ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«13» դեկտեմբեր 2023 թ. |
N 5976-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏԱՐԵՐՔ-ԹՎԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ՏԱՐԵՐՔ-ԹՎԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի լիազորված անձի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ՏԱՐԵՐՔ-ԹՎԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը`
1) 2006 թվականի դեկտեմբերի 25-ին տրված թիվ Կ-XX-000885, 2012 թվականի փետրվարի 27-ին տրված թիվ Կ-ԲՕ-001655, 2012 թվականի դեկտեմբերի 24-ին տրված թիվ Կ-ԲՕ-001779, 2016 թվականի սեպտեմբերի 9-ին տրված թիվ Կ-ԲՕ-002184, 2017 թվականի սեպտեմբերի 15-ին տրված թիվ Կ-ԲՕ-002311, 2018 թվականի հուլիսի 11-ին տրված թիվ Կ-ԲՕ-002422 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաների գործողությունները` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 3-ը,
2) 2022 թվականի հոկտեմբերի 4-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003315 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` սրտաբանական, դիետաբանական (դիետոլոգիական), լաբորատոր-ախտորոշիչ (իմունաբանական), ֆիզիոթերապևտիկ (էլեկտրաբուժում, լուսաբուժում) տեսակների մասով` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 3-ը,
3) 2022 թվականի դեկտեմբերի 21-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003370 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` անեսթեզիոլոգիական, հոգեբուժական տեսակների մասով` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 3-ը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|