Գլխավոր տեղեկություն
Номер
N 429-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.05.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.30/27(901) Հատուկ բաժին
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
18.05.2012
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
18.05.2012
Дата вступления в силу
19.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մայիսի 2012 թ.
ք. Երևան

N 429-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԻՔԱՅԵԼ ՊՐԱԶՅԱՆ» ԱՁ-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի 1-ին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 մարտի 28-ի N 285-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը և «Միքայել Պրազյան» ԱՁ-ի 2012 թվականի մայիսի 7-ի դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի մայիսի 7-ի N 351-Ա հրամանով «Միքայել Պրազյան» ԱՁ-ին տրված՝ ք. Երևան, Ավանի 4-րդ փողոց,
3-րդ նրբ. թիվ 38 տան մասում գործող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման N ՀՀ 06 լիցենզիայի գործողությունը՝ 2012 թվականի մայիսի 7-ից։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

 

Տ. Դավթյան