ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 1995 թվականի N 56
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում իրականացվող կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների ընդլայնման, պետական ֆինանսական միջոցների առավել նպատակային օգտագործման, բժշկական ապահովագրության ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 1995 թվականի ընթացքում ավարտել Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգի հիմնարկների և կազմակերպությունների պետական ձեռնարկությունների վերակառուցման գործընթացը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, առողջապահության նախարարության և շահագրգիռ այլ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել բնակչության այն սոցիալական խմբերի ցանկը, որոնք օգտվելու են անվճար (պետական պատվերով) և մասնակի վճարովի բժշկական օգնության իրավունքից:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|