ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2008 թվականի N 400-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 594-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերից հանել`
1) «արտադրական ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 16».
2) «արտադրական ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 19».
3) «սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 43».
4) «վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 50».
5) «տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 82».
6) «տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 83».
7) «տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 84».
8) «տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 88».
9) «քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 108».
10) «արձանագրային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 126» տողերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. հունիսի 19 Երևան
Տ. Սարգսյան