«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2000 թվականի N 15
քաղ. Երևան
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11 հոդվածի 4-րդ կետի, 14 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 16 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 18.12.00 N 842)
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11, 14 և 16 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Նախաբանը լրաց. 18.12.00 N 842)
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության այն միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը (կցվում է), որոնց ցերեկային ուսուցման ուսանողներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք.
բ) Հայաստանի Հանրապետության այն հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկը (կցվում է), որտեղ գործուղված իրենց մասնագիտությամբ աշխատող բժիշկներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք.
գ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորակոչի տարկետման իրավունքից օգտվող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաների ցանկը (կցվում է):
(1-ին կետը լրաց. 18.12.00 N 842, խմբ. 29.08.01 N 781, փոփ. 18.12.03 N 1938-Ն)
2. Սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք ունեն Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հոգևոր ճեմարանի, Արարատյան Հայրապետական թեմի Վազգենյան դպրանոցի և Շիրակի թեմի ընծայարանի սաները:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկի մասին» N 330 որոշման 1-ին, 2-րդ և 1999 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի N 330 որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 164 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի N 361 որոշման խմբագրությամբ) 1-ին և 2-րդ կետերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Երևանի պարարվեստի ուսումնարան
Երևանի օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարան
Գյումրու օլիմպիական հերթափոխի ուսումնարան
(Ցանկը խմբ. 29.08.01 N 781)
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության այն հեռավոր եվ սահմանամերձ բնակավայրերի, որտեղ գործուղված իրենց մասնագիտությամբ աշխատող բժիշկներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք
(Վերնագիրը լրաց. 18.12.00 N 842, փոփ. 18.12.03 N 1938-Ն)
Գեղարքունիքի մարզ
Թթուջուր
Կուտական
Վահան
Ջիլ
Վերին Շորժա
Ծափաթաղ
Փամբակ
Դարանակ
Գեղամասար
Նորաբակ
Ախպրաձոր
Սոթք
Կութ
Արտանիշ
Արեգունի
Ավազան
Արփունք
Ազատ
Այրք
Կախակն
Տրետուք
Լոռու մարզ
Ջիլիզա
Շիրակի մարզ
Գտաշեն
Սյունիքի մարզ
Խոզնավար
Վաղատուր
Արավուս
Կոռնիձոր
Շուռնուխ
Աղվանի
Կաղնուտ
Ագարակ (գյուղ)
Ճակատեն
Սրաշեն
Եղեգ
Նյուվադի
Մուցք
Սալվարդ
Սոֆլու
Ղզլջուղ
Ախլաթյան
Տորունիք
Լծեն
Խնածախ
Տեղ
Ներքին Խնձորեսկ
Հարթաշեն
Բարձրավան
Ծավ
Ներքին Հանդ
Կարճևան
Շիկահող
Դիցմայրի
Եղվարդ
Դավիթ Բեկ
Գորայք
Ալդարա
Շվանիձոր
Վայոց ձորի մարզ
Բարձրունի
Կարմրաշեն
Սերս
Նոր Ազնաբերդ
Խնձորուտ
Մարտիրոս
Խաչիկ
Գնիշիկ
Տավուշի մարզ
Բերդավան
Դովեղ
Բարեկամավան
Ոսկեվան
Ոսկեպար
Կիրանց
Ծաղկավան (Իջևանի շրջ.)
Բերքաբեր
Սարիգյուղ
Սևքար
Վազաշեն
Պառավաքար
Ներքին Կարմիր աղբյուր
Այգեպար
Մոսեսգեղ
Չինարի
Այգեձոր
Վարագավան
Կոթի
Բաղանիս
Կողբ
Չորաթան
Արծվաբերդ
Կայան
(Ցանկը լրաց. 12.06.01 N 522)
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորակոչի տարկետման իրավունքից օգտվող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաների
1. Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ
2. 35 տարեկանից բարձր բժիշկներ
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 18.11.04 N 1554-Ն)
4. Պետական կրթական համակարգի ասպիրանտուրայում, ինտերնատուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորողներ
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 18.11.04 N 1554-Ն)
6. Իրենց խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող առաջին խմբի հաշմանդամ կին, կամ հայր, կամ մայր, մանկուց հաշմանդամ երեխա ունեցող պահեստազորի սպաներ
7. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի աշխատողներ
8. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, նրանց տեղակալները, պետական կառավարման հանրապետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ
9. Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ
10. Առողջապահության պետական համակարգում աշխատող ախտաբանաանատոմներ
(Ցանկը լրաց. 18.12.00 N 842)