ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2011 թվականի N 1255-Ա
«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ միջգերատեսչական ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխանող գրավիչ ճարտարապետական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպման խնդիրները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատկություններից` հանձնաժողովի նիստերին հրավիրել համապատասխան համայնքի ղեկավարների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների (համաձայնությամբ):
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. դեկտեմբերի 23-ի N 1255-Ա որոշման | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ միջգերատեսչական ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Վ. Վարդանյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) | 
| Ռ. Ալավերդյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ) | 
| Ա. Բախշյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ | 
| Ա. Սամուելյան | - | ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ | 
| Լ. Շահվերդյան | - | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ | 
| Ս.Պապյան | - | ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ | 
| Ա. Պետրոսյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | 
| Ա. Մուսայան | - | ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ | 
| Ա. Դոլունց | - | ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ | 
| Ա. Խաչատուրյան | - | Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) | 
| Է. Պիրումով | - | «Տաթև» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ) | 
| Գ. Գալստյան | - | «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | 
| Ս. Մկրտչյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ | 
| Ա. Հախումյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                