ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2012 թվականի N 277-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ արտակարգ իրավիճակների նախարարության ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2318-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.12.14 N 1527-Ն, 15.04.16 N 384-Ն)
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների հետևյալ թիվը`
Ընդհա-նուր թիվը |
Փրկարարական ծառայության |
Քաղաքա-ցիական ծառայողներ |
Տեխնիկական սպասարկող | ||
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայություն |
3544 |
3308, որից՝ գործուղված հաստիքներ են` |
60 |
176 | |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա |
18 |
||||
Աղետների բժշկության կենտրոն |
27 | ||||
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունում |
1 | ||||
Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում, օտարերկրյա այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ |
5 |
||||
Արտակարգ իրավիճակների օդանավակայան |
10 |
(1-ին կետը փոփ., լրաց. 07.02.13 N 117-Ն, փոփ., խմբ. 25.12.14 N 1527-Ն, փոփ. 26.11.15 N 1395-Ն, 15.04.16 N 384-Ն)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը սույն որոշման 1-ին կետի աղյուսակի 3-րդ սյունակի վերջին տողով նախատեսված՝ 5 հաստիքների պահպանման համար լրացուցիչ միջոցներ չեն հատկացվում:
(2-րդ կետը փոփ. 25.12.14 N 1527-Ն, 15.04.16 N 384-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության թվաքանակը սահմանելու մասին» N 2318-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 16 Երևան |