«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 1999 թվականի N 248
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 124 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1997 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ապրանքները և ծառայություններն ավելացված արժեքի հարկով ու ակցիզային հարկով հարկվում են բացառապես ըստ «նշանակման վայրի» սկզբունքի, ինչպես նաև հարկումից խուսափող և հարկային պարտավորությունները թաքցնող հարկատուների հարկային պարտավորությունները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից անուղղակի եղանակներով որոշելու հնարավորությունը և Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման ու արտահանման ոչ տարիֆային կարգավորման համակարգը պարզեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման 4-րդ կետը, 11-րդ կետի «բ» ենթակետը, 12-րդ և 14-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |