Գլխավոր տեղեկություն
Номер
N 1520-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1199
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Дата вступления в силу
25.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2006 թվականի N 1520-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 16-ի «Չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգը և դրա իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 42 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը կամ սոցիալական քարտի պատճենը»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 28
Երևան