ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 1994 թվականի N 518
քաղ. Երևան
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» N 361 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը սահմանել 630 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով:
2. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողների թվաքանակը և նրանց պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության 1994 թվականի պահպանման համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել միջոցներ, 30,0 հազ. ԱՄՆ-ի դոլարի համարժեքով, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |