ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» ապրիլ 2024 թ. |
N 146-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԽՈՑԱՅԻՆ (ՔՐՈՆԻԿ) ՊՐՈԿՏԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել խոցային (քրոնիկ) պրոկտիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
25.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«25» ապրիլ 2024 թվականի N 146-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԽՈՑԱՅԻՆ (ՔՐՈՆԻԿ) ՊՐՈԿՏԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
K51.2 |
Խոցային (քրոնիկ) պրոկտիտ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Առանց բարդությունների (ԱԲ), Բարդություններով (Բ)՝ աղիքային արյունահոսություն, ուղիղ աղիքի չարորակ նորագոյացություն (ադենոկարցինոմա) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
1) Ըստ բորբոքային ակտիվության՝ ա.թեթև․ լուծ օրական <4 անգամ, պուլս <90/ր, մարմնի ջերմաստիճանը <37,5, հեմոգլոբին >115 գ/լ, Էրիթրոցիտների նստեցման արագություն` ԷՆԱ <20 մմ/ժ, C-ռեակտիվ սպիտակուցը` ՑՌՍ նորմալ, բ.միջին․ լուծ օրական 4-6 անգամ, պուլս ≤90/ր, մարմնի ջերմաստիճանը <37,8, հեմոգլոբին >115 գ/լ, ԷՆԱ ≤30 մմ/ժ, ՑՌՍ ≤30 մգ/լ, գ.ծանր․ լուծ օրական >6 անգամ, պուլս >90/ր, մարմնի ջերմաստիճանը >37,8, հեմոգլոբին <105 գ/լ, ԷՆԱ >30 մմ/ժ, ՑՌՍ >30 մգ/լ. 2) Ըստ ստերոիդային բուժմանը պատասխանի՝ ա.ստերոիդ-ռեֆրակտեր, եթե չի գրանցվում ստերոիդային բուժման ֆոնին բարելավում, բ.ստերոիդ-կախյալ, եթե ստերոիդով բուժմանը պատասխանում է, սակայն դեղաչափը նվազեցնելուց գրանցվում է ակտիվության ռեցիդիվ, իսկ կրկին բարձրացնելուց՝ բարելավում |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), վիրաբույժ, կոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ), էնդոսկոպիստ |
8) |
Գանգատներ |
Կղանքում արյան առկայություն, փորկապություն, վքնածություն, կարող է լինել լուծ՝ կախված բորբոքային ակտիվության աստիճանից։ Արտաաղիքային դրսևորումներից են՝ մաշկային (բերանի խոռոչի աֆթաներ, հանգուցավոր էրիթեմա, գանգրենոզ պիոդերմիա և այլն), հոդային, աչքի (կոնյունկտիվիտ, էպիսկլերիտ, ուվեիտ), լյարդի (առաջնային բիլիար խոլանգիտ, աուտոիմուն հեպատիտ) և լեղուղիների (առաջնային սկլերոզացնող խոլանգիտ) ախտահարումները: |
9) |
Անամնեզ |
Գանգատները կարող են սկսվել ինչպես սուր, այնպես էլ երկար տարիների ընթացքում առկա լինեն։ Ծխելը հանդիսանում է այս հիվանդության համար պրոտեկտիվ գործոն։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Որովայնի շոշափումը նկատելի շեղումներ չի հայտնաբերում, ուղիղ աղիքի մատնային հետազոտությամբ կարող է հայտնաբերվել կղանքում արյուն։ Արտաաղիքային ախտահարումների դեպքում կարող են նկատվել համապատասխանաբար մաշկի, հոդերի, աչքերի ախտահարումներ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Ծանր հիվանդության ակտիվության և բարդությունների դեպքում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Բժիշկ-մասնագետի կողմից զննում, խորհրդատվություն
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1. |
Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան |
1 |
1 |
2. |
Էնդոսկոպիստ(ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ) |
1 |
1 |
3. |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) /էնդոսկոպիայի համար/ |
1 |
1 |
4. |
Ճառագայթային ախտորոշման մասնագետ |
1 |
1 |
5. |
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ |
1 |
1 |
6. |
Կոլոկոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ) |
0,4 |
0,5 |
7. |
Ռևմատոլոգ |
0,05 |
0,1 |
8. |
Ակնաբույժ |
0,05 |
0,1 |
9. |
Մաշկավեներաբան |
0,1 |
0,1 |
10. |
Ուռուցքաբան |
0,05 |
0,2 |
11. |
Վիրաբույժ |
0,1 |
0,7 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Անեմիա արյունահոսության հետևանքով, լեյկոցիտոզի, թրոմբոցիտոզի և ԷՆԱ մակարդակի բարձրացման աստիճանների հիման վրա որոշվում է բորբոքային ակտիվության աստիճանը |
2) |
Առկա չէ |
Գլյուկոզի մակարդակի որոշում |
0,4 |
1 |
Գլյուկոկորտիկոստերոիդներով բուժման դեպքում գլիկեմիայի հսկողություն |
3) |
Առկա չէ |
Կրեատինինի մակարդակի որոշում |
0.5 |
1 |
Արյունահոսության հետևանքով կարող է առաջանալ պրեռենալ երիկամային անբավարարություն, որի դեպքում կդիտվի կրեատինինի քանակի բարձրացում |
4) |
Առկա չէ |
Արյան մեջ նատրիումի մակարդակի որոշում |
0.3 |
1 |
Լուծի հետևանքով կարող է լինել հիպոնատրիեմիա |
5) |
Առկա չէ |
Արյան մեջ կալիումի մակարդակի որոշում |
0,3 |
1 |
Լուծի հետևանքով կարող է լինել հիպոկալիեմիա |
6) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերաի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ), Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ), Բիլիռուբինի մակարդակի որոշում |
1 |
1 |
Արտաաղիքային արտահայտություններից է լյարդի ախտահարումը, որի ժամանակ դիտվում են նշված ցուցանիշներից մեկի կամ մի քանիսի բարձր մակարդակները |
7) |
Առկա չէ |
Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում |
1 |
1 |
Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է բորբոքման կամ արյունահոսության հետևանքով |
8) |
Առկա չէ |
Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում |
0,4 |
1 |
Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է ծանր կամ քրոնիկ արյունահոսության հետևանքով |
9) |
Առկա չէ |
Արյան մեջ վիտամին D3 մակարդակի որոշում |
1 |
1 |
Ցածր մակարդակը խոսում է թերներծծման մասին, ինչպես նաև հիմք է հանդիսանում վիտամին D նշանակման դեղաչափի համար, որը նպաստում է նաև հիվանդության ավելի կայուն ռեմիսիայի |
10) |
Առկա չէ |
Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում |
0.8 |
1 |
Ցածր մակարդակը խոսում է վիտամին K թերներծծման մասին |
11) |
Առկա չէ |
Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի որոշում |
1 |
1 |
Ցածր մակարդակը խոսում է ծանր բորբոքման կամ աղիքում թերներծծման մասին |
12) |
Առկա չէ |
Կղանքում կալպրոտեկտինի քանակի որոշում |
1 |
1 |
Բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին, իսկ բարձրացման աստիճանը հանդիսանում է բորբոքման աստիճանի ցուցանիշ, որի նվազումը գնահատվում է բուժման մոնիթորինգի ընթացքում |
13) |
Առկա չէ |
Արյան մեջ Ց-ռեակտիվ սպիտակուցի որոշում |
1 |
1 |
Բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին, իսկ բարձրացման աստիճանը հանդիսանում է բորբոքման աստիճանի ցուցանիշ, որի նվազումը գնահատվում է բուժման մոնիթորինգի ընթացքում |
14) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Բ մակերեսային հակածնի (HbsAg), հեպատիտ Ա հակածնի (հակա-HAV), հեպատիտ Բ կորիզային հակածնի (հակա-HBc) հակամարմինների և հեպատիտ Ց հակածնի (հակա-HCV) հակամարմինների կամ հեպատիտ Ց-ի հակածնի (HCV) ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) որոշում |
0,6 |
1 |
Լատենտ հեպատիտ Բ և Ց, ինչպես նաև հեպատիտ Ա հանդեպ իմուն լինելու փաստը հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ: Նաև այս թեստերն անհրաժեշտ է կատարել, եթե առկա է լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ խոցային կոլիտով/պրոկտիտովպացիենտի մոտ |
15) |
Առկա չէ |
Արյան մեջ` հակակորիզային՝ ANA, հակամիտոքոնդրիալ՝ AMA, պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA, հակա-հարթմկանային՝ ASMA հակամարմինների որոշում |
0,2 |
0,3 |
Արտաաղիքային դրսևորումներից աուտոիմուն հեպատիտի, առաջնային բիլիար և սկլերոզացնող խոլանգիտների հայտնաբերման համար սկրինինգ՝ այն պացիենտների համար, ում մոտ առկա են համապատասխան ախտանշաններ կամ լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ |
16) |
Առկա չէ |
Արյան մեջ գամմա-ինտերֆերոնի ազատման թեստի` IGRA թեստի (QUANTIFERON) որոշում՝ լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով |
0.2 |
1 |
Լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ |
17) |
Առկա չէ |
Արյան մեջ ցիտոմեգալովիրուսի (հակա-CMV), Էպշտեյն-Բարի վիրուսի (հակա-EBV), վարիցելլա զոստեր վիրուսի (հակա-VZV), մարդու իմունային անբավարարության վիրուսի (հակա-HIV հակամարմինների որոշում |
0,2 |
1 |
Մինչ իմունաճնշիչ թերապիա սկսելը խոցային կոլիտով/պրոկտիտով պացիենտների մոտ անհրաժեշտ է կատարել |
18) |
Առկա չէ |
Կղանքի մանրէաբանական քննություն |
1 |
1 |
Լուծի ցանկացած դեպք դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ, որը անհրաժեշտ է ժխտել մի շարք հետազոտություններով, այդ թվում մանրէաբանական քննությամբ |
19) |
Առկա չէ |
Կղանքում C. difficile GDH, տոքսին A և B որոշում |
1 |
1 |
Լուծի ցանկացած դեպք, նույնիսկ արդեն հաստատված խոցային կոլիտի/պրոկտիտի դեպքում, դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ՝ մասնավորապես C.difficile վարակ, որը անհրաժեշտ է ժխտել այս հետազոտությամբ |
20) |
Առկա չէ |
Կղանքում E. coli O157:H7 շտամի իմունաբանական հայտնաբերում |
1 |
1 |
Լուծի ցանկացած դեպք, նույնիսկ արդեն հաստատված խոցային կոլիտի/պրոկտիտի դեպքում, դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ՝ մասնավորապես էնտերոհեմոռագիկ E. coli վարակ, որը անհրաժեշտ է ժխտել այս հետազոտությամբ |
21) |
Առկա չէ |
Աղիքային բորբոքային օջախներից վերցված բիոպտատում CMV հայտնաբերման համար պոլիմերազա շղթայական ռեակցիայի մեթոդով (ՊՇՌ) կամ իմունոհիստոքիմիական (ԻՀՔ) քննություն |
0,1 |
0,4 |
Կղանքում չմարսված ճարպերի, մկանաթելերի առկայությունը վկայում է թերներծծման մասին |
22) |
Առկա չէ |
Կղանքի քննություն ճիճվակրության վերաբերյալ |
0,2 |
0,3 |
Թերներծծման, ինչպես նաև խոցային կոլիտի/պրոկտիտի մյուս ախտանիշների այլ պատճառ կարող է լինել ճիճվակրությունը |
Գործիքային հետազոտություններ | |||||
23) |
Առկա չէ |
Կոլոնոսկոպիա՝ բիոպսիաներով |
1 |
1 |
Անհրաժեշտ հետազոտություն է՝ ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքումը հաստատելու, տիպիկ նշանները (մակերեսային էրոզիաներ կամ խոցեր, լորձաթաղանթի փխրունություն, հիպերեմիա) կամ բարդությունները (պսևդոպոլիպներ, ստրիկտուրաներ, չարորակ գոյացություն և այլն) նկարագրելու համար |
24) |
Առկա չէ |
Որովայնի/կոնքի օրգանների համակարգչային տոմոգրաֆիա՝ կոնտրաստով |
0,05 |
0,3 |
Հնարավոր բարդությունների՝ տոքսիկ մեգակոլոն, հաստ աղիքի նորագոյացություն, հայտնաբերելու նպատակով |
25) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
0,5 |
1 |
Ջրազրկման, էլեկտրոլիտային դիսբալանսի հետևանքով սրտի ռիթմի և սնուցման խանգարումների հայտնաբերում |
26) |
Առկա չէ |
Որովայնի գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Անհրաժեշտ է պարզել խոցային պրոկտիտի արտաաղիքային դրսևորումների առկայությունը՝ սկլերոզացնող խոլանգիտ, աուտոիմուն հեպատիտ, սպլենոմեգալիա |
27) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա |
0,05 |
0,1 |
Լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ |
28) |
Առկա չէ |
Էնդոսկոպիկ հետազոտությամբ (կոլոնոսկոպիա) հայտնաբերված բորբոքման և ինտակտ օջախներից վերցված բիոպտատների հյուսվածքաբանական քննություն |
1 |
1 |
Արտաաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու, բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Օգտագործվող դեղերի ցանկը
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Մեսալազին 500մգ |
Մեսալազին 500մգ |
մոմիկներ ուղիղաղիքային |
1 |
2 |
730 |
365 **** |
2) |
Մեսալազին , 500մգ |
Մեսալազին , 500մգ |
դեղահատ |
0,3 |
6 |
2190 |
365 **** |
3) |
Սուլֆասալազին 500մգ |
Սուլֆասալազին 500մգ |
դեղահատ |
0,2 |
6 |
2190 |
365 **** |
4) |
Բուդեսոնիդ միկրոհոգնա կամ փրփուր 2 մգ |
Բուդեսոնիդ միկրոհոգնա կամ փրփուր 2 մգ |
Հատ |
0,3 |
2 |
56 |
28 |
5) |
Բուդեսոնիդ 3 մգ |
Բուդեսոնիդ 3 մգ |
դեղապատիճ |
0,1 |
2 |
180 |
90 |
6) |
Մեթիլպրեդնիզոլոն 4մգ,16մգ |
Մեթիլպրեդնիզոլոն 4մգ,16մգ |
դեղահատեր |
0,05 |
48 |
672 մգ (168*4 մգ կամ 42*16 մգ հաբեր) |
14 |
7) |
Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ |
Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ |
սրվակ |
0,01 |
3,5 |
10,5 |
3 /3 ներարկ․ 6 շաբաթում/ |
8) |
Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ Ռեմիսիան ստանալուց հետո պահպանողական բուժում |
Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ |
սրվակ |
0,3 |
3,5 |
22 |
6,5 **** /ամեն 8 շաբաթը 1 ներարկ․/ |
9) |
Մետրոնիդազոլ 250մգ |
Մետրոնիդազոլ 250մգ |
դեղահատեր |
0,07 |
6 |
60 |
10 |
10) |
Վանկոմիցին 125մգ |
Վանկոմիցին 125մգ |
դեղապատիճ |
0,02 |
4 |
40 |
10 |
11) |
Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր100մգ |
Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր 100մգ |
դեղահատ ծամելու |
0,1 |
0,8 |
120 |
60 |
12) |
Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) 200մգ |
Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) 200մգ |
դեղապատիճ |
0,2 |
2 |
40 |
20 |
13) |
Մակրոգոլ (մակրոգոլ 4000), նատրիումի սուլֆատ անջուր, նատրիումի հիդրոկարբոնատ, նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդդեղափոշի ներքին ընդունման լուծույթի 64.0գ+5.70գ+1.68գ+1.46գ+0.75գ |
Մակրոգոլ (մակրոգոլ 4000), նատրիումի սուլֆատ անջուր, նատրիումի հիդրոկարբոնատ, նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդդեղափոշի ներքին ընդունման լուծույթի 64.0գ+5.70գ+1.68գ+1.46գ+0.75գ |
փաթեթիկներ |
0,7 |
2 |
40 |
20 |
14) |
Լակտուլոզ 667մգ/մլ |
Լակտուլոզ 667մգ/մլ |
օշարակ |
0,2 |
30 |
600 |
20 |
15) |
Կալցեֆեդիոլ 0.266մգ |
Կալցեֆեդիոլ 0.266մգ |
դեղապատիճ |
0,1 |
0,1 |
60 |
6 |
16) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման9մգ/մլ, 50մլ,100մլ, 200մլ,250մլ, 400մլ, 500մլ,1000մլ, 2000մլ,3000մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ, 50մլ,100մլ, 200մլ,250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
Պլաստիկե փաթեթ |
0,05 |
2 |
10 |
5 |
17) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման8, 6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ 1000մլ, 2000մլ,3000մլ |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման8, 6մգ/մլ+0,3մգ/մլ+ |
փաթեթիկ |
0,05 |
2 |
10 |
5 |
18) |
Փաթեթիկ Ա-մակրոգոլ (մակրոգոլ 3350), նատրիումի սուլֆատ, նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ; փաթեթիկ Բ-ասկորբինաթթու, նատրիումի ասկորբատ դեղափոշի ներքին ընդունման լուծույթի փաթեթիկ Ա-100գ+7.5գ+2.691գ+1.015գ, Բ-4.7գ+5.9գ, (4/(2) Ա(111.896 գ) |
Փաթեթիկ Ա-մակրոգոլ (մակրոգոլ 3350), նատրիումի սուլֆատ, նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ; փաթեթիկ Բ-ասկորբինաթթու, նատրիումի ասկորբատ դեղափոշի ներքին ընդունման լուծույթի փաթեթիկ Ա-100գ+7.5գ+2.691գ+1.015գ , Բ-4.7գ+5.9գ; (4/(2) Ա(111.896 գ) |
փաթեթիկ |
1 |
1 |
1 |
1 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.
3) **** քանակները հաշվարկված են 1 տարվա համար, բուժման տևողությունը անորոշ երկար է:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Բուժական այլ միջոցառումներ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրահատական միջամտություն՝ բարդությունների կամ դեղորայքային բուժմանը չենթարկվող ընթացքի դեպքում |
0,02 |
0,08 |
2) |
Կղանքային միկրոբիոտայի փոխպատվաստում՝ դեղորայքային բուժմանը ռեֆրակտեր C. difficile վարակով բարդանալու դեպքում |
0 |
0,1 |
3) |
Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում |
0 |
0,3 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Քրիստիան Մասեր և այլք․ ECCO-ESGAR աղիների բորբոքային հիվանդությունների ախտորոշման գնահատականի ուղեցույց մաս 1։ Հայտնի ԱԲՀ-ների առաջնային ախտորոշում, մոնիտորինգ, բարդությունների հայտնաբերում, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 13, 2-րդ համար, փետրվար 2019, 144-164 էջ, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy113./ Christian Maaser et al. ECCO-ESGAR Guideline for Diagnostic Assessment in IBD Part 1: Initial diagnosis, monitoring of known IBD, detection of complications, Journal of Crohn's and Colitis, Volume 13, Issue 2, February 2019, Pages 144–164K, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy113.
2. Անդրեաս Շտուրմ և այլք․ ECCO-ESGAR աղիների բորբոքային հիվանդությունների ախտորոշման գնահատականի ուղեցույց մաս 2։ ԱԲՀ-ի սանդղակներ, ընդհանուր սկզբունքներ և տեխնիկական ասպեկտներ, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 13, 3-րդ համար, մարտ 2019, 273-284 էջ, , https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy114․/Andreas Sturm, et al. ECCO-ESGAR Guideline for Diagnostic Assessment in IBD Part 2: IBD scores and general principles and technical aspects, Journal of Crohn's and Colitis, Volume 13, Issue 3, March 2019, Pages 273–284, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy114.
3. Թիմ Ռեյն և այլք․ ECCO ուղեցույց խոցային կոլիտի բուժման վերաբերյալ։Դեղորայքային թերապիա, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 16, 1-ին համար, հունվար 2022, 2-17 էջ, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab178./Tim Raine, et al. ECCO Guidelines on Therapeutics in Ulcerative Colitis: Medical Treatment, Journal of Crohn's and Colitis, Volume 16, Issue 1, January 2022, Pages 2–17, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab178./
4. Սպինելլի Ա և այլք․ ECCO ուղեցույց խոցային կոլիտի բուժման վերաբերյալ։Վիրաբուժական թերապիա, Կրոնի և կոլիտի ամսագիր, փետրվար 2022, 179-189 էջ, doi: 10.1093/ecco-jcc/jjab177․/Spinelli A, et al. ECCO Guidelines on Therapeutics in Ulcerative Colitis: Surgical Treatment. J Crohns Colitis. 2022 Feb 23;16(2):179-189. doi: 10.1093/ecco-jcc/jjab177․
5. Տ. Կուչարզիկ և այլք, կրոնի և կոլիտի Եվրոպական ասոցիացիայից( ECCO), ECCO ուղեցույց աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում ինֆեկցիաների կանխարգելման, ախտորոշման և վարման վերաբերյալ, Կրոնի և կոլիտի ամսագիր, հատոր 15, 6-րդ համար, հունիս 2021, 879-913 էջ, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab052:/T Kucharzik, et al., on behalf of the European Crohn’s and Colitis Organisation [ECCO], ECCO Guidelines on the Prevention, Diagnosis, and Management of Infections in Inflammatory Bowel Disease, Journal of Crohn's and Colitis, Volume 15, Issue 6, June 2021, Pages 879–913, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab052:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: