«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 սեպտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10315386
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
21 օգոստոսի 2015 թ. |
N 1173-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունվարի 26-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն հրամանի հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունեն մասնաճյուղեր կամ գործակալներ` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող գրասենյակներով, եթե գրանցված են կամ գտնվում են Երևան քաղաքում:»,
2) Հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «2» թիվը փոխարինել «5» թվով,
3) Հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել 7.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«7.1. Հաշվառված զբոսաշրջային օպերատորը սոցիալական փաթեթի շրջանակներում հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց հետ կնքվող պայմանագրերում ներառում է հետևյալ դրույթները`
1) սույն հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետի կատարումն ապահովող դրույթներ,
2) հյուրանոցային ծառայություն մատուցող անձը զբոսաշրջային օպերատորին տեղեկացնում է հյուրանոցային տնտեսության օբյեկտում սոցիալական փաթեթի շրջանակներում ամրագրված յուրաքանչյուր սպառողի` հյուրանոցային ծառայություններից օգտվելու մասին` ոչ ուշ, քան ամրագրման ժամկետի ավարտին հաջորդող աշխատանքային օրը,
3) հյուրանոցային ծառայություն մատուցող անձը զբոսաշրջային օպերատորին հատուցում է սույն կետի 2-րդ ենթակետով ներկայացված տեղեկատվությունը չներկայացնելու կամ ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու հետևանքով զբոսաշրջային օպերատորի կրած վնասները:»,
4) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմանագիրը (կանխավճարի պայմանագիր կնքելու դեպքում` նաև կանխավճարի պայմանագիրը), ի թիվս օրենքով նախատեսված պարտադիր այլ դրույթների, ներառում է նաև`
1) զբոսաշրջային փաթեթ իրացնելու դեպքում` իրացվող զբոսաշրջային փաթեթի սկզբի և ավարտի ժամկետները (տարի, ամիս, օր), զբոսաշրջային փաթեթում ներառված հյուրանոցային տնտեսության օբյեկտ սպառողի մուտքագրման և ելքագրման ժամկետները (տարի, ամիս, օր, ժամ), զբոսաշրջային փաթեթի գինը` առանձին նշելով փաթեթում ընդգրկվող հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմաններին,
2) առանձին հյուրանոցային ծառայություն իրացնելու դեպքում` հյուրանոցային տնտեսության օբյեկտ սպառողի մուտքագրման և ելքագրման ժամկետները (տարի, ամիս, օր, ժամ), հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պայմաններին,
3) սպառողի անունը, ազգանունը, բնակության հասցեն, աշխատանքի վայրը և հասցեն,
4) պայմանագիրը վաղաժամկետ դադարելու կամ սպառողի կողմից պայմանագրով նախատեսված ծառայություններից չօգտվելու դեպքում` սպառողի իրավունքներն ապահովող նվազագույն պայմաններ, համաձայն որոնց, սպառողի նկատմամբ կիրառվող տուգանքի չափ է սահմանվում՝
ա. պայմանագրի գնի մինչև քսանհինգ տոկոսի չափով, եթե սպառողը պայմանագրից հրաժարվել է ոչ ուշ, քան պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման սկզբի ժամկետից երկու աշխատանքային օր առաջ.
բ. պայմանագրի գնի մինչև հիսուն տոկոսի չափով, եթե սպառողը պայմանագրից հրաժարվել է սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված ժամկետի խախտմամբ, կամ ընդհանրապես չի օգտվել պայմանագրով նախատեսված ծառայություններից և առկա է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի գրավոր ծանուցումը զբոսաշրջային օպերատորին սպառողի կողմից հյուրանոցային ծառայությունից չօգտվելու մասին:»,
5) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Պայմանագրի վաղաժամկետ դադարման կամ մասնակի կատարման դեպքերում սպառողին վերադարձման ենթակա գումարը, որը փոխանցվել է զբոսաշրջային օպերատորին պետական բյուջեից տրամադրված միջոցներից, զբոսաշրջային օպերատորը վերադարձնում է բացառապես սպառողի սոցիալական փաթեթի հաշվին:»,
6) հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) եռամսյակային տեղեկատվություն սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց կողմից կնքված, իրացված, վաղաժամկետ դադարած պայմանագրերի և սպառողների կողմից պայմանագրով նախատեսված ծառայություններից չօգտվելու դեպքերի վերաբերյալ (նաև էլեկտրոնային կրիչով) յուրաքանչյուր եռամսյակը հաջորդող ամսվա տասն աշխատանքային օրերի ընթացքում` համաձայն ձև 1-ի և ձև 2-ի: Սույն ենթակետով նախատեսված տեղեկատվությունը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով, Էմ Էս Էքսել (MS Excel) ֆորմատի ֆայլի տեսքով,»,
7) հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետը «փաստաթղթերի պատճենները,» բառերից հետո լրացնել «բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների և գործակալների, որոնք ներկայացնում են զբոսաշրջության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը» բառերով,
8) հավելվածի 12-րդ կետի 7-րդ ենթակետում «եզրակացությունը Լեռնային Ղարաբաղի օրենսդրության պահանջներին` զբոսաշրջային օպերատորի համապատասխանության վերաբերյալ» բառերը փոխարինել «տրամադրած հաշվառման վկայականի պատճենը» բառերով,
9) հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում առանց նախազգուշացնելու (այդ թվում նաև` զբոսաշրջային օպերատորի և նրա գործակալների ու մասնաճյուղերի գրասենյակներում), Լիազոր մարմնի ստեղծած համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների կողմից կարող է իրականացվել սույն հրամանի պահանջներին` զբոսաշրջային օպերատորի և նրա գործակալների ու մասնաճյուղերի գործունեության համապատասխանության, ինչպես նաև պայմանագրերով նախատեսված ծառայություններից սպառողների օգտվելու փաստի գնահատում` չխոչընդոտելով զբոսաշրջային օպերատորի և նրա գործակալների ու մասնաճյուղերի բնականոն գործունեությունը:»,
10) հավելվածի 15-րդ կետում «10» թիվը փոխարինել «12» թվով,
11) հավելվածը 17-րդ կետից հետո լրացնել 17.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«17.1. Լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորի կողմից սույն կարգի պահանջի խախտում հայտնաբերելու դեպքում այդ մասին գրավոր նախազգուշացնում է վերջինիս, բացառությամբ սույն հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի:»,
12) հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորին հաշվառումից և ցանկից հանում է՝
1) զբոսաշրջային օպերատորի դիմումի համաձայն` դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.
2) զբոսաշրջային օպերատորի կողմից սույն կարգի 17.1 կետով նախատեսված նախազգուշացումը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում սույն կարգի որևէ պահանջ խախտելու դեպքում.
3) մեկ ֆինանսական տարվա ընթացքում մեկից ավելի անգամ սպառողի հետ կնքված պայմանագիր խախտելու դեպքում, եթե խախտման փաստը սահմանված կարգով ապացուցված է.
4) զբոսաշրջային օպերատորի կողմից սույն հավելվածի 8-րդ կամ 9-րդ կետերի խախտման դեպքում:»,
13) հավելվածի 19-րդ կետում «2-րդ և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով» բառերով,
14) հավելվածի Ձև 1-ը և Ձև 2-ը հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի,
15) hավելվածի Ձև 3-ը և Ձև 4-ը հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի,
16) հավելվածի Ձև 5-ը հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 3-ի:
2. Սույն հրամանի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փոփոխությունն ու լրացումը չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը հաշվառված զբոսաշրջային օպերատորների վրա:
3. Մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը հաշվառված զբոսաշրջային օպերատորները`
1) հավելվածի 8-րդ կետին համապատասխան` փոփոխություններ և լրացումներ են կատարում սպառողի հետ կնքվող օրինակելի պայմանագրում, լրամշակված օրինակելի պայմանագիրը ներկայացնում լիազոր մարմին և հրապարակում իրենց պաշտոնական ինտերնետային կայքում սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
2) հավելվածի 7.1 կետին համապատասխան` պայմանագրեր են կնքում սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց հետ համագործակցող հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց հետ և կնքված պայմանագրերի պատճենները ներկայացնում լիազոր մարմին սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Սույն հրամանի 3-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերը խախտելու դեպքում զբոսաշրջային օպերատորը հանվում է հաշվառումից և ցանկից:
Կ. Ճշմարիտյան
Հավելված 1 |
«Ձև 1
Զբոսաշրջային օպերատորի անվանումը | ||||||||||||||||||||
հ/հ |
Սպառողի հետ կնքված պայմանագրի |
Սպառողի կողմից պայմա-նագրով նախատեսված ծառայություններից չօգտվելու դեպքում պայմանագրի |
Պայմանագիրը մասնաճյուղերի կամ գործակալների միջոցով կնքելու դեպքում մասնաճյուղերի կամ գործակալների տվյալները |
Սպառողի բնակության վայրը |
Սպառողի աշխատանքի վայրը և հասցեն |
Պայմա-նագրով զբոսա-շրջային փաթեթից կամ առանձին |
Սպառողի հետ կնքված պայմանագրի առարկան |
Զբոսաշրջային փաթեթում ընդգրկված կամ առանձին հյուրանոցային ծառայություններ |
Զբոսա-շրջային փաթեթում ներառված կամ առանձին հյուրա-նոցային ծառայու-թյունների գինը (1 գիշերա-կացի հաշվար-կով) |
Զբոսա-շրջային փաթեթի կամ առանձին հյուրա-նոցային ծառայու-թյունների իրացման պայմա-նագրի կնքման պահին | ||||||||||
համարը |
ամսա-թիվը |
Վաղա-ժամկետ դադարելու դեպքում դադարման ամսաթիվը |
համարը |
ամսա-թիվը |
Մասնա-ճյուղի |
Մասնա-ճյուղի կամ գործակալի գտնվելու վայր |
Մարզ |
Համայնք |
Զբոսա-շրջային փաթեթ |
Զբոսա-շրջային փաթեթի արժեքը |
Առանձին հյուրա-նոցային ծառայու-թյուններ |
Անվանումը |
Գտնվելու վայրը | |||||||
Մարզ |
Համայնք |
Հասցե | ||||||||||||||||||
Ձև 2
|
»: |
Հավելված 2 |
«Ձև 3
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
________________________-ին
Հ Ա Յ Տ
Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորի հաշվառման
1. Հայտատուի լրիվ անվանումը (Ա/Ձ անունը, ազգանունը) ________________________________
_________________________________________________________________________________
2. Հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռ. համարը, կայքի հասցեն և էլ. փոստը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
3. Պետական գրանցման համարը ____________________________________________________
4. Ապրանքային նշանը (առկայության դեպքում) ________________________________________
5. Կից ներկայացվում է.
1) գրասենյակների տարածքների սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը` ___ թերթ,
2) զբոսաշրջային փաթեթներ` ___ թերթ,
3) հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները` ___ թերթ,
4) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` ___ թերթ,
5) զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը հավաստող նյութերի/փաստաթղթերի պատճենները` ___ թերթ,
6) գործակալների հետ կնքված պայմանագրերի պատճենները (եթե զբոսաշրջային օպերատորը գրանցված կամ գտնվում է Երևանում) ____ թերթ,
7) մասնաճյուղեր ունենալու դեպքում` մասնաճյուղերի պետական հաշվառման համարները (եթե զբոսաշրջային օպերատորը գրանցված կամ գտնվում է Երևանում) ____________________________:
_________________________________ |
_________________________________ |
_________________________________________ ____ ____________-ի, _____թ.
Ձև 4
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
________________________-ին
ՀԱՅՏ
Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորի հաշվառման
1. Հայտատուի լրիվ անվանումը (Ա/Ձ անունը, ազգանունը) ________________________________
_________________________________________________________________________________
2. Հայտատուի գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռ. համարը, կայքի հասցեն և էլ. փոստը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
3. Պետական գրանցման վկայականի պատճենը ____ թերթ
4. Ապրանքային նշանը (առկայության դեպքում) _________________________________________
5. Կից ներկայացվում է.
1) Զբոսաշրջության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը ___ թերթ,
2) զբոսաշրջային փաթեթներ` ___ թերթ,
3) հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները` ___ թերթ,
4) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` ___ թերթ:
_________________________________ |
_________________________________ |
_________________________________________ ____ ____________-ի, _____թ.»։
Հավելված 3 |
«Ձև 5
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ք. Երևան |
«____»___________ ______ թ. |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Լիազոր մարմին), ի դեմս նախարար _______________ -ի, որը գործում է իր կանոնադրության հիման վրա, մի կողմից, և __________________________________ (այսուհետ` Զբոսաշրջային օպերատոր), ի դեմս տնօրեն _______________________ -ի, որը գործում է իր կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի N 170-Ն հրամանի (այսուհետ` Հրաման)` կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
Պայմանագրով Լիազոր մարմինը պարտավորվում է Հրամանով սահմանած կարգով Զբոսաշրջային օպերատորին հաշվառել և հրապարակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն» բաժնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ և Հրամանով նախատեսված սոցիալական փաթեթի (այսուհետ` Սոցիալական փաթեթ) հանգստի ապահովման ծառայություն (այսուհետ` Ծառայություն) մատուցող զբոսաշրջային օպերատորների ցանկում (այսուհետ` Ցանկ), իսկ Զբոսաշրջային օպերատորը պարտավորվում է Ծառայությունն իրականացնել Հրամանի և Պայմանագրի պահանջներին համապատասխան:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Լիազոր մարմինը պարտավոր է`
2.1.1. Պայմանագրի կնքման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանով Զբոսաշրջային օպերատորին հաշվառել և նրա մասին տեղեկատվությունը Հրամանով սահմանված կարգով անմիջապես հրապարակել Ցանկում,
2.1.2. ակտիվացնել Ցանկից հղումը դեպի Զբոսաշրջային օպերատորի ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» էջ` Զբոսաշրջային օպերատորի կողմից Հրամանին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջի գործողությունն ապահովելուց անմիջապես հետո,
2.1.3. Զբոսաշրջային օպերատորին հանել հաշվառումից և Ցանկից` դադարեցնելով Պայմանագիրը Հրամանով նախատեսված հիմքերով և կարգով,
2.2. Զբոսաշրջային օպերատորը պարտավոր է`
2.2.1. հաշվառվելուց և Ցանկում հրապարակվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում ապահովել հատուկ «Սոցիալական փաթեթ» էջի գործողությունը` Զբոսաշրջային օպերատորի հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածի ընթացքում` Հրամանի դրույթներին համապատասխան,
2.2.2. զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայություններն իրացնել` Հրամանի դրույթներին համապատասխան,
2.2.3. Ծառայությունները մատուցել` Հրամանի և Պայմանագրի դրույթներին համապատասխան,
2.2.4. Լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն` Հրամանի հավելվածի 10-րդ կետին համապատասխան,
2.2.5. հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց հետ կնքվող պայմանագրերում ներառել դրույթներ` համաձայն Հրամանի հավելվածի 7.1 կետի,
2.2.6. սպառողի հետ կնքվող պայմանագրում (կանխավճարի պայմանագիր կնքելու դեպքում` նաև կանխավճարի պայմանագրում) ներառել դրույթներ` համաձայն Հրամանի հավելվածի 8-րդ կետի,
2.2.7. սպառողի հետ կնքված պայմանագրի վաղաժամկետ դադարման կամ մասնակի կատարման դեպքում սպառողին վերադարձման ենթակա գումարը, որը փոխանցվել է Զբոսաշրջային օպերատորին պետական բյուջեից տրամադրված միջոցներից, վերադարձնել բացառապես սպառողի սոցիալական փաթեթի հաշվին,
2.2.8. չխոչընդոտել Լիազոր մարմնի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովների (դրանց անդամների) կողմից Հրամանի հավելվածի 14-րդ կետով նախատեսված գնահատման աշխատանքներին,
2.3. Լիազոր մարմինն իրավունք ունի`
2.3.1. պահանջել Զբոսաշրջային օպերատորից պատշաճ ձևով կատարել Հրամանի և Պայմանագրի դրույթները,
2.3.2. Զբոսաշրջային օպերատորին հաշվառումից և Ցանկից հանել` միակողմանի դադարեցնելով Պայմանագիրը Հրամանի հավելվածի 18-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով և կարգով,
2.3.3. Զբոսաշրջային օպերատորից պահանջել ներկայացնել տեղեկատվություն` Հրամանի հավելվածի 10-րդ կետին համապատասխան,
2.3.4. ստեղծել միջգերատեսչական հանձնաժողովներ` Հրամանի հավելվածի 14-րդ կետով նախատեսված գնահատման աշխատանքներն իրականացնելու նպատակով,
2.4. Զբոսաշրջային օպերատորն իրավունք ունի`
2.4.1. պահանջել Լիազոր մարմնից պատշաճ ձևով կատարել Հրամանի և Պայմանագրի դրույթները,
2.4.2. դիմել Լիազոր մարմին հաշվառումից և Ցանկից դուրս գալու և Պայմանագիրը դադարեցնելու պահանջով,
2.4.3. պահանջել չխոչընդոտել իր բնականոն գործունեությունը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից գնահատման աշխատանքների իրականացման ընթացքում:
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է Հրամանի գործողության ընթացքում:
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Պայմանագիրը համարվում է լուծված Հրամանի հավելվածի 18-րդ կետով նախատեսված դեպքերում Զբոսաշրջային օպերատորին հաշվառումից հանելու մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու պահից:
5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ հակառակ դեպքում` վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1. Պայմանագրի շրջանակներում Կողմերն ընդունում են Հրամանի դրույթները և ղեկավարվում այդ դրույթներով` դրանց հետագա փոփոխություններով և լրացումներով:
7.2. Հրամանի հավելվածի 18-րդ կետի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով հաշվառումից և Ցանկից դուրս գալու դեպքում Զբոսաշրջային օպերատորը չի կարող դիմել հաշվառման համար հաշվառումից և Ցանկից դուրս գալուց հետո` մեկ տարվա ընթացքում:
7.3. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:
7.4. Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հետ կապված, ինչպես նաև Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լիազոր մարմին |
Զբոսաշրջային օպերատոր |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Հասցեն
0010, ք. Երևան, Մ. Մկրտչյան 5
Կենտրոնական գանձապետական
գործառնական վարչություն
հ/հ 900011010379
ՀՎՀՀ 02505983
Նախարար` __________________________ |
Տնօրեն` __________________________ »։ |