«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10215259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հունիսի 2015 թ. |
N 284-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» N ՔՀ-67-Ն հրամանի հավելված N 1-ի 15-րդ կետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «փետրվարի 1-ը» բառերով, իսկ «հաջորդ» բառը փոխարինել «ընթացիկ» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ. Մանուկյան |