«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 12416366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
1 նոյեմբերի 2016 թ. |
N 210-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի «Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը, հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի, հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 424-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 18-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը.
Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված թիվ 3 հավելվածում 1-ին պարբերությունից հետո լրացնել 2-րդ պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«Որպես լիազորված անձ (մասնագետ) կարող է ներգրավվել Ձեր կողմից գրավոր լիազորված ցանկացած անձ, այդ թվում` հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան