ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 սեպտեմբերի 2018 թ. ք. Երևան |
N 744-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում թեմային նվիրված «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ. VIVRE ENSEMBLE» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:
2) Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր թեմային նվիրված «Charles AZNAVOUR. Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ. ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ. WORLD FAMOUS ARMENIANS» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում թեմային նվիրված «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ. VIVRE ENSEMBLE» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 12 000 հատ:
2) Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր թեմային նվիրված «Charles AZNAVOUR. Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ. ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ. WORLD FAMOUS ARMENIANS» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
Նախարար |
Ա. Հակոբյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 744-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 744-Ն հրամանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|