ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2008 թվականի N 739-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1441-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին շենքեր և շենքերի մասեր հանձնելու մասին» N 1441-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ը» ենթակետը.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերով.
«1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 5000 քառ. մետր ընդհանուր մակերես և 42272.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող նախկին ծննդատան մասնաշենքով (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Աբովյան 141) (այսուհետ գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
1.2. Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
1.3. Սույն որոշման 1.1-ին կետում նշված գույքը, որպես գույքային ներդրում, հանձնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին:»:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով` սահմանված կարգով նվազեցումը.
2) «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի հետ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|