ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
29 հոկտեմբերի 2010 թ. |
N 374-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 29.10.2010թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 25.10.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Ի-Մեգա Սերվիս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0714 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 29.10.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Աճուրդի Կենտրոն» ՊՈԱ կազմակերպության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0574 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (29.10.2010թ. հր. 374-Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու |
Հարկ վճարողի |
Գրանցման համարը |
Գործունեության |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողու-թյան |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1 |
«Ի-Մեգա Սերվիս» ՍՊԸ |
Ք. Երևան, Օրբելի 67, բն. 37 |
ԱԳ0714 |
23.10.07թ. |
00251813 |
710 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամ-կետ |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
2 |
«Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ |
Ք. Երևան, Նորքի 1զ. 95/96շ. |
ԱԳ0574 |
31.10.05թ. |
02504535 |
574 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամ-կետ |
Դադարեցվել է դիմումի համաձայն |