Գլխավոր տեղեկություն
Номер
N 1583-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.11.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.29/61(516) Հոդ.1245
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.11.2006
Дата вступления в силу
30.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2006 թվականի N 1583-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի  N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի`

ա) N 1 աղյուսակի`

1-ին կետի 5-րդ սյունակում «98» և «88» թվերը համապատասխանաբար փոխարինել «97» և «87» թվերով,

4-րդ կետում «մինչև 2006» բառերը փոխարինել «մինչև 2008» բառերով, իսկ «2006» թիվը` «2008» թվով,

7-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի 8-ից» բառերով,

8-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի 8-ից`» բառերով.

բ) N 3 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը

Ցուցանիշի անվանումը

Նորմը` ըստ

ԱՄԱՌԱ-
ՅԻՆ
ՁՄԵՌԱՅԻՆ
0 դասի 1-ին
դասի
2-րդ
դասի
3-րդ
դասի
4-րդ
դասի
1 2 3 4 5 6 7
1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ
ցետանային ցուցիչը, ոչ պակաս 
51,0
46,0
49
46
49
46
48,0
46,0
47,0
43,0
47,0
43,0
2. Խտությունը 150C ջերմաստիճանում,
կգ/մ3
820-
845
800-
845
800-
845
800-
840
800-
840

800-
840

3. Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների
զանգվածային մասը, %, ոչ ավելի

11

4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի.
մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը
2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև
2010 թվականի հունվարի 1-ը
2010 թվականի հունվարի 1-ից

350
50
10

5. Բռնկման ջերմաստիճանը, 0C, ոչ ցածր

55

6. Ածխածնի մնացորդը
(կոքսելիությունը) 10 % նստվածքում, %,
ոչ ավելի

0,30

7. Մածուցիկությունը՝ 400C ջերմաստի-
ճանում, մմ2
2,0-4,5 1,5-4,0 1,5-4,0 1,5-4,0 1,4-4,0 1,2-4,0
8. Պղտորման ջերմաստիճանը, 0C, ոչ բարձր 5 մինուս
10
մինուս
16
մինուս
22

մինուս
28

մինուս
34

9. Ֆրակցիոն կազմը.
  95 % թորման ջերմաստիճանը
(թորման վերջը), 0C, ոչ բարձր
  1800C ջերմաստիճանում, %,
ծավալային մասը, ոչ բարձր
  2500C ջերմաստիճանում, %,
ծավալային մասը, ոչ բարձր
  3400C ջերմաստիճանում, %,
ծավալային մասը, ոչ ցածր
  3500C ջերմաստիճանում, %,
ծավալային մասը, ոչ ցածր

360

-

10

65

-

-

95

85

-

».

գ) N 3ա աղյուսակի «Նորմը` ըստ» սյունակում «A դասի» և «4-րդ դասի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԱՄԱՌԱՅԻՆ» և «ՁՄԵՌԱՅԻՆ» բառերով.

դ) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

ե) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և «ԱՄԱՌԱՅԻՆ» կամ «ՁՄԵՌԱՅԻՆ-0», «ՁՄԵՌԱՅԻՆ-1», «ՁՄԵՌԱՅԻՆ-2», «ՁՄԵՌԱՅԻՆ-3», «ՁՄԵՌԱՅԻՆ-4» (ավտոմոբիլային դիզելային վառելիքի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (դիզելագազատուրբինային վառելիքի համար) մականշվածքը:».

զ) VIII բաժնի N 5 աղյուսակի`

«ՀՍՏ 220 (ԵՆ 237)», «ՀՍՏ ԵՆ 12916» և «ԵՆ 1601» տողերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
ՀՍՏ ԵՆ 237 Հեղուկ նավթամթերք. Կարբյուրատորային վառելիք. Կապարի ցածր
կոնցենտրացիաների որոշում ատոմաաբսորբման սպեկտրաչափական
մեթոդով
ՀՍՏ ԵՆ 12916 Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների
տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման
մեթոդ` բեկման ցուցչի որոշմամբ
ՀՍՏ ԵՆ 13132 Հեղուկ նավթամթերք. Ոչ էթիլացված բենզին. Թթվածին պարունակող
օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի
ընդհանուր պարունակության որոշման գազային քրոմատագրման
մեթոդ աշտարակների փոխանակմամբ
»,

 

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«
ՀՍՏ ԻՍՕ 20847 Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի
պարունակության որոշում. Էներգիական դիսպերսիայով
ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում
ՀՍՏ ԻՍՕ 20884 Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի
պարունակության որոշում. Ալիքային դիսպերսիայով
ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 14
Երևան