«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813076
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 փետրվարի 2013 թ. |
թիվ 110-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի N 1 հավելվածի
ա. «1147» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերը.
« |
|
». |
բ. «1131» տողի 2-րդ սյունակում «տող 1147» բառերից հետո լրացնել «+ տող 1148 + տող 1149 + տող 1150» բառերը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։
Նախարար |
Վ. Գաբրիելյան |