ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի նոյեմբերի 18-ին
««ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ I-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԳԻԾ/ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՀԵՏՎՃԱՐՄԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված՝ ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. նոյեմբերի 19 Երևան ՀՕ-486-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2020 թվական: