Գլխավոր տեղեկություն
Номер
N 612-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.07.02/17(430).1 Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
18.06.2012
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
18.06.2012
Дата вступления в силу
19.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հունիսի 2012 թ.

N 612-Ա/Ք 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 6 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզավորման» կարգերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.

 

1) Արագածոտնի մարզի «Թալինի ավագ դպրոց»

 

  միջնակարգ հանրակրթական,

  280 տեղ

 

2) «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի հ. 1 վարժարան»

 

  հիմնական հանրակրթական,

  149 տեղ

  միջնակարգ հանրակրթական,

  192 տեղ

 

3) «ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի միջնակարգ

 հանրակրթական դպրոց»

 

  տարրական հանրակրթական,

  100 տեղ

  հիմնական հանրակրթական,

  150 տեղ

 

4) «Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց»

 

  տարրական հանրակրթական,

  62 տեղ

  հիմնական հանրակրթական,

  218 տեղ

  միջնակարգ հանրակրթական,

  200 տեղ

 

5) «Վայոց ձորի մարզի Ռինդի միջնակարգ դպրոց պետական

 հանրակրթական ուսումնական հաստատություն»

 

  տարրական հանրակրթական,

  140 տեղ

  հիմնական հանրակրթական,

  170 տեղ

  միջնակարգ հանրակրթական,

  90 տեղ

 

6) «ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի Մ. Գորկու անվան

 թիվ 1 հիմնական դպրոց»

 

  տարրական հանրակրթական,

  280 տեղ

  հիմնական հանրակրթական,

 350 տեղ

 

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

 

 

Ա. Աշոտյան
 (պաշտոնակատար)