ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 245-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է միայն հանձնաժողովային կարգով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում`
1) «հիվանդանոցում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով.
2) «տեղավորելը» բառից հետո լրացնել «և բուժելը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 459-րդ հոդվածում`
1) վերնագիրը և 2-րդ մասը «տեղավորելը» բառից հետո լրացնել «և բուժելը» բառերով․
2) վերնագրի «հիվանդանոցում» բառը, իսկ 1-ին և 2-րդ մասերի «հաստատությունում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով․
3) 1-ին մասը «տեղավորվել» բառից հետո լրացնել «և բուժվել» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 3 Երևան ՀՕ-348-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2020 թվական: