Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
22 փետրվարի 2008 թվականի N 148-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի փետրվարի 25-26-ը Երևանում «Հանդուրժողականության և այլատյացության հիմնախնդիրները Հարավկովկասյան տարածաշրջանում (Սումգայիթ-20)» թեմայով գիտաժողովի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար 2008 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 9872.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի հատկացման մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|