«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
5 օգոստոսի 2013 թ. ք. Երևան |
N 333-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 229-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետին և ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների թղթային ձևերի տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացնելու, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների ձևերի վերադարձման կարգը սահմանելու մասին» N 685-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հուլիսի 21-ի «Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման հայտի և ստացականի ձևերը հաստատելու մասին» N 229-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար |
Ա. Աֆրիկյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի օգոստոսի 5-ի N 333-Ն հրամանի |
«Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հուլիսի 21-ի N 229-Ն հրամանի |
Ձև
ՀԱՅՏ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ |
Փաստաթղթի հերթական համարը ______________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||||||||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
| ||||||||||||||||||||
1. Ա. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը |
| ||||||||||||||||||||
2. Հայտի ներկայացման |
ամսաթիվը |
ամիսը |
տարեթիվը |
||||||||||||||||||
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը |
|||||||||||||||||||||
4. Իրավաբանական անձի անվանումը |
5. Պահանջվող հարկային հաշիվների | ||||||
Տեսակը (նշել ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման կամ ակցիզային հարկով հարկվող ապրանքների) |
Ձևը |
քանակը |
օրինակների թիվը |
էջերի թիվը |
ընդամենը՝ էջերի թիվը (5.4 x 5.5 x 5.6) | |
Նշել հարկ վճարողի անունից, մատակարարի անունից, հանձնարարողի (պրինցիպալի) կամ համատեղ գործերը վարողի անունից |
Լրացնել անհրաժեշտության դեպքում՝ հատուկ (մատակարարի անունից հարկային հաշվի դեպքում չի լրացվում) | |||||
5.1 |
5.2 |
5.3 |
5.4 |
5.5 |
5.6 |
5.7 |
Ընդամենը |
X |
X |
Հարկ վճարողի/ղեկավարի __________________________________________ :»: ստորագրությունը, անունը, ազգանունը |