«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 1997 թվականի N 81
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տեղեկություններ տրամադրելու կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` սահմանված ժամկետներում ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգում նշված տեղեկությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման, ընթացիկ ծախսերի և եկամուտների վերաբերյալ օրական տեղեկատվությունը (գանձապետական համակարգի անցնելուց հետո) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
2. Արտաքին պետական փոխառությունների (ստացման պայմաններ, օգտագործման ուղղություններ և նպատակներ) վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային կտրվածքով` եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
3. Պետական երաշխիքով ստացված վարկերի ծավալների և պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային կտրվածքով` եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 30-ը:
4. Վճարային հաշվեկշիռը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային (հաշվետու ժամանակահատվածից հետո մինչև 90-րդ օրը) և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածից հետո մինչև 180-րդ օրը), իսկ ըստ երկրների, ապրանքատեսակների և ապրանքատեսակներն ըստ երկրների արտահանման ու ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը` ամսական կտրվածքով:
5. Համախառն ներքին արդյունքի (աճի տեմպը և բացարձակ տվյալները, համախառն ներքին արդյունքի աճի իրական տեմպը) վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածից հետո IV եռամսյակում):
6. Ձեռնարկությունների (կազմակերպությունների) հաշվարկների վիճակի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո մինչև 75-րդ օրը):
7. Ձեռնարկությունների միջոցների կազմի և դրանց գոյացման աղբյուրների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո մինչև 75-րդ օրը):
8. Ձեռնարկությունների (կազմակերպությունների) ֆինանսական գործունեության ամփոփ ցուցանիշները Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո մինչև 75-րդ օրը):
9. Ընթացիկ ծախսերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո մինչև 75-րդ օրը):
10. «Հայաստանի Հանրապետության սպառողական գների ինդեքս» տեղեկագիրը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում ամսական կտրվածքով` մինչև հաջորդ ամսվա 10-ը: