Գլխավոր տեղեկություն
Номер
N 295-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.03.2006
Дата вступления в силу
21.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2006 թվականի N 295-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան՝ անվճարունակության գործերով կառավարիչներ Աշոտ Խաչատրյանին՝ 30.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին՝ 60.0 հազ. դրամ, Վարդգես Բալաբեկյանին՝ 30.0 հազ. դրամ, Գևորգ Ավագյանին՝ 510.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին՝ 30.0 հազ. դրամ, Ալբերտ Բաղեյանին՝ 90.0 հազ. դրամ և Մարտին Սահակյանին՝ 60.0 հազ. դրամ վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 810.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մարտի 17
Երևան