ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 1990 թ. N 235
Քաղ. Երևան
ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1990 Թ. ԱՊՐԻԼԻ 30-Ի «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՊԱՇԱՐՈՒՄՆ ԱՊՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 440 ՈՐՈՇՈՒՄԸ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
Ընդունել ի ղեկավարություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1990 թ. ապրիլի 30-ի «Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում Լենինգրադ քաղաքի պաշարումն ապրած քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 440 որոշմամբ, Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ, հաշվի առնելով Լենինգրադ քաղաքի պաշարման ժամանակաշրջանում լենինգրադցիների կողմից ցուցաբերված հերոսությունը և պաշարումն ապրած լենինգրադցիների կենսապայմանների հետագա բարելավման նպատակով`
ա) պատգամավորների Լենինգրադի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի «Պաշարված Լենինգրադի բնակչին» նշանով պարգևատրված քաղաքացիների վրա է տարածել ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1985 թ. մայիսի 14-ի թիվ 416 որոշմամբ (Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թ. հունիսի 4-ի թիվ 340 որոշում) և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թ. ապրիլի 14-ի թիվ 375 որոշման 8-րդ կետով նախատեսված (Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թ. մայիսի 10-ի որոշման 6-րդ կետ) արտոնությունները.
բ) սահմանել է` նշված որոշումը գործողության մեջ դնել 1990 թվականի մայիսի 9-ից:
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |