ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Թորոսյան |
|
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԻՐԸ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ | 34 |
Իրական հատված | 34 |
Ֆինանսական հատված | 38 |
Արտաքին հատված | 40 |
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ | 45 |
Հարկային եկամուտներ | 46 |
Պետական տուրք | 52 |
Ոչ հարկային եկամուտներ | 54 |
Կապիտալի գործառնություններից եկամուտներ | 56 |
Պաշտոնական տրանսֆերտներ | 57 |
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ | 59 |
Գործառական դասակարգում | 60 |
Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ | 60 |
Պաշտպանություն | 64 |
Հասարակական կարգի պահպանություն, ազգային անվտանգություն և | 64 |
դատական գործունեություն | 64 |
Կրթություն և գիտություն | 66 |
Առողջապահություն | 72 |
Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն | 77 |
Մշակույթ, տեղեկատվություն, սպորտ և կրոն | 84 |
Բնակարանային կոմունալ տնտեսություն | 90 |
Վառելիքային և էներգետիկ համալիր | 97 |
Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն, ձկնաբուծություն | 99 |
Արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), շինարարություն և բնապահպանություն | 105 |
Տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն և կապ | 109 |
Տնտեսական այլ ծառայություններ | 111 |
Հիմնական խմբին չդասվող ծախսեր | 112 |
Տնտեսագիտական դասակարգում | 115 |
Ընթացիկ ծախսեր | 115 |
Կապիտալ ծախսեր | 118 |
Զուտ վարկավորում | 119 |
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ | 121 |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | 126 |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (տնտեսագիտական դասակարգմամբ) | 127 |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (գործառական դասակարգմամբ) | 129 |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | 133 |
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ | 134 |
ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ | 981 |
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ
(տնտեսական դասակարգմամբ)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ
(գործառնական դասակարգմամբ)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի վերաբերյալ
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Հավելված N 4
Հավելված N 5
Հավելված N 6
Հավելված N 8
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի աշխատանքային ծրագրի կատարման մասին
Հիմնադրամի 2005 թվականի աշխատանքային ծրագրում նախանշվել էին հիմնադրամի կանոնադրական խնդիրների լուծմանն ուղղված հիմնական գործառույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ.-ի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 1922-Ն որոշմամբ ամրագրված, հիմնադրամին առնչվող միջոցառումների կատարումն ապահովող աշխատանքները:
Պարտադիր սոցիալական ապահովագրության 2005թ. բյուջեն ընդունվել է 2004 թ. դեկտեմբերի 24-ին «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի եկամուտները և ծախսերը հաստատվել են 85296.3 մլն դրամ, այդ թվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ` 65394.9 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեից հատկացվող պաշտոնական տրանսֆերտներ` 19901.4 մլն դրամ: Հետագայում ՀՀ կառավարության, ինչպես նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից «ՀՀ պետական բյուջեից հատկացվող պաշտոնական տրանսֆերտներ» հոդվածով կատարվեց բյուջեով նախատեսված առանձին ծրագրերի գծով հաստատված միջոցների վերաբաշխում, որի արդյունքում պլանային ճշգրտված եկամուտները և ծախսերը կազմեցին 84677.2 մլն դրամ, այդ թվում ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները` 19282.3 մլն դրամ:
Հիմնադրամի 2005 թվականի փաստացի եկամուտները, ներառյալ ՀՀ պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող միջոցները, կազմել են 83109.2 մլն դրամ, իսկ ծախսերը` 78860.1 մլն դրամ: 2006թ. հունվարի 1-ի դրությամբ հիմնադրամի հաշվարկային հաշվի մնացորդը կազմել է 4249.1 մլն դրամ: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող սոցիալական ծրագրերով նախատեսված 19282.3 մլն դրամի դիմաց հատկացվել է 19212.7 մլն դրամ, իսկ փաստացի ծախսվել` 19160.8 մլն դրամ: Բյուջետային ֆինանսավորման գծով հիմնադրամի ընդհանուր պահանջը սոցիալական ծրագրերի գծով բավարարվել է ամբողջությամբ, իսկ հաստատված տրանսֆերտների դիմաց պակաս հատկացումը` 69.6 մլն դրամ, ինչպես նաև ծախսերի գծով իրական տնտեսումը` 51.9 մլն դրամ, հիմնականում պայմանավորված է «Սպայական անձնակազմի զին ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման», «Շարքային զին ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման», «Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման», «Մինչև 2 տարեկան երեխա խնամող և մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրվող ամենամսյա նպաստի», «Վետերանների պատվովճարի», «ՀՄ պատերազմի վետերաններին, 25.11.1998թ. ՀՕ-258 օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության տրամադրման», ինչպես նաև ««Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի» գծով հիմնադրամ ներկայացրած փաստացի պահանջով: Ապահովադիրների մոտ պարտադիր սոցվճարների տարեկան հաշվետվությունների արդյունքով պարզվել է, որ «Հղիության և ծննդաբերության նպաստի» հոդվածով ավել է ծախսվել 8.1 մլն դրամ, իսկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի» հոդվածով` 5.7 մլն դրամ, ընդամենը 13.8 մլն դրամ, որը համաձայն 2005թ. ՀՀ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի փոխհատուցվելու է ՀՀ պետական բյուջեից: (ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2005 թվականի բյուջեի ամփոփ կատարողականի մասին տեղեկանքը կցվում է):
Հաշվետու ժամանակահատվածում նախատեսվել էր հավաքագրել 65394.9 մլն դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ: Սոցիալական վճարների փաստացի հավաքագրումը կազմել է 63881.2 մլն դրամ (բանկային մուտքեր` 60136.3 մլն դրամ, ապահովադիրների մոտ սոցվճարների հաշվին տեղերում կատարված ծախս` 2465.9 մլն դրամ և տարեսկզբի ազատ մնացորդ` 1279.0 մլն դրամ): Նախանշված առաջադրանքից պակաս է հավաքագրվել 1513.7 մլն դրամ, կամ առաջադրանքը կատարվել է 97.7 տոկոսով: 2005 թվականի սոցվճարների փաստացի ծավալը 13053.0 մլն դրամի չափով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը: Հավաքագրման աճը հիմնականում պայմանավորված է հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձի աճի և սոցիալական վճարումներ կատարողների թվաքանակի, ապառքների մարման, անհատ ձեռնարկատերերից գանձվող սոցիալական վճարների ծավալների ավելացման, ինչպես նաև վարչարարության բարելավման հետ: 2005թ ընթացքում պետական գրանցում է ստացել 9257 ապահովադիր, այդ թվում 2903 գործատու և 6354 անհատ ձեռնարկատեր: Վճարված աշխատավարձերի ծավալը 2005 թվականի հոկտեմբերի 1-ին 2004 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան` 38.0 մլրդ դրամով:
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման ծավալների ավելացման արդյունքում, հիմնադրամին հիմնականում հաջողվեց 2005թ. ընթացքում ապահովել կենսաթոշակային ապահովագրության, զբաղվածության, ինչպես նաև սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի գծով իրականացվող ծախսերի կատարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Սոցիալական ապահովագրության վճարների հաշվին կատարված ծախսերը 2005 թվականին կազմել են ավելի քան 59699.3 մլն դրամ, այդ թվում կենսաթոշակային ապահովագրության գծով` 56810.6 մլն դրամ (ընդհանուր ծախսերի 95.16 %), զբաղվածության պետական ծրագրերի գծով` 502.8 մլն դրամ (ընդհանուր ծախսերի 0.84 %), սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի (ժամանակավոր անաշխատունակության և թաղման նպաստներ) գծով` 1152.2 մլն դրամ (ընդհանուր ծախսերի 1.93 %), հիմնադրամի համակարգի պահպանման և զարգացման ծախսերի գծով` 1189.8 մլն դրամ (ընդհանուր ծախսերի 1.99 %): Կենսաթոշակային ապահովագրության ծրագրերի գծով փաստացի կատարված ծախսերը կազմել են բյուջեով հաշվարկված գումարի շուրջ 92.3 %-ը, մինչդեռ զբաղվածության պետական ծրագրերի գծով համանման ցուցանիշը կազմել է ընդամենը 55.2 %: Զբաղվածության պետական ծրագրերի գծով 2005թ. բյուջեով նախատեսվել է 1034.5 մլն դրամ, որից` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվին` 910.5 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` 124.0 մլն դրամ, որը հետագայում պակասեցվել է 83.0 մլն դրամով: Տարվա ընթացքում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության կողմից զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման հայտ է ներկայացվել 502.8 մլն դրամ, այդ թվում գործազրկության նպաստի գծով 411.2 մլն դրամ, գործազուրկների և հաշմանդամների մասնագիտական ուսուցման գծով` 81.3 մլն դրամ, զբաղվածության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների կատարման գծով` 5.5 մլն դրամ: Վերոհիշյալ ծրագրերի գծով հիմնադրամ ներկայացված պահանջը բավարարվել է ամբողջությամբ: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող զբաղվածության պետական ծրագրերի գծով հիմնադրամի կողմից ծախս չի իրականացվել:
Համաձայն նախնական տվյալների` սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի գծով 2005 թվականի ծախսը կազմել է 3411.3 մլն դրամ, այդ թվում սոցիալական վճարների հաշվին ապահովադիրների կողմից տեղերում կատարված ծախսը` 2465.9 մլն դրամ:
Նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և իրականացվել է նաև «ժողովրդական» պատվավոր կոչմանն արժանացած անձանց ամենամսյա պատվովճարների, ինչպես նաև դպրոցական աշխատակազմի օպտիմալացման և սոցիալական աջակցության ենթածրագրի շրջանակներում կրճատված ուսուցիչներին տրվող փոխհատուցումների ֆինանսավորման և վճարման գործառույթները:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համակարգի ապարատի պահպանման և զարգացման ծախսերը կազմել են 1189.8 մլն դրամ: Ֆինանսավորված գումարներից 903.8 մլն դրամը աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներն ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն են (ընդամենը ծախսի 76.0 %-ը): Նախորդ տարվա ընթացքում հետևողական աշխատանք է տարվել նաև տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը հաստատված նախահաշիվների շրջանակներում կատարելու, գերածախսերը բացառելու ուղղությամբ: Գործնական քայլեր են ձեռնարկվել հիմնադրամի տարածքային կենտրոնների կողմից զբաղեցրած ոչ բնակելի տարածքների վերաբերյալ կնքված վարձակալության պայմանագրերը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու, դրանք նոտարական գրասենյակներում վավերացնելու և պետական գույքի կադաստրում գրանցելու ուղղությամբ:
Կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության ծրագրերի գծով հիմնադրամի պարտավորությունների ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կատարմանը մեծապես նպաստել են նաև սոցիալական ծրագրերի ֆինանսավորման գործընթացի կանոնակարգման, ծախսերի նկատմամբ սահմանված վերահսկողության, վճարումների հասցեականության ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումները: Լրամշակվել են հիմնադրամ ներկայացվող պահանջագրերի, ֆինանսավորման կարգադրագրերի, վճարումներ իրականացնող կազմակերպությունների հետ կնքվող փոխադարձ ակտերի ձևերը և պայմանագրերը: Կենսաթոշակների տվյալների բազայում ծրագրային համապատասխան լրացումներ են կատարվել կապված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների, դադարեցված կենսաթոշակային գործերը արխիվից վերականգնելու նպատակով: Կանոնակարգվել է ՀՀ պետական բյուջեի տրանսֆերտների հաշվին իրականացվող «Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման» և «Սոցիալական կենսաթոշակների» ֆինանսավորման գործընթացը, առանձնացվել վերջիններիս և ապահովագրական կենսաթոշակների պահանջագրերի կազմումն և ֆինանսավորումը: ՀՀ պետական բյուջեից ստացվող տրանսֆերտների հաշվառումը հստակեցնելու նպատակով կենտրոնական գանձապետարանում բացվել է առանձին հաշիվ:
2005 թվականին հիմնադրամի ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովման, կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների իրագործումը: ՀՀ կառավարության 2005թ. մարտի 31-ի թիվ 372-Ն որոշմամբ հիմնական կենսաթոշակի չափը 2005թ. ապրիլի 1-ից սահմանվեց 4000 դրամ (նախկին 3000 դրամի փոխարեն), արդյունքում 2006թ. հունվարի 1-ի դրությամբ ապահովագրական միջին կենսաթոշակը կազմեց 10200 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 9143 դրամի դիմաց: Կենսաթոշակառուների գործերի գույքագրման, ինչպես նաև, վճարումների գործընթացի վերահսկողության արդյունքում որոշակիորեն կանոնակարգվել են նաև կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման և վճարումների կազմակերպման աշխատանքները: Առ 01.01.2005թ. համակարգում հաշվառված են եղել 540298 կենսաթոշակառուներ: Տարվա ընթացքում կենսաթոշակներ են նշանակվել թվով 16909 քաղաքացիների, իսկ դադարեցվել` 22752 կենսաթոշակային գործ, այդ թվում` 19546–ը կենսաթոշակառուների մահվան, իսկ 3260-ը` հաշմանդամության և կերակրողը կորցնողի կենսաթոշակի` օրենսդրությամբ սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ: Կենսաթոշակառուների դիմումների համաձայն` հանրապետությունից դուրս տեղափոխվել է 404 կենսաթոշակի գործ: Հիմնադրամի կողմից իրականացվող մեթոդական և գործնական միջոցառումների շնորհիվ ամսական միջին հաշվով շուրջ 2180 գործով կասեցվել է կենսաթոշակների վճարումները, յուրաքանչյուր ամիս պայմանականորեն տնտեսվել` ավելի քան 22.2 մլն. դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում հիմնադրամը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել բարեփոխումների գործնական կիրառման, ինչպես նաև սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության ոլորտները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի, մասնավորապես` կենսաթոշակային ապահովության ռազմավարության բարեփոխումների հիմնադրույթներին և անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումներին վերաբերող հարցերի նախագծերի մշակմանը:
ՀՀ Կառավարության 2005թ մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 938-Ն որոշման կատարումն ապահովելու նպատակով հիմնադրամն իրականացրել է մի շարք միջոցառումներ: Տարվա ընթացքում 35458 ապահովադիրներից ընդունվել են անհատական հաշվառման 526263 հայտեր, 29458 ապահովադիրներից` 420675 անհատական հաշվետվություններ, ենթահաշիվներ են բացվել 186261 վարձու աշխատողների համար: Ներկայումս հիմնադրամը շարունակական աշխատանքներ է կատարում անհատական հաշվառման հայտերի և հաշվետվությունների ընդունման տվյալների բազայի ձևավորման, ինչպես նաև ենթահաշիվների բացման ուղղությամբ: 2006թ հունվարի 1- ի դրությամբ հիմնադրամի կենտրոնական ապարատի և տարածքային կենտրոնների կողմից ընդունվել և «Նորք» կենտրոն է ուղարկվել սոցիալական ապահովության քարտ ստանալու ավելի քան իննը հարյուր հազար հայտ, իսկ «Նորք» կենտրոնից ստացվել և քաղաքացիներն է տրամադրվել շուրջ յոթ հարյուր հազար սոցիալական ապահովության քարտ:
Տվյալ բնագավառում ներգրավված իրավասու պետական մարմինների տեղեկատվական բազաների փոխանակման արդյունքում, արդեն իսկ տարեվերջին շուրջ 505 հազար կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարումներն իրականացվել են նոր անձնագրերի և սոցիալական ապահովագրական քարտերի առկայությամբ` տարեսկզբի 50 տոկոսի դիմաց:
Հաշվետու ժամանակաշրջանում որոշակի աշխատանք է տարվել նաև համակարգի պահպանման և զարգացման, աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման, ատեստավորման, կադրերի տեղաբաշխման աշխատանքների իրականացման ուղղությամբ: 2005թ. հուլիսին հիմնադրամի աշխատակազմի և կառուցվածքի օպտիմալացման արդյունքում որոշակիորեն կրճատվեց համակարգի աշխատողների թվաքանակը, տարեվերջին անցկացվեց հիմնադրամի աշխատողների որակավորման ստուգում և ատեստավորում: Հիմնադրամի կանոնադրական խնդիրների կատարման շրջանակներում տարածքային կենտրոնների և կենտրոնական ապարատի կողմից ընդունվել, քննարկվել և ընթացք է տրվել քաղաքացիներից, կազմակերպություններից ստացված ավելի քան հարյուր հազար գրությունների, հարցումների, դիմումների և բողոքների:
Ակտիվ աշխատանքներ են տարվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, Բրիտանական միջազգային աջակցության գործակալության, Համաշխարհային բանկի և այլ դոնոր կազմակերպությունների հետ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրամի կենտրոնական ապարատի վարչական շենքում ստեղծվեց «Խորհրդակցությունների, դասընթացների սրահը», բացվեց «Թեժ գիծ» հեռախոսային ծառայությունը: Աշխատանքներ են տարվել հիմնադրամի ինտերնետային կայքի զարգացման ուղղությամբ: Հանրապետության մասսայական ինֆորմացիայի միջոցներում լուսաբանվել են կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության ոլորտին և անհատական հաշվառման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր: Համակարգի պահպանման և զարգացման բյուջեով նախատեսված ծախսերից բացի, ընթացիկ տարում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նպատակով Համաշխարհային բանկի կողմից «Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի» շրջանակներում նախատեսված էր նաև շուրջ 2.1 մլն ԱՄՆ դոլարի չափով տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն: Հիմնադրամը անհրաժեշտ աշխատանքներ է կատարել նշված ծրագրի շրջանակներում «Կենսաթոշակներ» բաղադրիչով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացման ուղղությամբ:
Հաշվետու տարում հիմնադրամի կողմից հետևողական աշխատանքներ են տարվել նաև ՀՀ կառավարության և հիմնադրամի խորհրդի կողմից ընդունած որոշումների կատարումն ապահովելու նպատակով:
Չնայած ձեռնարկած միջոցառումներին, հիմնադրամի գործունեությունում դեռևս առկա են որոշ թերություններ, բացթողումներ և լուծում պահանջող հարցեր: Էական կանոնակարգում է պահանջում հայտերի և անհատական (անձնավորված) հաշվետվությունների հիմնադրամ ներկայացման գործընթացը: Տեղեկատվության փոխանակման որոշակի դժվարությունները, ինչպես նաև կիրառած վարչարարությունը` հնարավորություն չի ընձեռել հիմնադրամին ապահովելու գործատուների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող անհատական (անձնավորված) հայտերի, հաշվետվությունների ամբողջական ընդունումը, տվյալների բազայի լիարժեք ձևավորումը: Հիմնադրամում առկա տեղեկատվությունը դեռևս բավարար չէ անհրաժեշտ ակտուարական կանխատեսումներ և վերլուծություններ իրականացնելու համար, կապված կենսաթոշակային համակարգի բարեփոխումների խնդիրների հետ: Քիչ չեն անելիքները նաև սոցիալական ծրագրերի ֆինանսավորման գործընթացի հետագա կանոնակարգման, ֆինանսական կայուն ռեզերվների ստեղծման, վճարումների առավել օպտիմալ եղանակների ներդրման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակաշրջանում հիմնադրամի կանոնադրական խնդիրների կատարման ուսումնասիրություններ են իրականացվել` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության վարչության (8 տարածքային կենտրոններում), ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի ( կենտրոնական ապարատում և 14 տարածքային կենտրոններում) կողմից: Ներկայումս շարունակվում են միջազգային ներքին աուդիտը (կենտրոնական ապարատում և 8 տարածքային կենտրոններում) և ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության վարչության (կենտրոնական ապարատում) կողմից կատարվող ուսումնասիրությունները:
Միջոցառումներ են ձեռնարկվել և այդ աշխատանքները շարունակվում է ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած բացթողումների և թերությունների վերացման ուղղությամբ:
Հիմնադրամի 2006թ. բյուջեն ՀՀ կառավարություն ներկայացվեց սահմանված ժամկետներում և Հայաստանի Հանրապետության 2006թ համախմբված բյուջեի կազմում ընդունվեց ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Հիմնադրամի ոչ հարկային եկամուտները 2006 թվականին կկազմեն 73504.7 մլն դրամ (2005 թվականին 65394.9 մլն դրամ) աճը` 8109.8 մլն դրամ ( 12.4 % ):
Հաշվի առնելով հիմնադրամի աշխատանքներում դեռևս առկա որոշ թերություններն ու բացթողումները և կարևորելով հանրապետությունում սոցիալական կայուն իրավիճակի ապահովման անհրաժեշտությունը, հիմնադրամը ներկայումս լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկում հիմնադրամի գերակա խնդիրների իրականացման ուղղությամբ:
Հավելված N 18
Հավելված N 19
Հավելված N 20
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2005 թվականի ծրագրի» կատարման ընթացքի մասին
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ընդհանուր նկարագիրը ՀՀ-ում
Փոքր և միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) Հայաստանում շարունակում է զարգանալ առաջանցիկ տեմպերով: Ըստ նախնական տվյալների 2005 թվականին ՓՄՁ տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմելու է շուրջ 40%` 2004 թվականի 38.6% և 1999 թվականի 19.7 % դիմաց:
Արտահանման ծավալում ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը 2005 թվականին, ըստ նախնական տվյալների, կազմելու է 16.4%` 2003 թվականի 14.3% և 2004 թվականի 15.7% դիմաց:
Զբաղվածների ընդհանուր թվաքանակում 2005 թվականին ՓՄՁ սուբյեկտներում աշխատողների տեսակարար կշիռը 2003 թվականի նկատմամբ ավելացել է 3 տոկոսային կետով` կազմելով շուրջ 34 %, 2004 թվականի 32.9% դիմաց:
Հայաստանում ՓՄՁ զարգացման ինդեքսը, որը հաշվարկվել է ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդոլոգիայով, համաձայն նախնական տվյալների 2005 թվականին կազմելու է 147.8` 2004 թվականի 117.8 և 2002 թվականի 58.1 դիմաց:
2005 թվականի ընթացքում գրանցվել են ավելի քան 9500 նոր ՓՄՁ սուբյեկտ` ապահովելով շուրջ 23 հազար աշխատատեղ: Այս ցուցանիշները 2004 թվականի համար համապատասխանաբար կազմել են 8500 և 21 հազար: 2005 թվականին անհատ ձեռնարկատերերի և ՀՀ օրենսդրությանը համապատասխան տնտեսական գործունեության իրավունք ունեցող առևտրային իրավաբանական անձանց ընդհանուր թվաքանակում ՓՄՁ սուբյեկտները կազմել են ավելի քան 97%:
Հաշվետու ժամանակահատվածում ՓՄՁ սուբյեկտների 48.3% գրանցված են եղել ք. Երևանում, իսկ 51.7%` ՀՀ այլ մարզերում:
ՓՄՁ պետական աջակցության 2005 թվականի ծրագրի կատարման ընթացքը
2005 թվականի ընթացքում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) կողմից ձեռնարկված քայլերն ուղղված են եղել ՓՄՁ ոլորտի զարգացման մշակված ծրագրերի և պետական աջակցության համապատասխան միջոցառումների իրականացմանը, վերջիններիս իրագործման մեխանիզմների կատարելագործմանը, նոր ծրագրերի մշակմանը, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ցանցի ձևավորմանն ու զարգացմանը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՓՄՁ պետական աջակցության 2005թ. ծրագրի շրջանակներում, ինչպես նաև համագործակցելով միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ, ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն է ցուցաբերել ծրագրով նախատեսված ուղղություններին համապատասխան:
Ծրագրի իրականացման համար 2005թ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 300 մլն դրամ: Բացի այդ, միջազգային, օտարերկրյա և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել է շուրջ 52 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ 2005թ. ընթացքում փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունների ու որակի կառավարման համակարգերի, նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի մատուցվող ծառայությունների շուկաներ առաջմղման ուղղությամբ, ինչպես նաև գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցություն է ցուցաբերվել շուրջ 4500 ՓՄՁ սուբյեկտի , որից 70%-ը գործում են ՀՀ մարզերում:
ՓՄՁ պետական աջակցության 2005 թվականի ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները` ըստ առանձին միջոցառումների ներկայացված են ստորև:
1. ՓՄՁ սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում և ամրապնդում
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ամրապնդում և գործունեության ընդլայնում. ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում դրա մարզային նոր` 4 մասնաճյուղերի ստեղծում և գործող մասնաճյուղերի ամրապնդում
Կարևորելով ՓՄՁ ոլորտի դերը Հայաստանի Հանրապետության տարածքային տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ մարզերում (տարածաշրջաններում) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի (միջոցառումների) համակարգման անհրաժեշտությունը, 2005թ. ընթացքում ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում: Ելնելով նշված մարզերի տնտեսական զարգացման առանձնահատկություններից, գործարար ակտիվության մակարդակից, աշխարհագրական դիրքից, մարզի այլ բնակավայրերի հետ հաղորդակցման հնարավորություններից` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից մարզային մասնաճյուղերի գրասենյակների հիմնադրման համար ընտրվել են, համապատասխանաբար, Արտաշատ, Արմավիր, Սևան և Վայք քաղաքները: Նշված մարզերում մասնաճյուղերի ստեղծմամբ 2005 թվականին ավարտվեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ցանցի ձևավորման գործընթացը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակում և մինչև 2005 թվականը ստեղծված բոլոր մարզային մասնաճյուղերում տեղադրվել և գործում է ԻՐՏԵԿ տեղեկատվական համակարգը, որից հնարավորություն ունեն օգտվելու բոլոր ՓՄՁ ներկայացուցիչները, որոնք դիմում են նման խնդրով: Բացի այդ, նշված մարզային մասնաճյուղերը ապահովված են ինտերնետային կապով (բացառությամբ Ապարանի մարզային մասնաճյուղի, որտեղ այդ աշխատանքները ընթացքի մեջ են):
2005 թվականի ընթացքում ստեղծված Վայոց Ձորի և Գեղարքունիքի մասնաճյուղերն արդեն կահավորված են, իսկ համակարգչային տեխնիկայով և կապի միջոցներով համալրված են Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզային մասնաճյուղերը: Ընթացքի մեջ են Արարատի և Արմավիրի մարզային մասնաճյուղերի կահավորման, ինչպես նաև Արմավիրի մասնաճյուղի համակարգչային տեխնիկայով և կապի միջոցներով ապահովման աշխատանքները: 2005 թվականին իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ` ուղղված Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նորաստեղծ մասնաճյուղերի ապահովմանը ինտերնետային կապով:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի շրջանակներում իրականացվել են միջոցառումներ` ուղղված Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա մարզային մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Մասնավորապես` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) հետ իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում այս ծրագրային ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական և մարզային մասնաճյուղերի գրասենյակներին տրամադրվել է տեխնիկական աջակցություն, որի շրջանակներում ձեռք է բերվել 2 ավտոմեքենա (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Շիրակի և Տավուշի մասնաճյուղերի համար), ինչպես նաև իրականացվել են կենտրոնական գրասենյակի նոր վարչական տարածքի (372ք/մ) շինարարական աշխատանքները:
2005 թվականի ընթացքում Միացյալ Թագավորության Միջազգային Զարգացման Նախարարության (ՄԹ ՄԶՆ/UK DFID) հետ համագործակցության շրջանակներում աշխատանքներ են կատարվել Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի քաղաքներում 2006 թվականին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցչությունների բացման ուղղությամբ, իսկ հետագայում` նաև Տավուշի մարզում ընտրված քաղաքում, ինչը կնպաստի նշված մարզերում ՓՄՁ սուբյեկտների համար իրականացվող ծրագրերի հասանելիության ընդլայնմանը: Այդ նպատակով փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԹ ՄԶՆ-ի կողմից իրականացվող «ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցության ծրագրով» այդ մարզերում ստեղծված ՓՄՁ զարգացման մարզային խորհուրդների հետ:
2005թ. ընթացքում շարունակվել է համագործակցությունը 2004թ. ստորագրված հուշագրի շրջանակներում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶ/USAID) կողմից ֆինանսավորվող «Միկրոձեռնարկությունների զարգացման նախաձեռնություն» (MEDI) ծրագրի հետ:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կառավարման համակարգի բարելավման նպատակով 2005թ. սկսվել և 2006թ. կավարտվեն հիմնադրամում որակի կառավարման (ISO 9001) միջազգային ստանդարտների ներդրման աշխատանքները: Ներկայումս ընթացքի մեջ է աշխատանքների խորհրդատվական փուլը, որի ավարտից հետո մրցութային հիմունքներով ընտրված համապատասխան կազմակերպության կողմից կստուգվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կառավարման համակարգի համապատասխանությունը որակի կառավարման (ISO 9001) միջազգային ստանդարտների պահանջներին և կտրվի հավաստագրման վկայականը: Այնուհետև, միջազգային աուդիտորի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա կշարունակվեն և պարբերաբար կկատարվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կառավարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար ՄԱԶԾ-ի և «Միկրոձեռնարկությունների զարգացման նախաձեռնություն» ծրագրի աջակցությամբ կազմակերպվել է ուսումնագործնական այց Չեխիայի Հանրապետություն:
Բիզնես ինկուբատորի ստեղծման ծրագրի մշակում
2005 թվականի ընթացքում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի (ԵԱՀԿ երևանյան գրասենյակ), ՀՀ քաղաքաշինության նախարարության, ինչպես նաև Գյումրի և Գորիս քաղաքների քաղաքապետարանների միջև համագործակցության շրջանակներում իրականացվել են «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բիզնես ինկուբատորի հիմնադրման նպատակահարմարության վերլուծություն» և «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բիզնես ինկուբատորի հիմնադրման գործարար ծրագրերի մշակում» միջոցառումները:
«ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բիզնես ինկուբատորի հիմնադրման նպատակահարմարության վերլուծություն» ծրագրի արդյունքները ներկայացվել են 2005 թվականի նոյեմբերի 4-5-ը ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, GTZ-ProSME ծրագրի, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից Երևանում կազմակերպված «Բիզնես ինկուբացիան և ՓՄՁ զարգացումը» խորագրով միջազգային համաժողովին: Վերոնշյալ ծրագիրն արժանացել է համաժողովի մասնակիցների, մասնավորապես` միջազգային փորձագետների հավանությանը, որոնք արտահայտել են իրենց պատրաստակամությունը ծրագիրը հնարավոր դոնորներին ներկայացնելու գործում:
Այս ծրագրային ուղղության համար 2005թ. ծրագրով փաստացի ֆինանսավորումը կազմել է 58 955 000 դրամ:
Առ 1-ը հունվարի 2006թ. փաստացի ծախսը կազմել է 50 421 281 դրամ:
2.
ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության նպատակով ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շարունակում և ընդլայնում
2005 թվականին շարունակվել են աշխատանքներն` ուղղված ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցության նպատակով վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի ընդլայնմանը, նրա իրականացման մեխանիզմների և ընթացակարգերի կատարելագործմանն, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտների վարկավորման ծրագրեր իրականացնող առևտրային բանկերի հետ համագործակցության ընդլայնմանը:
2005 թվականի ընթացքում վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու հայտեր են ներկայացրել 174 ՓՄՁ սուբյեկտ: Որակավորման հանձնաժողովի, գործընկեր բանկերի և հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացվել 146 հայտ, որի արդյունքում տրամադրվել է 195.4 մլն դրամ գումարի 54 երաշխավորություն` ստեղծելով 366,1 մլն դրամի վարկային փաթեթ: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկի միջին գումարը կազմում է 6.5 մլն դրամ, իսկ վարկային երաշխավորության գումարը` 3.5 մլն դրամ:
Վարկային երաշխավորությունները տրամադրվել են Հայգյուղփոխօգնության (37 վարկ), Արդշինինվեստ (10 վարկ), և Անելիք (7 վարկ), բանկերի միջոցով: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների կողմից վարկի մարման վերադարձելիությունը կազմել է 100%:
Տրամադրված երաշխավորությունների թիվն ըստ մարզերի կազմում է. Լոռու մարզում` 12 (22.2%), Տավուշի և Շիրակի մարզերում` 10 (18.5-ական %), Սյունիքի մարզում` 8 (14.8%), Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում 4 (7.4-ական %), Արարատի և Վայոց Ձորի մարզերում` 1 (1,9-ական %):
Ծրագրի շրջանակներում տրամադրված երաշխավորություններն ըստ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտների հետևյալն է` գյուղմթերքի վերամշակում` 16.7% (9), արդյունաբերական և կենցաղային նշանակության ապրանքների արտադրություն` 20.4% (11), առևտուր` 25.9% (14), տուրիզմ, հանրային սնունդ` 14.8% (8), տրանսպորտային ծառայություններ` 7.4% (4), քարի արդյունահանում և վերամշակում` 7.4% (4), գյուղնշանակության ապրանքներ և ծառայություններ` 7.4% (4):
Պարբերաբար ուսումնասիրվել է ծրագրի իրականացման արդյունավետության մակարդակը և ընթացքը, որի արդյունքում հստակեցվել են հնարավոր ռիսկային գործոնները, և միջոցներ ձեռնարկվել դրանց նվազեցման ուղղությամբ:
Կատարված ուսումնասիրությունների, ինչպես նաև 2005թ. ծրագրային այս ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում առաջարկություններ են մշակվել վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ և ներկայացվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը:
Միաժամանակ, ծրագրի ընդլայնման նպատակով աշխատանքներ են տարվել նոր գործընկեր բանկերի և միջազգային մի շարք դոնոր կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ, որի արդյունքում համագործակցության պայմանագիր է ստորագրվել «Անելիք» բանկի հետ, ինչպես նաև համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոնվերսբանկի հետ: Ստորագրվել է նաև համագործակցության հուշագիր Միացյալ Թագավորության Միջազգային Զարգացման Նախարարության (UK DFID) կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում համագործակցելու, մասնավորապես` Գեղարքունիքի և Տավուշի մարզերում վարկային երաշխավորությունները համաֆինանսավորմամբ տրամադրելու ուղղությամբ: Միաժամանակ, համագործակցության հաստատման ուղղությամբ բանակցություններ են վարվում Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի (BSTDB) հետ:
2005 թվականի ընթացքում ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համատեղ մշակվել և Հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացվել վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նախագիծը: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 2005թ. նոյեմբերի վերջից իրականացվում է ուսումնասիրություն` ուղղված այս ուղղությամբ կարիքների բացահայտմանն ու գնահատմանը:
Այս ծրագրային ուղղության համար 2005թ. ծրագրով փաստացի ֆինանսավորումը կազմել է 98 500 000 դրամ:
Առ 1-ը հունվարի 2006թ. փաստացի ծախսը կազմել է 32 400 դրամ:
3. ՓՄՁ սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն
2005 թ. ընթացքում ՓՄՁ սուբյեկտներում նորարարությունների և նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության տրամադրման նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ «Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտ-տեխնոպարկ» ՓԲԸ-ի (Տեխնոպարկ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ամրապնդման` Տեխնոպարկի կողմից հաճախորդ ՓՄՁ սուբյեկտների զարգացմանը նպաստող գործարար աջակցության ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման նպատակով: Տեխնոպարկում նոր ՓՄՁ սուբյեկտների ներգրավման համար ստեղծվել են համապատասխան պայմաններ. վերանորոգվել են կենտրոնական շարժական դարպասը, անցաթողման մասնաշենքը, պատրաստվել և տեղադրվել են մուտքի 2 ցուցատախտակ, կապիտալ վերանորոգվել են վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող 5 սենյակ (200 ք/մ), միջանցքը (38 ք/մ) և սանհանգույցը (18 ք/մ), ինչպես նաև գործարկվել է Տեխնոպարկի համակարգչային կենտրոնը, որը համալրվել է 3 համակարգչով, 5 հեռախոսով, մեկական տպիչով, սքաներով, ֆաքսով և պատճենահանման մեքենայով: Վերոնշյալ բոլոր աշխատանքները կատարվել են 2005 թվականի ընթացքում «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թվականի ծրագրով» տրամադրված միջոցներով: Աշխատանքների իրականացման նպատակով «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թվականի ծրագրով» տրամադրված միջոցներից ծախսվել է 7.395.220 դրամ:
«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2005 թվականի ծրագրի» շրջանակներում տրամադրված միջոցներով իրականացվել են Տեխնոպարկի գազաֆիկացման աշխատանքները (220 գծամետր մետաղյա խողովակաշարի մոնտաժմամբ), անխափան ջրամատակարարման նպատակով անցկացվել է նոր ստորգետնյա ջրագիծ (120 գծամետր մետաղյա խողովակաշարի մոնտաժմամբ), մոդեռնիզացվել է հեռախոսակայանը, վերանորոգվել է վարչական շենքի միջանցքն (30 ք/մ), իրականացվել են վարչական շենքի և համակարգչային կենտրոնի ջեռուցման համակարգի ձևավորման և գործարկման աշխատանքները, Տեխնոպարկի արտադրական մասնաշենքերի ծածկի (7298 ք/մ) վերանորոգումը, հաճախորդ ՓՄՁ սուբյեկտներին որակյալ ինտերնետ կապով ապահովելու նպատակով տեղադրվել է հատկացված գծով ինտերնետ կապ և իրականացվել են լոկալ ցանցի ստեղծման աշխատանքները:
2005 թվականի երրորդ եռամսյակում ներգրավված է ևս 3 նոր ՓՄՁ սուբյեկտի հաշվին Տեխնոպարկի ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը ներկայումս կազմում է 8: Միաժամանակ, գործող ՓՄՁ սուբյեկտներից 3-ը նույն ժամանակահատվածում ընդլայնել են իրենց գործունեությունն ինչպես արտադրության ծավալների, այնպես էլ` տեխնիկական վերազինման և արտադրատեսականու ընդլայնման ուղղությամբ, իսկ ձեռնարկություններից մեկը նաև ընդլայնել է վարձակալված տարածքը:
Տեխնոպարկում գործող ՓՄՁ սուբյեկտները ներկայացնում են գործունեության տարբեր ոլորտներ, այդ թվում` գիտական և արդյունաբերական ճյուղեր/ ենթաճյուղեր, մասնավորապես` մետալուրգիա, քիմիա, մեքենաշինություն, էլեկտրատեխնիկա, փայտամշակում, սարքաշինություն և այլն, ինչը նպաստում է ՓՄՁ սուբյեկտների միջև արտադրական կոոպերացիայի ծավալմանն ու զարգացմանը:
Տեխնոպարկի հաճախորդ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ընդլայնման արդյունքում 2005 թվականին ստեղծվել է 26 աշխատատեղ:
ՓՄՁ սուբյեկտներում նորարարությունների և նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության տրամադրման նպատակով Տեխնոպարկը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել հաճախորդ 6 ՓՄՁ սուբյեկտների հետ:
Բացի այդ, 2005 թվականի ընթացքում Տեխնոպարկի հաճախորդ ՓՄՁ սուբյեկտներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվել է աջակցություն ինտերնետ կայքի ստեղծման և ուսուցողական դասընթացներին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:
Այս ծրագրային ուղղության համար 2005թ. ծրագրով փաստացի ֆինանսավորումը կազմել է 5 000 000 դրամ:
Առ 1-ը հունվարի 2006թ. փաստացի ծախսը կազմել է 4 156 780 դրամ:
4.
ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն
2005թ. ընթացքում ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի և մատուցվող ծառայությունների շուկաներ առաջմղմանն աջակցության նպատակով միջոցառումներ են իրականացվել ՓՄՁ սուբյեկտներում որակի կառավարման համակարգի (ISO 9000 շարքի) և այլ միջազգային ստանդարտների ներդրման, ապրանքների փաթեթավորման, պիտակավորման, ձևավորման, զանգվածային լրատվության և այլ միջոցներով լուսաբանման, ինչպես նաև ցուցահանդեսների մասնակցության ուղղություններով:
Ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու նպատակով հայտ է ներկայացրել 161 ՓՄՁ սուբյեկտ, որոնցից աջակցություն են ստացել 93-ն, այդ թվում` մեկ ՓՄՁ սուբյեկտի աջակցություն է տրամադրվել որակի կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ: Արտադրանքի փաթեթավորման, պիտակավորման, ձևավորման և գովազդի ուղղությամբ աջակցություն է ստացել 74 ՓՄՁ սուբյեկտ: Ինտերնետային կայքերի պատրաստման նպատակով աջակցություն է ստացել 5 ՓՄՁ սուբյեկտ: Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպված ցուցահանդեսներին ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքը ներկայացնելու նպատակով աջակցություն է ստացել 13 ՓՄՁ սուբյեկտ:
Տրամադրված աջակցությունն ըստ մարզերի կազմում է Երևանում` 42,4%, ՀՀ մարզերում` 57,6, այդ թվում` Լոռի` 34,8%, Շիրակ` 7,6%, Տավուշ` 5,4%, Արագածոտն` 4,3%, Սյունիք` 3,3%, Կոտայք 2,2%:
Ծրագրի շրջանակներում տրամադրված աջակցությունն ըստ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտների հետևյալն է` արտադրության և նյութական արտադրության այլ ճյուղեր` 54,8%, տրանսպորտի, առևտրի և ծառայությունների ոլորտ` 43%, գիտության և կրթության ոլորտ` 2.2%:
Այս ծրագրային ուղղության համար 2005թ. ծրագրով փաստացի ֆինանսավորումը կազմել է 12 000 000 դրամի:
Առ 1-ը հունվարի 2006թ. փաստացի ծախսը կազմել է 11 142 434 դրամ:
5. ՓՄՁ սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն
Այս ծրագրային ուղղության համար 2005թ. ծրագրով փաստացի ֆինանսավորումը կազմել է 14 000 000 դրամ:
Առ 1-ը հունվարի 2006թ. փաստացի ծախսը կազմել է 14 245 632 դրամ:
5.1. Տեղեկատվական աջակցություն
ՓՄՁ սուբյեկտներին տեղեկատվական աջակցության նպատակով իրականացվել են մի շարք մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների, բուկլետների մշակում և հրատարակում, որոնք անվճար տրամադրվել են գործարարներին:
Մշակվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը Հայաստանում» տեղեկագիրը (հայերեն և անգլերեն լեզուներով), որը տպագրվել է, համապատասխանաբար, 800 և 200 տպաքանակով:
Տպագրվել են նաև «Հաջող սկիզբ» ծրագրի տեղեկատվական բրոշյուրը (1000 օրինակ) և «Պետական գնումների գործընթացը պարզաբանող ուղեցույց» ՓՄՁ սուբյեկտների համար (1000 օրինակ):
Պատրաստվել և տեղական հեռուստաալիքների միջոցով եթեր են հեռարձակվել հեռուստահաղորդումներ` նվիրված Շիրակի և Լոռու մարզային մասնաճյուղերի գործունեությանը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի պատվերով օգոստոս ամսին «Էկոնոմիկա» ամսագրում տեղակայվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ընտրված 4 ՓՄՁ սուբյեկտների գովազդային հայտարարություններն, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին տեղեկատվական նյութեր :
Բացի այդ, նշված ժամանակահատվածում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության և առաջարկվող աջակցության ծրագրերի վերաբերյալ ԶԼՄ-ների միջոցով տրվել են հայտարարություններ:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների, մասնավորապես` հետազոտությունների, տպագրված նյութերի վերաբերյալ գործարար համայնքին, գործարար ծառայություններ մատուցող ընկերություններին, միջազգային և դոնոր կազմակերպություններին ներկայացնելու նպատակով կազմակերպվել են հանդիպումներ` տպագիր նյութերի տրամադրմամբ:
ՄԱԶԾ/ՓՄՁ ԶԱԿ համատեղ ծրագրի շրջանակներում իրականացված «Գործարարության զարգացման ծառայությունների նկատմամբ ՓՄՁ-ների կարիքների գնահատում» հետազոտության արդյունքների ամփոփման նպատակով 2005թ. հուլիսի 13-ին կազմակերպվել է հանդիպում` նվիրված «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում», ինչպես նաև «Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը Հայաստանում» տեղեկագրի ներկայացմանը` տպագիր նյութերի տրամադրմամբ, որին մասնակցում էին 54 կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` գործարար համայնքի, գործարար ծառայություններ մատուցող ընկերությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տեղեկատվական նյութեր են ներկայացվել և տրամադրվել նաև Երևանում կազմակերպված ցուցահանդեսների ընթացքում:
2005թ.-ին «Միկրոձեռնարկությունների զարգացման նախաձեռնություն» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աշխատանքներ են իրականացվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջի նախապատրաստման և ներքին ցանցի` «Ինտրանետ» համակարգի նախագծման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ստեղծելու միասնական համակարգչային ցանց` ներառելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերը:
2005 թվականի ընթացքում գործարար ուղեցույցների, բրոշյուրների, տեղեկատվական գրքույկների և անհատական հանդիպումների միջոցով ծրագրային այս միջոցառման շրջանակներում աջակցություն է ստացել ավելի քան 3750 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտ:
5.2. Խորհրդատվական աջակցություն
2005 թվականի ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ–ի կողմից ՓՄՁ սուբյեկտներին գործարար խորհրդատվություն է տրամադրվել նախորդ տարիներին առավել մեծ պահանջարկ ունեցող ուղղություններով, մասնավորապես` ներդրումային և զարգացման ծրագրերի կազմման, կառավարման և մարքեթինգի, ձեռնարկության տնտեսական գործունեության վերլուծության, հաշվապահության վարման և ֆինանսների կառավարման ուղղություններով:
Նշված ուղղություններով 2005թ. ընթացքում խորհրդատվական աջակցություն է ստացել 90 ՓՄՁ սուբյեկտ`նախորդ տարվա 84 ՓՄՁ սուբյեկտի դիմաց, այդ թվում`
Խորհրդատվական աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների 27%-ը գործում է Երևան քաղաքում, իսկ 73%-ը` ՀՀ մարզերում:
Ծրագրային այս ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ
Այդ համագործակցության շրջանակներում Փոխհամաձայնության հուշագիր է կնքվել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության հետ` նպատակ ունենալով համագործակցել 2004-2005թթ.-ին իրականացվող «Շվեյցարիայից ՀՀ քաղաքացիների վերադարձի աջակցության ծրագրի» շրջանակներում վերադարձած քաղաքացիների համար փոքր բիզնեսի բնագավառում գործունեություն ծավալելու ուղղությամբ, մասնավորապես` խորհրդատվական աջակցության տրամադրման միջոցով: Տվյալ համագործակցության շրջանակներում խորհրդատվական աջակցություն է ստացել 6 ՓՄՁ սուբյեկտ, որոնք գրանցվել են որպես անհատ ձեռնարկատեր և արդեն սկսել են ձեռնարկատիրական գործունեություն:
2005թ. մայիսին Համաձայնագիր է կնքվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպության (GTZ) «Սննդապահովման, տարածքային համագործակցության և Հարավային Կովկասում կայունության ծրագրի» միջև` 2005թ. ՀՀ Տավուշի մարզում ՓՄՁ սուբյեկտների գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման և գործարար խորհրդատվական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով: Այս համագործակցության շրջանակներում խորհրդատվական աջակցություն է ստացել 18 ՓՄՁ սուբյեկտ:
ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է «Գործարարության զարգացման ծառայությունների նկատմամբ ՓՄՁ-ների կարիքների գնահատում» հետազոտությունը, որի նպատակն էր ուսումնասիրել ՓՄՁ սուբյեկտների պահանջարկը գործարարության զարգացման ծառայությունների, այդ թվում` խորհրդատվական աջակցության նկատմամբ, և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
6. ՓՄՁ սուբյեկտներին ուսուցողական աջակցություն
2005 թվականի ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ուսուցողական և վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել ինչպես սկսնակ գործարարների և գործող ՓՄՁ սուբյեկտների, այնպես էլ գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար:
2005թ. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կազմակերպված ուսուցողական և վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 388 ՓՄՁ սուբյեկտ, որոնց 76%-ը` ՀՀ մարզերում գործող ՓՄՁ սուբյեկտներ են: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությունն այս ուղղությամբ կազմել է ՀՀ մարզերում գործող ՓՄՁ սուբյեկտների համար` դասընթացի արժեքի 80%-ը, իսկ Երևանում գործող ՓՄՁ սուբյեկտների համար` 65%-ը:
Իրականացված մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ առավել մեծ է պահանջարկը «ՀՀ հարկային օրենսդրության պարզաբանումներ», «Ֆինանսական կառավարում», «ՀՀ նոր աշխատանքային օրենսգիրքը», «Կառավարում», «Հաղորդակցման հիմունքներ և բանակցությունների վարում բիզնեսում» և մի շարք այլ դասընթացների նկատմամբ, քանի որ մասնակցությունն այդ դասընթացներին ՓՄՁ սուբյեկտներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալու ՀՀ հարկային օրենսդրության փոփոխություններին, հարկերի հաշվարկման և հաշվետվությունների ներկայացման կարգին, ՀՀ նոր աշխատանքային օրենսգրքին, ինչպես նաև պարզաբանումներ ստանալ տրված հարցերի շուրջ:
Գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների/թրեյներների վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համագործակցել է Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպության «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» (GTZ/ProSME) ծրագրի հետ: Այդ նպատակով, 2004թ. դեկտեմբերի 23-ին նշված ծրագրի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, 2005թ. փետրվար ամսին կազմակերպվել են «Հաջող սկիզբ» ծրագրի և «Ֆերմերային տնտեսությունների կառավարում» թեմայով թրեյներների վերապատրաստում, որն իրականացրել են միջազգային փորձառություն ունեցող թրեյներներ: Արդյունքում վերապատրաստում է անցել 14 թրեյներ «Հաջող սկիզբ» ծրագրի իրականացման համար, և 9 դասավանդողներ` «Ֆերմերային տնտեսությունների կառավարում» ծրագրի իրականացման համար:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ՄԱԶԾ/ՓՄՁ ԶԱԿ համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվել է «Գործարարության զարգացման ծառայությունների նկատմամբ ՓՄՁ-ների կարիքների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքում ուսումնասիրվել է ՓՄՁ սուբյեկտների պահանջարկը գործարարության զարգացման ծառայությունների, այդ թվում` ուսուցողական դասընթացների նկատմամբ, մշակվել են ուսումնական դասընթացների մոդուլներ, ինչպես նաև առաջարկություններ են ներկայացվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
ՓՄՁ հիմնախնդիրներին նվիրված սեմինարների, կլոր-սեղան քննարկումների և համաժողովների կազմակերպման ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն օժանդակել Ռուս-հայկական սլավոնական պետական համալսարանի կողմից կազմակերպվող «Փոքր և միջին բիզնեսի զարգացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով միջբուհական գիտական համաժողովի կազմակերպման աշխատանքներին: Համաժողովը տեղի է ունեցել 2005թ. մայիսի 6-ին: Ներկայացված նյութերը տպագրվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ:
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագիր». 2005թ. հունիսին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև ստորագրվել է Եռակողմ Արձանագրություն, որով 2005-2008թթ.-ին նախատեսվում է իրականացնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագիրը»: Սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում մարդկային ռեսուրսների զարգացման կենտրոնի ստեղծման աշխատանքները 2005թ.-ի դեկտեմբերի 19-ից իրականացվում են Հայաստան ժամանած ճապոնացի փորձագետի մասնակցությամբ:
Այս ծրագրային ուղղության համար 2005թ. ծրագրով փաստացի ֆինանսավորումը կազմել է 10 000 000 դրամ:
Առ 1-ը հունվարի 2006թ. փաստացի ծախսը կազմել է 8 967 762 դրամ:
7. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն
Սկսնակ գործարարների աջակցության նպատակով «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում մշակվել են ծրագրի իրականացման մեխանիզմները:
Ծրագրի իրականացման նպատակով միջազգային մասնագետների կողմից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:
Հաշվի առնելով սկսնակ գործարարների աջակցության կարևորությունը և անհրաժեշտությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ՄԱԶԾ/ՓՄՁԶԱԿ համատեղ ծրագրի շրջանակներում 2005թ. ընթացքում իրականացրել է սկսնակ գործարարների աջակցության «Հաջող սկիզբ» 2 ծրագրեր` ՀՀ Կոտայքի և Շիրակի մարզերում և «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում` 1 ծրագիր ՀՀ Սյունիքի մարզում:
2005թ.-ին ծրագրերին մասնակցելու համար դիմել է 246 սկսնակ գործարար, որոնցից նախնական ընտրության արդյունքում ընտրվել են 122-ը: Ընտրության վերջին փուլում ծրագրին մասնակցել է 67 սկսնակ գործարար, որոնցից 13-ը գրանցվել են որպես անհատ ձեռնարկատեր:
Սկսնակ գործարարների աջակցության շարունակականության ապահովման և այդ նպատակով նրանց համար ֆինանսական միջոցների մատչելիության ապահովման համար, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել «Անիվ» և «Հորիզոն» միկրովարկային հիմնադրամների հետ, որոնց համաձայն, գնահատման հանձնաժողովի որոշման հիման վրա առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում փոխառության հայտ ներկայացնել նշված հիմնադրամներին և վարկավորվում ստանալ` համաձայն գործող փոխառությունների տրամադրման ընթացակարգերի` սահմանելով փոխառության ամսական 1% տոկոսադրույք:
2005 թվականի ընթացքում սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրային ուղղությամբ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ՄԱԶԾ/ՓՄՁԶԱԿ համատեղ ծրագրի շրջանակներում ծախսվել է 3 910 000 դրամ:
8. | Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում |
Իրականացվող ծրագրային ուղղություններով նախատեսված միջոցառումների ընդլայնման նպատակով 2005 թվականի ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համատեղ ծրագրեր է մշակել և իրականացրել մի շարք միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ (ՄԱԶԾ/UNDP; ԱՄՆ ՄԶ/USAID; Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպություն/GTZ): Որոշ կազմակերպությունների (Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպություն/JICA, ՄԹ ՄԶՆ/UK DFID, ԵԱՀԿ/OSCE) հետ համագործակցությունը գտնվում է ծրագրերի մշակման և/կամ բանակցային փուլում, որոնց իրականացումը կսկսվի 2006 թվականի ընթացքում:
Ընդհանուր առմամբ 2005թ. ընթացքում գործընկեր կազմակերպությունների կողմից ՓՄՁ պետական աջակցության 2005թ. ծրագրի իրականացման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով տրամադրվել է 52 մլն դրամին համարժեք օժանդակություն:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ/UNDP)
ՄԱԶԾ-ի հետ համատեղ մշակվել և 2004թ. սեպտեմբերից իրականացվում է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրությանը Հայաստանում» երկամյա ծրագիրը: Ծրագրի առաջին փուլն ավարտվում է 2006թ. օգոստոսին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի առաջին փուլը մինչև 2006թ. դեկտեմբերը երկարաձգելու ուղղությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է տարածաշրջանային և տեղական մակարդակներով աջակցություն ցուցաբերել փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագիրն իրականացվում է ՓՄՁ պետական աջակցության 2004-2005թթ. ծրագրային ուղղություններին համապատասխան և ներառում հետևյալ ուղղությունները.
Այդ նպատակով 2005թ. իրականացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես` աշխատանքներ են կատարվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային կայքի զարգացման, նրա կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի միջև ներքին ցանցի ստեղծման, Տեխնոպարկի ամրապնդման, բիզնես ինկուբատորի ստեղծման համար հետազոտության անցկացման, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տեխնիկական աջակցության ուղղություններով:
Ծրագրի շրջանակներում իրականացվում է «Աջակցություն սկսնակ գործարարներին» երկարաժամկետ ծրագիրը, որի արդյունքում ՀՀ մարզերում ստեղծվում են նոր ձեռնարկություններ:
ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է «Գործարարության զարգացման ծառայությունների նկատմամբ ՓՄՁ-ների կարիքների գնահատում» հետազոտությունը, որի նպատակն էր ուսումնասիրել ՓՄՁ սուբյեկտների պահանջարկը գործարարության զարգացման ծառայությունների նկատմամբ, մշակել ուսումնական դասընթացների մոդուլներ, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Միաժամանակ, սկսվել են ծրագրի հաջորդ փուլի մշակման աշխատանքները: Արդեն նախանշվել են հաջորդ ժամանակահատվածում համատեղ ծրագրի հիմնական ուղղությունները, որոնք կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ՄԱԶԾ/ՓՄՁԶԱԿ համատեղ ծրագրի իրականացման համար 2005թ. ծրագրով փաստացի ֆինանսավորումը կազմել է 45 000 000 դրամ:
Առ 1-ը հունվարի 2006թ. փաստացի ծախսը կազմել է 41 999 819 դրամ հետևյալ ուղղություններով` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ամրապնդում ու գործունեության ընդլայնում, կենտրոնական գրասենյակի վերանորոգում, ISO 9001-2000 որակի կառավարման համակարգի ներդրմանն, սկսնակ գործարարների ձեռներեցությանն ու նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA)
2005թ. հունիսին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև ստորագրվել է եռակողմ արձանագրություն, որով 2005-2008թթ.-ին նախատեսվում է իրականացնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագիր»:
Ծրագրի նպատակն է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ուսուցողական և վերապատրաստման ծրագրերի հետագա զարգացումը, որը ներառում է գործարար ծառայություններ մատուցող ընկերությունների զարգացում և դասավանդողների վերապատրաստում, ՓՄՁ ղեկավար անձնակազմի վերապատրաստում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ուսուցողական ծրագրերի իրականացման մեխանիզմների բարելավում, ինչպես նաև ծրագրի շարունակականության ապահովում:
Ծրագրի շրջանակներում 2005թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 14-ը կազմակերպվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների գործնական այցը Ճապոնիա:
2005թ. դեկտեմբերի 19-ին Հայաստան է ժամանել ճապոնացի փորձագետ Կատո Կիմիհիկոն, որի հետ արդեն սկսվել են Հայաստանի ՓՄՁ մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրի իրականացման ուղղությամբ կապված աշխատանքները:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ/OSCE)
Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ:
Համաձայն պայմանավորվածության Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի, ԵԱՀԿ-ի և «Ձեռնարկությունների զարգացման ինկուբատոր» հիմնադրամի կողմից 2005թ. նոյեմբերի 4-5-ը Երևանում կազմակերպվել է «Բիզնես ինկուբացիան և ՓՄՁ զարգացումը» խորագրով միջազգային համաժողովը:
Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարություն ( ՄԹ ՄԶՆ/UK DFID)
ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է ՄԹ ՄԶՆ-ի կողմից մշակված Հայաստանի տարածքային զարգացման համատեղ ծրագիրը, որը 2005 թվականի նոյեմբերից իրականացվում է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: Հաշվի առնելով այն, որ ծրագրով նախատեսվում է նշված մարզերում ՓՄՁ աջակցման ծրագրերի և միջոցառումների իրագործում` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2005 թվականի ընթացքում աշխատանքներ է իրականացրել հեռանկարային համագործակցության հաստատման ուղղությամբ: Ստորագրվել են համապատասխան հուշագրեր:
Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպություն (GTZ)
Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպություն հետ համագործակցությունն իրականացվել է «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի գործունեության շրջանակներում: Այս ուղղությամբ 2005թ. ընթացքում իրականացվել են հետևյալ միջոցառումները.
2005թ. մայիսին Համաձայնագիր է կնքվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության «Սննդապահովման, տարածքային համագործակցության և Հարավային Կովկասում կայունության ծրագրի» միջև` ուղղված 2005թ.-ին ՀՀ Տավուշի մարզում ՓՄՁ ոլորտի զարգացման միջոցառումների իրականացմանը:
9.
«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2005թ. ծրագիրն» իրականացնող փորձագետների վարձատրություն
Այս ուղղությամբ ծախսերի համար 2005թ. փաստացի ֆինանսավորումը կազմել է 56 545 000 դրամ:
Առ 1-ը հունվարի 2006թ. փաստացի ծախսը կազմել է 56 309 563 դրամ:
Հավելված N 21
Հաշվետվություն
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 20-ի N 145-Ն որոշմամբ հաստատված «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագրի» իրականացման մասին
Տարվա ընթացքում շարունակվել են աշխատանքները հաշմանդամների հասարակություն ինտեգրման ուղղությամբ: Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագրին համապատասխան մշակվել է Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարությունը: Հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության կատարելագործ-ման և հաշմանդամներին վերականգնողական օգնության ծառայությունների տրամադրումը բարելավելու նպատակով փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում (ընդունվել է 2005թ. մայիսի 3-ին), մշակվել և 2005 թվականի հուլիսի 28-ին ընդունվել է «Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը ու դրա իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1067-Ն որոշումը:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկով հաստատված` «Հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման և խնամքի իրականացման կարգի» նախագծի մշակումն ընթացքի մեջ է: Այն պետք է ընդունվի` ելնելով «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթներից, 2006 թվականի նոյեմբերին (համաձայն ՀՀ վարչապետի 2005 թվականի օգոստոսի 31-ի թիվ 670 -Ա և 2006 թվականի ապրիլի 18-ի թիվ 261-Ա որոշումների):
2006 թվականի մարտի 2-ին ընդունվել է «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 276-Ն որոշումը, որից հետո մշակվել է «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի հետևանքով աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշները» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և սահմանված կարգով ներկայացվել կառավարություն:
Հաշմանդամների տվյալների բանկի կատարելագործման և շահագործման աշխատանքներն իրականացվում են մշտապես:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկով հաստատված` մշտապես իրականացվում և համակարգվում են հաշմանդամների վերականգնողական օգնության տրամադրման և պետական պատվերի շրջանակում համակարգի բուժհաստատություններ ուղեգրման աշխատանքները:
Տարվա ընթացքում «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում և «Սթրես» հոգեկան առողջության կենտրոնում բուժվել և վերականգնման կուրս են անցել համապատասխանաբար 465 և 392 հիվանդ:
2005 թվականի ընթացքում հաշմանդամներն ապահովվել են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով` նախատեսված ֆինանսավորման շրջանակում. տրամադրվել է լսողական սարք` 1337 հատ, հաշմանդամի նստասայլակ` 373 հատ, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ` 756, սեղմիրան` 268, աղեկապ` 216, օրթեզ` 163, սուպինատոր` 379, ռեկլինատոր` 1, հենակ` 921, թևատակի հենակ` 331, ձեռնափայտ` 1503, օրթոպեդիկ կոշիկ` 1526 զույգ, պրոթեզի կոշիկ` 2763 զույգ, կրծքի պրոթեզ 122, փոքր տրամաչափի սայլակ 22, ծնկակալ 7, քայլակ 90:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգոստոսի 2005 թվականի 4-ի թիվ 105-Ա/1 և 2005 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 176-Ա/1 հրամաններով պետական պատվերի շրջանակներում վերանորոգվող պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ցանկն ընդլայնվել է:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2005թ. տարեկան ծրագրի միջոցառումների ցանկով հաստատված` մինչև 14 տարեկան երեխաներին «Օտիկոն» և «Սիմենս» մակնիշի 253 լսողական սարքով ապահովումը իրականացվել է «Հավատ» հասարակական կազմակերպության հետ համատեղ` Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի աջակցությամբ:
Հաշմանդամների սոցիալական սպասարկումը տուն-ինտերնատներում և տնային պայմաններում իրականացվել է մշտապես` պետական բյուջեի միջոցների հաշվին: Տնային պայմաններում սոցիալական սպասարկում ստացողների թվի (1200) շուրջ 30%-ը հաշմանդամ են: Գյումրիի հաշմանդամների և տարեցների տուն-ինտերնատում (130) և Վարդենիսի հոգեբուժական տուն-ինտերնատում (330) խնամվողների գերակշիռ մեծամասնությունը հաշմանդամ են:
Մշտապես համագործակցելով հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, աջակցություն է ցուցաբերվել հաշմանդամների հասարակություն ինտեգրմանն ուղղված` նրանց կողմից մշակված ծրագրերի իրականացմանը:
Մշակվել է «Ներառական կրթության հայեցակարգը», որը հավանության է արժանացել ՀՀ կառավարություն կողմից 2005 թվականի ապրիլին:
Տարեկան ծրագրին համապատասխան, «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալությունը աշխատանքներ է իրականացրել հաշմանդամների զբաղվածության ծրագրերի իրականացման ուղղությամբ:
2005 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մշակվել է «Հաշմանդամների և քաղաքացիների սակավաշարժուն խմբերի համար շենքերի և շինությունների մատչելիության կարգը», որն ընդունվել է 2006 թվականի հունվարին:
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, միջոցներ են նախատեսվել ՀՀ 2006 թվականի պետական բյուջեում տեսողությունից հաշմանդամների համար հատուկ տառատեսակներով գրքերի, տետրերի տպագրության և «Խոսող գրքերի» ձայնագրման համար:
Հավելված N 22
Հաշվետվություն
Երեխայի իրավունքների պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին
Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակներում միջոցառումներ իրականացվել են ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Երեխայի իրավունքների պաշտպանության 2005 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N196-Ն որոշման համաձայն: Իրականացվել են հետևյալ միջոցառումները`
N/N | միջոցառումների անվանումը | իրականացման ընթացքը |
1 | Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության մանկատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր | 2005թ-ին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 897,406.0 հազ.դրամ` 935 երեխայի շուրջօրյա խնամքը կազմակերպելու համար: Փաստացի խնամվող երեխաների միջին տարեկան թիվը կազմել է 908, իսկ ֆինանսավորումը` 895,879.5 հազ.դրամ: Շեղումը բացատրվում է նրանով, որ 2005թ. մանկատներ ուղեգրվել են ավելի քիչ թվով երեխաներ: |
2 | Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին | ՀՀ պետական ճշտված բյուջեով նախատեսվել է 302,291.8 հազ.դրամ, իսկ ֆինանսավորումը կազմել է 300,079.0 հազ. դրամ: Նախարարության և Հայ Ժողովրդավարական Ֆորում հասարակական կազմակերպության միջև կնքած պայմանագրի համաձայն` 2005թ. աջակցություն է ցուցաբերվել 40 շահառուի: Մասնավորապես, 2003 թվականից սկսած ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում կնքվել են 99 բնակարանների գնման պայմանագրեր, իսկ մինչև 2005թ. վերջը ընդունվել է 67 բնակարան: 2005թ. շահառուների բնակարանների գնման գործընթացը ընթացքի մեջ է, 139 շահառուի համար գնվել են նաև բնակարանների կահավորման համար անհրաժեշտ կենցաղային ապրանքներ (կահույք, հեռուստացույց, սառնարան, կենցաղային այլ իրեր): |
3 | «Մանկատների բեռնաթափում» փորձնական ծրագրի իրականացում | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Եվրոպական Հանձնաժողովի Պարենային ապահովության ծրագրի ղեկավարության վերստուգիչ հանձնաժողովի միջև կայացած հանդիպման ժամանակ որոշվեց ծրագրի իրականացումը կասեցնել մինչև բեռնաթափման նոր ռազմավարության մշակումը: Այդ պատճառով, 2005թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված 17,008.9 հազ.դրամն ուղղվել է այլ նպատակների: |
4 | Երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների գնում | 2005թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել էր 57,400.0 հազ.դրամ` 2 համայնքային կենտրոնների գործունեության իրականացման ապահովման նպատակով, յուրաքանչյուրում 100 երեխայի հաշվարկով: Սակայն, կենտրոնների համար կառուցվող շենքերը ժամանակին պատրաստ չլինելու պատճառով, նոյեմբեր ամսից սկսել է գործել միայն Երևանի Աջափնյակ համայնքի սոցիալական հոգածության կենտրոնը: Այդ պատճառով, ՀՀ կառավարության 22.12.05թ. N 2180-Ն որոշմամբ ծրագրի միջոցները պակասեցվել են 6982.0 հազ.դրամով, իսկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 10.10.2005թ-ի N 4/4-3-16/92-10507 ծանուցագրի հիման վրա` 43,218.0 հազ.դրամով:Մնացած 7,200.0 հազ.դրամից ֆինանսավորվել և ծախսվել է 4,974.0 հազ.դրամ: |
5 | Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ճանաչելու և մանկատներում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում | Որոշմամբ հաստատված չափորոշիչները ներ են դրվել մանկատներում: Բացի այդ, մանկատներում խնամվող 7-12 տարեկան 173 երեխաներին և 13-18 տարեկան 205 երեխաներին տրամադրվել է գրպանի ծախսերի համար 11,548.0 հազ. դրամի միջոցներ: |
6 | «Մանկատներում խնամվող 3-12 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը խնամատար ընտանիքում» ծրագրի իրականացում | Ֆրանսիայի Քրեթեյ քաղաքի քաղաքապետարանի, Քույր (Քրեթեյ և Երևան) քաղաքների կոմիտեի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում 1999 թվականից 8 երեխա խնամք և դաստիարակություն է ստանում խնամատար ընտանիքներում, որոնց խնամքի կազմակերպման նպատակով յուրաքանչյուր երեխայի համար խնամատար ընտանիքին ամսական տրամադրվում է 65 ԱՄՆ դոլար: |
7 | Երեխաների պաշտպանության ազգային և մարզային հանձնաժողովների ստեղծման նախապատրաստական աշխատանքների իրականացում և դրանց արդյունավետ գործունեությունն ապահովող օրենսդրական դաշտի կատարելագործում | ՀՀ 2006 թվականի պետական բյուջեով նախատեսվել են երեխաների պաշտպանության մարզային մարմինների պահպանման ծախսերը, որոնք գործելու են մարզպետարանների աշխատակազմերում առանձին բաժինների կարգավիճակով: Ստեղծվել է նաև Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը գործելու է հասարակական հիմունքներով: Մշակվել և ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել են երեխաների պաշտպանության մարզային մարմինների և ազգային հանձնաժողովի կանոնադրությունները: Մարզպետարանների կողմից կազմվել և Քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանն է ներկայացվել այդ մարմինների պաշտոնների անձնագրերը: |
8 | «Խնամատար ընտանիք» փորձնական ծրագրի իրականացում Գեղարքունիքի մարզում | Փորձնական ծրագիրը իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ: 2005թ. իրականացվել են ծրագրի առաջին փուլով նախատեսված իրազեկման աշխատանքները և հավաքագրվել են պոտենցիալ խնամատար ընտանիքները: |
9 | Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն | Խնամակալության և հոգաբարձության մարմինների 2005թ. առաջին և երկրորդ կիսամյակների գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ կառավարություն են ներկայացվել մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա վերջը: |
10 | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորում մանկատներում և նրանց հետագա խնամքի նկատմամբ հսկողության իրականացում | 2005 թվականի ընթացքում առանց ծնողական խնամքի մնացած 143 երեխաներ ընդունվել են նախարարության ենթակայության մանկատներ: Նրանց հետագա խնամքը իրականացվել է մանկատներում ներդրված երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան, որոնց ապահովման նպատակով ընտանիքի, կանանց և երեխաների վարչության և մանկատների վերահսկիչի կողմից պարբերաբար կազմակերպություններ այցերի միջոցով իրականացվել է անհրաժեշտ հսկողություն: |
11 | Մանկատներում խնամվող երեխաների շարժի մասին հաշվետվությունների հավաքագրում, «Մանուկ» համակարգի համալրում և կատարելագործում | Յուրաքանչյուր ամիս նախարարության համակարգի մանկատներից ստացվում են այնտեղ խնամվող երեխաների շարժի մասին հաշվետվություններ: Մանկատուն նոր ընդունվող երեխաների տվյալները տրամադրվում են նախարարության համակարգում գործող «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ին, որի միջոցով էլ համալրվում և կատարելագործվում է «Մանուկ» համակարգը: |
12 | Հայաստանի Հանրապետությունում որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողի թեկնածուների, որդեգրված երեխաների, որդեգրված երեխաների և որդեգրողների կենտրոնացված հաշվառման իրականացում, «Մանուկ» համակարգի համալրում և կատարելագործում | Իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում որդեգրողի թեկնածուների, որդեգրման ենթակա երեխաների, ինչպես նաև որդեգրողների և որդեգրված երեխաների կենտրոնացված հաշվառում, հավաքագրված տվյալները փոխանցվում են «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ին, «Մանուկ» համակարգի համալրման և կատարելագործման համար |
13 | Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառման իրականացում | Ի կատարումն ՀՀ կառավարության 23.07.2003թ. N917-Ն որոշման, նախարարությունը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառում: 2005 թվականին հաշվառման է վերցվել 82 առանց ծնողական խնամքի մնացած երեխա: |
14 | Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարան տրամադրելու կենտրոնացված հաշվառման իրականացում | Ի կատարումն ՀՀ կառավարության 23.07.2003թ. N983-Ն որոշման նախարարությունը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարան տրամադրելու կենտրոնացված հաշվառում: 2005 թվականին կենտրոնացված հաշվառման է վերցվել 16 շահառու: |
Հավելված N 23
ՀԱՇՎԵՏՎՈւԹՅՈՒՆ
2005 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի կատարման վերաբերյալ
Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն ՓԲԸ-ն 2005 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ ծրագրային միջոցառումները:
1. Հայաստանի զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ գովազդային նյութերի մշակում, տպագրում և տարածում
1.1 Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին ներկայացվելիք գովազդային նյութերի մշակում, տպագրում և տարածում
Տպագրվել է Հայաստանի և Երևանի քարտեզներ (3500 օրինակ), լիֆլետներ, երկիրը ներկայացնող բրոշյուրներ անգլերեն (2500 օրինակ), իտալերեն (500 օրինակ), գերմաներեն /500 օրինակ/, և ճապոներեն (500 օրինակ) լեզուներով, որոնք անվճար տրամադրվել են միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի տաղավարն այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկին, ինչպես նաև արտերկրում գործող հայկական դեսպանատներին, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին և դեսպանատներին:
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 400,0 դրամ:
1.2 Հայաստանի մանրամասն ծալովի քարտեզների պատրաստում և տպագրում
Մշակվել, պատրաստվել և տպագրվել է Հայաստանի A1 ֆորմատի ծալովի մանրամասն տուրիստական քարտեզ (3000 օրինակ), որը վաճառվում է ՀԱՅԱՍՏԱՆՏեղեկատվություն այցելուների տեղեկատվական կենտրոն ժամանած զբոսաշրջիկներին, ինչպես նաև անվճար տրամադրվում է արտերկրից Հայաստանի մասին հարցում կատարող յուրաքանչյուրին, արտերկրում գործող հայկական դեսպանատներին, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին և պաշտոնական պատվիրակություններին:
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 275,0 դրամ:
1.3 Երևան քաղաքի մանրամասն ծալովի քարտեզի պատրաստում
Մշակվել, պատրաստվել և տպագրության է հանձնվել Երևանի A1 ֆորմատի ծալովի մանրամասն տուրիստական քարտեզ (2500 օրինակ), որը կվաճառվի ՀԱՅԱՍՏԱՆՏեղեկատվություն այցելուների տեղեկատվական կենտրոն ժամանած զբոսաշրջիկներին, ինչպես նաև անվճար կտրամադրվի արտերկրից Հայաստանի մասին հարցում կատարող յուրաքանչյուրին, արտերկրում գործող հայկական դեսպանատներին, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին և դեսպանատներին:
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 147,5 դրամ:
1.4 «Հայաստան» ուղեցույցի մշակում, պատրաստում և տպագրում
Մշակվել, պատրաստվել և տպագրության է հանձնվել Հայաստանի մասին 74 էջից բաղկացած տեղեկատվական ուղեցույց (2500 օրինակ), որը պարունակում է տեղեկատվություն Հայաստանի տեսարժան վայրերի, երկրի պատմության և մշակույթի մասին, ինչպես նաև տեղեկություններ բոլոր մարզերի վերաբերյալ` մանրամասն քարտեզներով և գրավիչ լուսանկարներով: Ուղեցույցը նաև ներառում է Հայաստանի թանգարանների, պատկերասրահների, եկեղեցիների, դեսպանատների, հյուրանոցների, ռեստորանների, զվարճանքի վայրերի և այլնի մասին տեղեկատվություն:
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 975,0 դրամ:
1.5 Երևան քաղաքի կենտրոնի գրպանի տուրիստական քարտեզի մշակում, տպագրում և տարածում
Մշակվել և տպագրվել է Երևան քաղաքի կենտրոնի A3 ֆորմատի գրպանի տուրիստական քարտեզ (5000 օրինակ), որն անվճար տրամադրվում է ՀԱՅԱՍՏԱՆՏեղեկատվություն այցելուների տեղեկատվական կենտրոնում:
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 375,0 դրամ:
1.6 ԶԶՀ-ի կողմից պատրաստված և զբոսաշրջության ամբողջ ոլորտին ուղղված ինտերնետային էջի (www.armeniainfo.am) պարբերաբար թարմացում, ընդլայնում և համալրում
Հայաստանի մասին անթերի և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով անընդհատ վերանայվել է www.armeniainfo.am ինտերնետային կայքը, կատարվել են համապատասխան փոփոխություններ, թարմացումներ և ավելացումներ Հայաստանում գործող հյուրանոցների, ռեստորանների, տուրիստական գործակալությունների, ավիաուղիների, ժամանցի վայրերի և այլ ծառայությունների տեղեկատվական ցանկերում: Պատրաստվել է նաև Հայաստանում տեղի ունեցող մշակութային միջոցառումների շաբաթական ցանկը, որը նույնպես տեղադրվել է ինտերնետային կայքում:
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 200,0 դրամ:
2. Մասնակցություն զբոսաշրջային ցուցահանդեսներին
2.1 Մասնակցություն Դուբայում սննդի, հյուրանոցների և սարքավորումների «GulFood» առաջատար ցուցահանդես-տոնավաճառին
ԶԶՀ-ն, սերտ համագործակցելով Հայաստանում ԱՄՆ ՄԶ-ի ՓՄՁ շուկաների զարգացման ծրագրի հետ, ապահովեց Հայաստանի անդրանիկ մասնակցությունը Դուբայում սննդի, հյուրանոցների և սարքավորումների «GulFood» առաջատար ցուցահանդես-տոնավաճառին: Ներկայացվեցին հայկական ավանդույթներն ու հարուստ մշակույթը, տպագրվեցին համապատասխան տեղեկատվական և գովազդային նյութեր (500 օրինակ բրոշյուր, 500 օրինակ Հայաստան - Երևան քարտեզներ, 200 տեղեկատվական թռուցիկներ), որոնք տարածվեցին ցուցահանդեսի օրերին:
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 135,5 դրամ:
2.2 Մասնակցություն Միլանում «BIT 2005» միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 45,0 դրամ:
2.6 Մասնակցություն Տոկիոյում «JATA 2005» միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին
2005թ.-ի սեպտեմբերի 22-ից 24-ը ԶԶՀ-ն/Հայաստանը երկրորդ անգամ ներկայացավ Տոկիոյում կայանալիք JATA (Japanese Association of Travel Agents) 2005 Համաշխարհային Զբոսաշրջության Ցուցահանդես-Համագումարին: ԶԶՀ-ի հետ համատեղ Հայաստանը ներկայացրեցին վեց տեղական տուրիստական ընկերություններ (Լևոն Թրավել, Սաբերատուրս Սևան, Արմենտուր, Ֆանտուր, Ավարայր, Տատիանս Թրավել): Տպագրվեցին երկիրը ներկայացնող համապատասխան գովազդային նյութեր ճապոներեն և անգլերեն լեզուներով (700 օրինակ բրոշյուր, 500 օրինակ Հայաստան - Երևան քարտեզներ, 250 տեղեկատվական թռուցիկներ), որոնք անվճար տրամադրվեցին Հայաստանի տաղավարն այցելող յուրաքանչյուրին: Հայաստանը միջազգային ցուցահանդեսին ներկայացավ իր բազմապիսի զբոսաշրջային ծառայություններով` զբոսաշրջիկներին առաջարկելով հայաստանյան ավանդական հյուրասիրություն:
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 3 000,0 դրամ:
2.7 Մասնակցություն Մեծ Բրիտանիայում «WTM 2005» միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին
2005թ.-ի նոյեմբերի 14-ից 17-ը ԶԶՀ-ն տեղական տուրիստական հինգ ընկերությունների հետ համատեղ (Տատիանս Թրավել, Նուևա Վիստա, Արմենիա Թրավել + Մ, Ինֆինիթի Թրավել, Հեփի Թրեյլզ) Հայաստանը հինգերորդ անգամ ներկայացրեց WTM (World Travel Market) միջազգային ցուցահանդեսին: Տպագրվեցին Հայաստանը ներկայացնող բրոշյուրներ անգլերեն լեզվով (500 օրինակ), Հայաստան - Երևան քարտեզներ (500 օրինակ), ինֆորմացիոն թռուցիկներ (250 օրինակ):
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 3 200,0 դրամ:
3. Հայաստանի մարզերում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հիմնում
Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը շարունակական աշխատանքներ է ծավալում մարզերում տեղեկատվական կենտրոններ հիմնելու ուղղությամբ:
Հաշվի առնելով տպագրական նյութերի, միջազգային ցուցահանդեսների և ճանաչողական այցերի իրականացման կարևորությունը և անհրաժեշտությունը` ԶԶՀ-ն 950,0 հազար դրամ ծախսել է միջազգային ցուցահանդեսում Հայաստանի մասնակցությունը ապահովելու համար, 320,0 հազար դրամ ծախսել է ճանաչողական այցերի իրականացման համար, 480,0 հազար ավանդական տոնակատարությունների կազմակերպման համար և 500,0 հազար դրամ տպագրական նյութերի համար, որի գումարը նախատեսված էր մարզերում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ հիմնելու համար (նախատեսված ծրագրային միջոցառման փոփոխություն):
4. Ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում
Ամենամյա «Կենաց» փառատոնի նախապատրաստում և անցկացում
2005թ.-ի սեպտեմբերի 20 - ին Կենաց փառատոնի շրջանակներում Ազգային Ժողովի հիասքանչ բեմահարթակում անցկացվեց «Ազգային Ժողովը ժողովրդի համար» համերգային ծրագիրը: Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը իր պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց Կոնստանտին Օրբելյանին` Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, և որպես պատվավոր հյուր` աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկուն: Համերգի ընթացքում հնչեց հայկական և համաշխարհային դասական երաժշտություն: ԶԶՀ-ի նպատակն է Ազգային Ժողովի դռները բացել թե՜ զբոսաշրջիկների, թե՜ իր երկրի քաղաքացիների առջև` մայրաքաղաքը լցնելով աննախադեպ ժպիտներով ու կյանքով, որն իր հերթին կնպաստի զբոսաշրջիկների ներհոսքին դեպի Հայաստան:
«Ազգային Ժողովը իր ժողովրդի համար» համերգային ծրագրի աշխատանքների գումարը կազմել է 2 500, 0 դրամ:
5. Օտարերկրյա լրագրողների և տուրօպերատորների Հայաստան այցելությունների կազմակերպում
5.1 Ճանաչողական այց ճապոնացի տուրօպերատորների և զբոսաշրջային ամսագրի մեկ լրագրողի մասնակցությամբ
ԶԶՀ-ն, սերտ համագործակցելով Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, 2005 թ.-ի հուլիսի 16-ին հյուրընկալեց հինգ ճապոնացի տուրօպերատոր և զբոսաշրջային ամսագրի մեկ լրագրող` ծանոթացնելու Հայաստանի սքանչելի մշակութային գոհարներին և բնության հրաշքին, ինչպես նաև նրանց առջև բացահայտելու Հայաստանի հինավուրց վանքերը և հայ ժողովրդի հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Այս ճանաչողական այցն անկասկած կնպաստի Ասիայից ժամանող զբոսաշրջիկների թվի աճին և հիմք կհանդիսանա կրկին անգամ Հայաստանը լուսաբանել որպես չբացահայտված զբոսաշրջային տարածաշրջան:
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 500,0 դրամ:
5.2 Ճանաչողական այց Բելգիայից ժամանած 14 տուրօպերատորների մասնակցությամբ
ԶԶՀ-ն, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ սերտորեն համագործակցելով, 2005 թ.-ի նոյեմբերի 11-ից 16-ը Հայաստանում հյուրընկալեց բելգիացի 15 տուրօպերատոր: Բելգիացի տուրօպերատորները ուսումնասիրեցին Հայաստանի զբոսաշրջային ոլորտը, ինչպես նաև գործնական կապեր ստեղծեցին հայ տուրօպերատորների հետ:
Ծրագրի իրականացման նպատակով ծախսվել է 500,0 դրամ:
5.3 Ճանաչողական այց Եվրոպայի առաջատար թերթերի ու ամսագրերի լրագրողների մասնակցությամբ
ԶԶՀ-ն, սերտ համագործակցելով Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, 2005 թ.-ի նոյեմբերի 7-ից 11-ը Հայաստանում հյուրընկալեց Եվրոպայի առաջատար թերթերի ու ամսագրերի 7 լրագրող: Այս այցի հիմնական նպատակն էր ներկայացնել հայկական մշակույթը, սովորույթները, պատմական հարստություններն ու զբոսաշրջիկներին հետաքրքրող ոլորտները, որի մասին լրագրողները կկարողանան լուսաբանել իրենց երկրում հրատարակվող թերթերում և ամսագրերում:
Սույն միջոցառումների իրականացման համար ծախսվել է 500, 0 դրամ:
ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության 2005 թվականի համախմբված բյուջեի վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարի վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ
2005 թվականի տրամադրված վարկերի վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ
Բյուջետային վարկերի վերադարձից մուտքերի վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ
2005 թվականի ընթացքում արտաքին վարկերի սպասարկման գծով կատարված վճարումների վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ
2005 թվականի ընթացքում` դեկտեմբերի 31-ի դրությամբ, արտաքին վարկերից կատարված մասհանումների վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ
2005 թվականի սեփականաշնորհման հատուկ հաշվի շարժի վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ
Արժեթղթերի շուկայի տեսության վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ
2005 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միջազգային կազմակերպություններին անդամակցության համար կատարված վճարումների վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ 2005 թ-ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվետվություն
ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ