուկ նկարագրությունը

վարկային տեղեկատվության շրջանառության և դրա հավաքագրման հետ կապված հարաբերությունների կարգավորման համար «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք օրենքների նախագծերի ընդունում

բանկային փոխառություն կամ վարկային քարտ չունեցող անձանց համար վարկային պատմության ստեղծման և ձեռնարկատերերի կողմից  բիզնես հիմնելու և զարգացնելու համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորության ընձեռում

ՀՀ կենտրոնական բանկ

01.01.2009 թ.

7.

Ներդրողների/ փոքր բաժնետերերի պաշտպանություն
- բարձրացնել բացահայտման պահանջները`
- բարձրացնել տնօրենի պատասխանատվությունը կորպորատիվ ակտիվները ոչ նպատակային տնօրինելու համար

- կորպորատիվ կառավարման զարգացման հայեցակարգի մշակում և ընդունում
- կորպորատիվ կառավարման օրենսգրքի մշակում և ընդունում
- հաշվետվության ներկայացում, որը կբացահայտի ընկերությունների մասին ՀՀ օրենքների համապատասխանությունը ԵՄ ստանդարտներին, մասնավորապես, բացահայտման պահանջները և տնօրենի պատասխանատվությունը կորպորատիվ ակտիվները ոչ նպատակային տնօրինելու համար

Հայաստանյան ընկերություններում կորպորատիվ կառավարման և փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության սկզբունքների միջազգային լավագույն փորձին համապատասխանեցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ արդարադատության նախարարություն

2009 թ.
01.01.2009 թ.

8.

Աշխատանքային հարաբերությունների կանոնակարգում
- հանել գիշերային  և շաբաթվա հանգստյան օրերին աշխատանքի դիմաց վճարվող հավելավճարի պահանջը
- աշխատանքային պայմանագրերը առավելագույնս  պարզեցնելու նպատակով իրավաբանական անձանց կողմից աշխատանքային հարաբերությունների  կանոնակարգերի ներդրում

 ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախաձեռնում`
- աշխատանքային պայմանագրերի կնքման և ժամկետային սահմանափակուների պարտադիր պահանջի վերացում և իրավաբանական անձանց կողմից աշխատանքային հարաբերությունների կանոնակարգերի ինստիտուտի հստակեցում
- գործուղումների ժամանակ իրավաբանական անձանց աշխատողներին տրվող գործուղման ծախսերի նվազագույն սահմանի վերացում
- արձակուրդի կամ նմանատիպ այլ ներքին ակտերի վերաբերյալ իրավաբանական անձի աշխատողներին
ոչ թղթային` էլեկտրոնային եղանակով ծանուցման հնարավորության սահմանում
-իրականացնել ուսումնասիրություն, որը կբացահայտի աշխատանքային օրենսդրության խոչընդոտները (այդ թվում`վարչական) բիզնեսի զարգացման վրա
- հնարավորություն ստեղծել գործատուի համար սեփական հայեցողությամբ աշխատողին ազատելու աշխատանքից` պայմանով, որ նման իրավունքի մասին աշխատողը ստորագրությամբ տեղեկացված է եղել մինչև աշխատանքի ընդունվելը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախաձեռնում

աշխատուժի շուկայի ճկունության բարձրացում
տոնական և հանգստի օրերին աշխատանքի դիմաց հավելավճարի պահանջի վերացում
աշխատանքային պայմանագրերի հնարավորինս պարզեցում
ներդրումային միջավայրի գրավչության բարձրացում
օտարերկրյա աշխատուժի աշխատանքի թույլտվության ժամկետային սահմանափակման վերացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.07.2009 թ.

9.

Սեփականության գրանցում
- ընթացակարգերն անշարժ գույքի կադաստրում իրականացնել էլեկտրոնային եղանակով (on-line)

անշարժ գույքի կադաստրում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերի էլեկտրոնային եղանակով իրականացման նպատակով եռամսյա ժամկետում ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր

գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերի պարզեցում, ժամանակի և ծախսերի կրճատում
անշարժ գույքի գործարքների թափանցիկության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.07.2009 թ.

10.

Ձեռնարկության փակում (լուծարում)
-շարունակել նոր լուծարման ընթացակարգերի իրականացումը

- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարում
Իրավաբանական անձանց լուծարման ժամկետների կրճատման նպատակով` լուծարման վերջնական (զրոյական) հաշվեկշիռ ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված բոլոր գործողություններն իրականացրած և  ժամկետներն սպառված լինելու դեպքում իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված:

իրավաբանական անձանց լուծարման գործընթացների փաստացի ժամկետների կրճատում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

01.01.2009 թ.

(Հավելվածը փոփ. 16.10.08 N 1172-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան