«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50306374
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ
2 հոկտեմբերի 2006 թ. |
N 139-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի N 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 738-Ն որոշումը՝ որոշում եմ.
I. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2002 թվականի հուլիսի 23-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 33-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝
ա) 12-րդ կետի «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել.
բ) 13-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.»։
II. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության իրավաբանական բաժնի պետին՝ սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման։
III. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Մարզպետ՝ |
Ա. Հերոյան |