ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 հուլիսի 2012 թ. |
N 1626-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԻԿՏՈՐԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX- 000847 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, «Վիկտորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի հուլիսի 3-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վիկտորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
Հրամայում եմ`
1. «Վիկտորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թվականի մայիսի 3-ին տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-000847) «գործունեության տեսակը»` «դեղատնային գործունեություն» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացումը և բացթողումը».
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան