ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հոկտեմբերի 2022 թ. |
N 4819-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000785 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ, ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿԱ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ)» ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 12-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Դադարեցնել «ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2006 թվականի հունիսի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000785 լիցենզիայի գործողությունը «արտահիվանդանոցային` իմունականխարգելիչ, մանկաբարձական ընդհանուր պրակտիկա, լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական)» տեսակների մասով:
2. «ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2006 թվականի հունիսի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000785 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակը` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) «ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին՝
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Ավանեսյան |
