«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 1999 թվականի N 453
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999/2000 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել
ա) 1999/2000 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության պետական պատվերով 340 և վճարովի հիմունքով 360 տեղ.
բ) 1999/2000 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության պետական պատվերը տեղադրում և վճարովի հիմունքով ընդունելության տեղերը, ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների, բաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 3-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |