«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 894-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 3-րդ կետում «6 ամիս» բառերը փոխարինել «8 ամիս» բառերով.
բ) որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգում`
1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Աղյուսակ1
« |
|
», |
2-րդ աղյուսակում`
«Նորմը` ըստ դասերի» սյունակում «B» տառը փոխարինել «A» տառով, նույն սյունակի 1-ին կետի «ոչ ավելի» տողում «70,0» թիվը փոխարինել «60,0» թվով,
«Ցուցանիշի անվանումը» սյունակը «150օ C (E 150)» թվերից հետո լրացնել «ոչ պակաս» բառերով,
9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. 2-րդ աղյուսակում ներկայացված տառային նշագրերով ավտոմոբիլային բենզինի գոլորշիացման դասերը բաժանվում են ըստ սեզոնների`
A` ամառային դաս (տաք ժամանակահատված)` մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը,
C1 ` անցումային դաս` մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը,
F` ձմեռային դաս` դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը»,
10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Դիզելային վառելիքները բաժանվում են 2 տեսակի`
ավտոմոբիլային դիզելային վառելիքներ,
այլ տեխնիկայի արագընթաց դիզելային և գազատուրբինային շարժիչային վառելիքներ (այսուհետ` դիզելագազատուրբինային վառելիքներ):
Ավտոմոբիլային դիզելային վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները` ըստ սեզոնի դասերի, ներկայացված են 3-րդ աղյուսակում, դիզելագազատուրբինային վառելիքներինը` 3 ա աղյուսակում:
Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը
Ցուցանիշի անվանումը |
Նորմը` ըստ | |
A դասի |
4-րդ դասի | |
1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ |
51,0 |
47,0 |
ցետանային ցուցիչը, ոչ պակաս |
46,0 |
43,0 |
2. Խտությունը 15օC ջերմաստիճանում, կգ/մ3 |
820-845 |
800-840 |
3. Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների զանգվածային մասը, %, ոչ ավելի |
11 | |
4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի. |
350 | |
5. Բռնկման ջերմաստիճանը, օC, ոչ ցածր՝ |
55 | |
6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10 % նստվածքում, %, ոչ ավելի |
0,30 | |
7. Մածուցիկությունը՝ 40օC ջերմաստիճանում, մմ2/վ |
2,0-4,5 |
1,2-4,00 |
8. Պղտորման ջերմաստիճանը, օC, ոչ բարձր |
0 |
մինուս 34 |
9. Ֆրակցիոն կազմը. |
| |
95 % թորման ջերմաստիճանը (թորման վերջը), օC, ոչ բարձր |
360 | |
180օC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր |
- |
10 |
250օ C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր |
65 |
- |
340օ C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր |
- |
95 |
350օ C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր |
85 |
- |
Աղյուսակ 3ա. Դիզելագազատուրբինային վառելիքների ցուցանիշները և նորմերը
Ցուցանիշի անվանումը |
Նորմը` ըստ | |
A դասի |
4-րդ դասի | |
1. Ցետանային թիվը, ոչ պակաս |
45 | |
2. Խտությունը 20օC ջերմաստիճանում, կգ/մ3, ոչ բարձր |
860 |
840 |
3. Ծծմբաջրածնի պարունակությունը |
Բացակայում է | |
4. Ծծմբի զանգվածային մասը, մգ/կգ, ոչ ավելի |
500 | |
5. Բռնկման ջերմաստիճանը որոշված փակ հալքանոթում, օC, ոչ ցածր |
|
|
ընդհանուր նշանակության դիզելների համար, |
40 |
35 |
ջերմաքարշ և նավային դիզելների ու գազատուրբինների համար |
|
|
6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10 % նստվածքի, %, |
0,20 |
0,30 |
7. Կինեմատիկական մածուցիկությունը 20օC դեպքում, մմ2/վ |
|
|
8. Պղտորման ջերմաստիճանը, օC, ոչ բարձր |
մինուս 5 |
մինուս 25 |
9. Ֆրակցիոն կազմը` |
|
|
50 % թորման ջերմաստիճանը, օC, ոչ բարձր |
285 |
280 |
95 % թորման ջերմաստիճանը (թորման վերջը), օC, ոչ բարձր |
|
|
11-րդ կետում «1, 2 և 3-րդ» թվերը փոխարինել «1, 2, 3 և 3ա» թվերով,
12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Դիզելային վառելիքի սեզոնային դասերը` 3-րդ և 3ա աղյուսակներում ներկայացված նշագրերով, բաժանվում են հետևյալ դասերի`
A` ամառային դաս` ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը,
4-րդ դաս` նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը»,
16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Ավտոմոբիլային բենզինի իրացման կետերի բաշխիչ պոմպասյուների վրա պետք է մակնշված լինեն բենզինի մակնիշը, օկտանային թիվը` որոշված հետազոտական մեթոդով:
Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և ցետանային թիվը, «ԱՄԱՌԱՅԻՆ» (A ամառային սեզոնի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (4-րդ դասի ձմեռային սեզոնի համար) մականշվածքը:
Եթե ավտոմոբիլային բենզինում (1-ին աղյուսակի 4-րդ կետ) և ավտոմոբիլային դիզելային վառելիքում (3-րդ աղյուսակի 4-րդ կետ) ծծմբի պարունակությունը չի գերազանցում 10 մգ/կգ-ից, ապա ավտոմոբիլային բենզինի և ավտոմոբիլային դիզելային վառելիքի պոմպասյուների վրա կարող են լրացուցիչ նշվել «Ծծումբ չի պարունակում» մականշվածքը».
32-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը վառելիքների համապատասխան փոխադրական տարաների վրա և ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված ձևի համապատասխանության նշան` կիրառելով համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը».
36-րդ կետում «5ս սխեմայի դեպքում» բառերը փոխարինել «5ս սխեմայի դեպքում` 36 ամիս, 6ս սխեմայի դեպքում» բառերով,
Vlll բաժնի`
5-րդ աղյուսակից հանել «ԳՕՍՏ 1461» և «ԳՕՍՏ 6321 (ԻՍՕ 2160)» ստանդարտների նշագրերով տողերն ամբողջությամբ, «ԻՍՕ 4264» և «ԵՆ 12916» ստանդարտի նշագրերը համապատասխանաբար փոխարինել «ՀՍՏ ԻՍՕ 4264» և «ՀՍՏ ԵՆ 12916» ստանդարտների նշագրերով,
5-րդ աղյուսակը լրացնել հետևյալ տողերով.
« |
|
», |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հուլիսի 2 |
|