Գլխավոր տեղեկություն
Номер
N 78
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.03.2000-08.05.2000)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.02.28/3(101)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.02.2000
Дата вступления в силу
09.03.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 փետրվարի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2000 թվականի N 78
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն ապահովելու նպատակով և «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4, 8 և 15 հոդվածներին ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացման ժամկետը փոփոխելու մասին» N 761 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում մարդահամարն անցկացնել 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ը ներառյալ:

2. Փորձնական մարդահամարն անցկացնել 2000 թվականի ապրիլի 5-14-ը ներառյալ` Սպիտակ քաղաքում և Արարատի մարզի Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Բաղրամյան, Մրգավան գյուղերում:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի կազմը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` մեկամսյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման աշխատանքների ժամանակացույցն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովին:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` համակողմանիորեն աջակցել վիճակագրական մարմիններին Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կատարման գործում:

6. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և Սպիտակի քաղաքապետին` ապահովել գործուն օժանդակություն փորձնական մարդահամարի նախապատրաստման և անցկացման ամբողջ ժամանակաընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության առանձին խմբերի (զինծառայողներ, քննչական մեկուսարաններում գտնվող, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պատիժը կրող անձինք, հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմեր) հաշվառման կարգերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
փետրվարի 19-ի N 78 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի կազմակերպՄԱՆ եվ անցկացման համապետական հանձնաժողովի

 

Խ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Մնացականյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Գ. Ասլանյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Ոսկանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Սահրադյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Եղիազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Գ. Գրիգորյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Աթաբեկյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Գ. Գսպոյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Գ. Գևորգյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի տեղակալ
Ռ. Զարգարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Դ. Մարգարյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Եգանյան - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Վ. Խոջաբեկյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն
Գ. Կիրակոսյան - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր
Ս. Գալստյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսության ընթացիկ կարգավորման գլխավոր վարչության պետ
Ա. Հարությունյան - ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ
Ս. Ներսիսյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության մարդահամարի վարչության պետ