ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Բաժին 3»-ի «8. Նյութատեխնիկական և ուսումնամեթոդական հիմքի բարելավում» ենթաբաժնի «Խնդիրներ» ոլորտը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Ուսումնական հաստատությունների (այդ թվում` դպրոցների) մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի «Բաժին 3»-ի «8. Նյութատեխնիկական և ուսումնամեթոդական հիմքի բարելավում» ենթաբաժնի «Գործողություններ» ոլորտը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.
«16. Ուսումնական հաստատությունների (այդ թվում` դպրոցների) մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի «Բաժին 6»-ի «8. Նյութատեխնիկական և ուսումնամեթոդական հիմքի բարելավում» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.
«22. Ուսումնական հաստատությունների (այդ թվում` դպրոցների) մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում»-«2003 թվականի առաջին եռամսյակից սկսած»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |