040.0539.31.08.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 1998 թվականի N 539
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) ֆիզիկական անձինք (բացառությամբ անհատ ձեռներեցների) անձնական սպառման համար կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել սահմանված կարգով չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքներ` «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածով սահմանված չափի եռապատիկի չափով».
բ) որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետում «համաձայն սույն կարգի N 2 հավելվածի» բառերը փոխարինել «ոգելից խմիչքների համար` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի, ծխախոտի արտադրանքի համար` համաձայն սույն կարգի N 2ա հավելվածի» բառերով.
գ) որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետից հանել «բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի» բառերը.
դ) հանել որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետը.
ե) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34-րդ կետով.
«34. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում բռնագանձված, ինչպես նաև հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված կարգով».
զ) որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածում «Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին դիմում» բառերը փոխարինել «Ոգելից խմիչքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին դիմում» բառերով.
է) որոշմամբ հաստատված կարգը լրացնել N 2ա հավելվածով (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«6. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք են բերում դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքներ արտադրողները` մինչև այդ ապրանքների բացթողումը` բացառությամբ բռնագանձված, ինչպես նաև հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացման դեպքերի:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում բռնագանձված, ինչպես նաև հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված կարգով»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Հավելված N 2ա |
ՀՀ ՄՎ ___________________________________ պետին Գրանցման N ________ _____ _____________ 199 թ. |
Ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին
Դ Ի Մ ՈՒ Մ
_______________________________________________________________ (ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն)_______________________________________________________________ (բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը) խնդրում է տրամադրել ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշեր` ___________ հատ _____ գումարի չափով: Ընդհանուր գումարը`________________: (տառերով) Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են __________________________ (ապրանքների անվանումները, նկարագիրը, քանակը) _______________________________________________________________ _______________________________________________________________ Տվյալ ապրանքատեսակները գնվում են N ______ պայմանագրով ____ _________ 199 թ. ______________________________________ կազմակերպությունից և կհասցվեն _______________________________________ պահեստ: Դրոշմավորումն իրականացվելու է _____________________ կազմակերպության _________________________________________________գործարանում: (գործարանը գտնվելու երկիրը, հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները) Ակցիզային դրոշմանիշերի համար գումարը մուտքագրվել է ___________ հաշվին ________ վճարման հավաստագրով _____ __________ 199 թ. և վճարված գումարը կազմում է _________________: (տառերով) Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք: | ||||||||
|