Գլխավոր տեղեկություն
Номер
N 115
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2000-01.01.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.04.05/6(104)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.03.2000
Дата вступления в силу
15.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2001

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2000 թվականի N 115
քաղ. Երևան 

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» N 759 որոշման 7-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և`

ա) 2000 թվականի ապրիլի 1-ից վճարել մինչև 1995 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած այն զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակները, ովքեր չեն նշված Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի N 759 որոշման 6-րդ կետում.

բ) 1995-1998 թվականներին կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2001 թվականի հունվարի 1-ից:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ճշգրտել 1995-1998 թվականներին կենսաթոշակի անցած զինծառայողների թիվն ու վերահաշվարկված կենսաթոշակների տարեկան գումարի մասին տվյալները և մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծում համապատասխան միջոցներ նախատեսելու համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան