ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2008 թվականի N 798-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին ու Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2008 թվականի ինն ամսում հատկացնել 270.000.0 հազ. դրամ, որից`
1) 70.000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ճոպանուղու տարածքի բարեկարգման համար` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
2) 200.000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի նոր դահուկային սահուղու կառուցման համար` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել այդ աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|