ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 սեպտեմբերի 2021 թ. ք. Երևան |
N 1006-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 11 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
«ՕՄՆԻ ԼՈՋԻՍՏԻՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման ներդիր՝ ՝ N 01 և փոստային կապի ծառայությունների գործունեության մատուցման ներդիր՝ N 02:
Վ. ԽաչատուրՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական: