Գլխավոր տեղեկություն
Номер
N 14
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.01.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԿՈ 1996/1, հունվար 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.01.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.01.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.1996
Дата вступления в силу
22.01.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
22 հունվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 1996 թվականի N 14

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության բանկերին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների ԵՎ այլ գույքի գնահատման ու վաճառքի մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բանկերին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Նշված շենքերի, շինությունների և այլ գույքի գնահատումն իրականացվում է «փոքր» օբյեկտների համար նախատեսված կարգին համապատասխան, իսկ վաճառքի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի, շինությունների և այլ գույքի վաճառքից գոյացած միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան